«Կորած ռեգբիստը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Շերլոկ Հոլմս ՀոթՔաթ գործիքով
Տող 27. Տող 27.
* "The Adventure of the Missing Three-Quarter," Illustrated by Sidney Paget. The Strand Magazine, 28, No. 164 (August 1904), 122-135. (The Return of Sherlock Holmes, 11)
* "The Adventure of the Missing Three-Quarter," Illustrated by Sidney Paget. The Strand Magazine, 28, No. 164 (August 1904), 122-135. (The Return of Sherlock Holmes, 11)
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Շերլոկ Հոլմս]]

08:47, 4 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Կորած ռեգբիստը
անգլ.՝ The Adventure of the Missing Three-Quarter
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքՇերլոկ Հոլմսի վերադարձը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդՈսկե շրջանակով պենսնեն
ՀաջորդՍպանություն Էբի Գրեյնջում
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
Հրատարակված էՇերլոկ Հոլմսի վերադարձը
Հրատարակման տարեթիվ1904
 The Adventure of the Missing Three-Quarter Վիքիպահեստում

«Կորած ռեգբիստը»(англ. The Adventure of the Missing Three-Quarter), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի պատմվածքներից է: Ներառված է «Շերլոկ Հոլմսի վերադարձը» ժողովածուի մեջ, որը հրատարակվել է 1905 թվականին և բաղկացած է 13 պատմվածքներից՝ գրված 1903-1904 թվականներին:

Սյուժե

Սթենլի Հոփքիսնքի խորհրոդով Շերլոկ Հոլմսին է դիմում պարոն Սիրիլ Օվերթոնը՝ Քեմբրիջի համալսարանի ռեգբիի ակումբի կապիտանը: Անհայտացել էր ոմն Գոդֆրի Սթոնթոնը՝ խմբի ամենալավ ռեգբիստը: Նախորդ երեկոյան, ստանալով մոխրագույն մորուքով ինչ-որ տղամարդուց մի նամակ, որն իրեն շատ էր հետաքրքրում, Սթոնթոնը տղամարդու հետ գնում է անհայտ ուղղությամբ:

Սկսելով հետաքննությունը հյուրանոցն ուսումնասիրելուց, որտեղ գտնվել էր Սթոնթոնը մինչ իր անհայտացումը, Հոլմսը պարզեց, որ անծանոթի այցից առաջ Սթոնթոնը ստացել է հեռագիր և հենց այդ ժամանակ էլ պատասխանն է ուղարկել, որի վերջին խոսքերն էին. «Օգնեք մեզ, ի սեր Աստծու»: Հյուրանոցի համարն ուսումնասիրելուց ՝ անսպասելի ներս է մտնում լորդ Մաունթ Ջեյմսը՝ Սթոնթոնի հորեղբայրը: Նրան հեռագրով կանչել էր Սիրիլ Օվերթոնը այն հույսով, որ նա կվճարի Շերլոկ Հոլմսի ծառայությունների դիմաց: Բայց հորեղբայրը, լինելով սաստիկ ժլատ, հրաժարվում է դա անել:

Փոստում Հոլմսը պարզում է, որ Սթոնթոնը հեռագիրն ուղարկել է ոմն բժիշկ Լեսլի Արմսթրոնգին, բայց Հոլմսի բոլոր փորձերը բժշկից Սթոնթոնի տեղն իմանալու համար անարդյունք էին: Արմսթրոնգը համարում է, որ հետախույզին որոնման համար վարձել է լորդ Մաունթ Ջեյմսը, և այդ պատճառով էլ ամենակոպիտ ձևով հրարժարվում է նրա հետ շփվել: Այդ ժամանակ Հոլմսը փորձում է հետևել բժշկին իր ճամփորդության ժամանակ, ենթադրելով, որ Արմսթրոնգը գնում է Սթոնթոնի հետ հանդիպման, բայց Հոլմսի փորձերն անօգուտ էին: Վերջապես, Հոլմսը մի փայլուն քայլ է անում. նա աննկատ բժշկի կառքի ակներին լցնում է հոտավետ անիսի յուղ, իսկ հետո խուզարկու շան միջոցով գտնում է տունը, ուր գնում էր Արմսթրոնգը: Մտնելով տուն՝ Հոլմսը և Վատսոնը հայտնաբերում են մահացած երիտասարդ կնոջ դի, և անմխիթար վիճակում գտնվող Սթոնթոնին կողքին: Հոլմսի ետևից մտնելով՝ բժիշկ Արմսթրոնգը ստանում է այդ գործի գաղտնիությունը պահպանելու հավաստիացումը և բացատրում ամեն ինչ:

Պարզվում է, որ Գոդֆրի Սթոնթոնը մեկ տարի առաջ ամուսնացել է մի հասարակ աղջկա՝ իր բնակարանի տրիուհու աղջկա հետ: Անհանգստանալով, որ լորդ Մաունթ Ջեյմսը, կիմանա նրա ամուսնության մասին և կզրկի նրան ժառանգությունից, Սթոնթոնը տեսնվում էր կնոջ հետ գաղտնի՝ բժիշկ Արմսթրոնգի աջակցությամբ: Շուտով աղջիկը լուրջ հիվանդանում է թոքախտով, և բժիշկ Արմսթրոնգը կանչում է Սթոնթոնին հեռագրով: Ցավոք, Սթոնթոնի կնոջը փրկել չի հաջողվում:

Հետաքրքիր փաստեր

  • «Կորած ռեգբիստը» պատմվածքը մտնում է Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վատսոնի մասին սահմանափակ պատմվածքների շարքում, որոնցում բացակայում է քրեականը:

Ծանոթագրություններ

Գրականություն

  • "The Adventure of the Missing Three-Quarter," Collier's Greatest Sports Stories. Edited by Tom Meany. New York: A.S. Barnes and Co., [1955]. p. 20-39.
  • The Missing Three-Quarter. Van Nuys, Calif.: Collected Editions in Miniature Barbara J. Raheb, 1979. 63 p. 15/16 x 5/8 in. (The Chronicles of Sherlock Holmes, Book No. 137)
  • "The Adventure of the Missing Three-Quarter," Illustrated by Frederic Dorr Steele. Collier's, 34, No. 6 (November 26, 1904), 15, 18, 27-30. (The Return of Sherlock Holmes, No. 11)
  • "The Adventure of the Missing Three-Quarter," The Boston Sunday Post/Masterpieces of Sherlock Holmes, No. 6 (June 18, 1911). 15 p. illus.
  • "The Adventure of the Missing Three-Quarter," Illustrated by Sidney Paget. The Strand Magazine, 28, No. 164 (August 1904), 122-135. (The Return of Sherlock Holmes, 11)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորած ռեգբիստը» հոդվածին։