«Տիտոս Մակկիոս Պլավտուս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 27. Տող 27.


== Քաղվածքներ ==
== Քաղվածքներ ==
Պլավտոսի պիեսներից բազմաթիվ հատվածներ վերծվել են թևավոր արտահայտությունների։ Առավել հայտնի է «Էշեր» կատակերգությունեից '''Homo homini lupus est''' քաղվածքը որ բառացիորեն թարգմանվում է՝ '''Մարդը մարդու նկատմամբ գայլ է'''։
Պլավտոսի պիեսներից բազմաթիվ հատվածներ վերցվել են թևավոր արտահայտությունների։ Առավել հայտնի է «Էշեր» կատակերգությունեից '''Homo homini lupus est''' քաղվածքը որ բառացիորեն թարգմանվում է՝ '''Մարդը մարդու նկատմամբ գայլ է'''։


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

06:03, 4 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Տիտոս Մակկիոս Պլավտուս
Titus Maccius Plautus
Ծնվել էմ. թ. ա. 250[1]
ԾննդավայրՍարսինա, Ումբրիա[2]
Վախճանվել էմ. թ. ա. 184[2]
Վախճանի վայրՀռոմ, Հռոմեական Հանրապետություն[3]
Մասնագիտությունկատակերգակ, դրամատուրգ և գրող
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ուշագրավ աշխատանքներPseudolus?, Menaechmi?, Cistellaria?, Rudens?, Aulularia?, Miles gloriosus? և Mostellaria?
Տիտոս Մակկիոս Պլավտուս Վիքիքաղվածքում
 Plautus Վիքիպահեստում

Տիտոս Մակկիոս Պլավտոս (Titus Maccius Plautus, «Պլաուտուս» բառացիորեն նշանակում է «տափակաոտ»)։ Հռոմեական այս տաղանդավոր դրամատուրգը ծագումով ստրուկ էր։ Նա ծնվել է (մ.թ.ա. 254.) Ումբրիայի Սարսինա քաղաքում։ Հռոմեական գրականության մեջ դրամատիկական ժանրի ամենացայտուն դեմքերից մեկն է։ Կյանքը անցել է չքավորության մեջ։ Երիտասարդ տարիքում թողնում է ծննդավայրն ու աշխատանք որոնում մայրաքաղաքում։ Հռոմում նա առաջին անգամ աշխատում է թատրոնում որպես սպասավոր։ Հռոմ վերադառնալով և լինելով զուրկ ապրուստի միջոցներից Պլավտոսը հարկադրվում է աշխատել մի ջրաղացպանի մոտ որպես բանվոր։ Այստեղ նա ազատ ժամանակը գործադրում է ստեղծագործական աշխատանքի վրա և գրում երեք կոմեդիա, որոնցից մեկը խորագրել է «Սատուրիո», իսկ մյուսը «Ադդիկտուս» («Անձնվերը»)։ Այս աշխատանքը ծախում է բեմադրության համար և հաջողություն գտնելով թողնում է ջրաղացպանի գործը ու նվիրվում բեմական ստեղծագործական արվեստին։ Թե ինչ ընթացք է ունենում նրա կյանքը, ոչինչ հայտնի չէ, հայտնի է միայն, որ նա մահացել է (մ.թ.ա. 184.)։

Կենսագրություն և գրական գործունեությունը

Պլավտուսի կյանքը և գրական գործունեությունը լավագույն կերպով ուսումնասիրել է գերմանացի բանասեր Ֆրիդրիխ Ռիչլը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է այդ գործին։ Այս ուղղությամբ Ռիչլը տվել է մի շարք գործեր, որոնք զանազան վերնագրերի տակ լույս են տեսել 1848-1879 թվականներին։ Հնագույն կենսագրական աղբյուր Պլավտուսի մասին հանդիսանում են Հելիուսը և Կիկերոնը։

Կա կարծիք, որ գրել սկսել է 17 տարեկանից, բայց ըստ ուրիշ տեղեկությունների՝ 50 տարեկանից։ Հելիուսի հաղորդումով Պլավտուսի անունով մնացել է 130 կոմեդիա։ Դա բացատրվում է նրանով, որ Պլավտուսը իր ժամանակին վայելել է շատ մեծ համբավ, նրա հեղինակությունն օգտագործել են նրա ժամանակակից անտաղանդ հեղինակները, որոնք շահադիտական նպատակներով իրենց ստեղծագործուրյունները ներկայացրել են հասարակությանը Պլավտուսի անունով և դրամ վաստակել։ Զանազան հեղինակներ զբաղվել են Պլավտուսին վերագրված այդ երկերի իսկության հարցով, դրանց մեջ ամենաարժանահավատը համարվում է հռոմեական մեծ գրականագետ Վարրոի ուսումնասիրությունը։ Վարոն իր «Պլավտուսի կատակերգությունները» աշխատության մեջ հաստատում է, որ վերը նշված 130 կատակերգություններից 21-ը, և լավագույնները անկասկածելիորեն պատկանում են Պլավտուսին, 10-ը կասկածելի են, իսկ մնացած 90-ը՝ նրանը չեն։ Այդ 21 կատակերգությունները տպագրվել են առանձին գրքով, որը մեզ հասել է վարրոյան պիեսներ անունով։ Աղբյուրների օգտագործման պրոբլեմի լուծումը չի վերաբերվում Պլավտուսի բոլոր կատակերգություններին, այլ մի քանիսին, որոնց նախերգանքում ինքը հեղինակը նշում է կատակերգության աղբյուրը։ Նրա կատակերգությունների բեմադրման ժամանակի մասին բացակայում են ստույգ տեղեկությունները։ Հայտնի է միայն, որ «Պսեվդուլուս» կատակերգությունը բեմադրվել է (մ.թ.ա. 191), իսկ «Ստիխուսը»՝ (մ.թ.ա.200)։ «Տրուկուլենտուս» (Անտաշ գռեհիկը) և «Պսեվդուլուս» կատակերգությունները Կիկերոնի վկայությամբ գրվել են հեղինակի ծեր տարիքում։

Ստեղծագործություններ

  • «Ամփիտրիո»,
  • «Կճուճ»,
  • «Բաքոսուհիներ»,
  • «Գերիներ»,
  • «Վիճակ»,
  • «Երկվորյակներ»,
  • «Սնապարծ զինվոր»,
  • «Տեսիլք»,
  • «Վաճառական»,
  • «Երեք ռուբլի»,
  • «Խարդավանք»,
  • «Պարսիկ»,
  • «Էշեր»,
  • «Ճամպրուկ» և այլն։

Քաղվածքներ

Պլավտոսի պիեսներից բազմաթիվ հատվածներ վերցվել են թևավոր արտահայտությունների։ Առավել հայտնի է «Էշեր» կատակերգությունեից Homo homini lupus est քաղվածքը որ բառացիորեն թարգմանվում է՝ Մարդը մարդու նկատմամբ գայլ է։

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտոս Մակկիոս Պլավտուս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտոս Մակկիոս Պլավտուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 324
  1. http://www.treccani.it/enciclopedia/plauto/
  2. 2,0 2,1 Любкер Ф. Plautus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1059.
  3. Freebase տվյալների վերբեռնումGoogle.