«Ալեքսանդր Թաիրով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 82. Տող 82.


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ|2}}


== Գրականություն ==
== Գրականություն ==

20:17, 3 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Ալեքսանդր Թաիրով
Александр Яковлевич Таиров
Ծնվել էհունիսի 24 (հուլիսի 6), 1885[1]
ԾննդավայրՌոմնի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էսեպտեմբերի 25, 1950(1950-09-25)[2][3][4] (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, դերասան և գրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1913)
Պարգևներ
Լենինի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ,
, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
IMDbID 0846864
 Alexander Tairov Վիքիպահեստ


Ալեքսանդր Թաիրով (ռուս.՝ Александр Яковлевич Таиров, իրական ազգանունը՝ Կորնբլիտ, հունիսի 24 (հուլիսի 6), 1885[1], Ռոմնի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 25, 1950(1950-09-25)[2][3][4], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս և խորհրդային դերասան, ռեժիսոր: Կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար (1914-1949), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1935)[5]:

Կենսագրություն

Ալեքսանդր Թաիրովը ծնվել է 1885 թվականին Պոլտավայի գուբերնիայի Ռոմնի քաղաքում՝ հրեայի ընտանիքում։ Մայրը՝ Մինա Մոիսեևնան, առաջնեկին ունեցել է Ռոմնիում՝ ծնողների մոտ, քանի որ թույլ առողջության պատճառով օգնության կարիք ուներ։ Հայրը՝ Յակով Ռուվիմովիչը, ղեկավարում էր Բերդիչևի հրեական երկդասարանոց ուսումնարանը, այդ քաղաքում էլ անցել է Ալեքսանդրի մանկությունը։ Վերջինս սովորել է Կիևի գիմնազիայում՝ ապրելով հորաքրոջ մոտ[6]։

Ծնողների պահանջով 10 տարի իրավաբանություն է սովորել Կիևի և Պետերբուրգի համալսարաններում՝ ուսումը համատեղելով թատերական գործունեության հետ։ Որոշելով նվիրվել թատրոնին՝ վերցրել է Թաիրով ազգանունը («թաիր»՝ արաբերեն «արծիվ») և անցել լյութերականության, որպեսզի չճնշվի նստակեցության սահմաններից։ Այդ ժամանակ էլ ամուսնացել է իր ազգականուհի Օլյայի հետ, որը Բեստուժևյան դասընթացների ֆիզմաթ բաժնի ուսանողուհի էր։ Մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Մուրոչկան[6]։

Թաիրովն առաջին անգամ բեմ է բարձրացել 1904 թվականի ամռանը՝ Ա․ Ն․ Լեպկովսկու ղեկավարած Դրամատիկական ընկերությունում և Անտոն Չեխովի «Բալենու այգին (պիես)|Բալենու այգի» պիեսում խաղալով Պետյա Տրոֆիմովի դերը։ 1905 թվականին Կիևում խաղացել է Միխայիլ Բորոդայի թատերախմբում։

1906-1907 թվականներին Պետերբուրգում եղել է Վերա Կոմիսարժևսկայայի թատրոնի դերասան։ Մինչև 1913 թվականը Թաիրովը խաղացել է Սանկտ Պետերբուրգի, Ռիգայի, Սիմբիրսկի թատրոններում, 3 տարի էլ Պ․ Պ․ Գայդեբուրովի շրջիկ թատրոնում, որտեղ սկսել է ռեժիսորական գործունեությունը՝ 1908 թվականին բեմադրելով «Համլետ» և «Քեռի Վանյա» ներկայացումները։

1913 թվականին Թաիրովն ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ընդունվել Մոսկվայի փաստաբանների շարքը, ինչից շուտով հեռացել է, որպեսզի նույն թվականին ընդունվի Կ․ Ա․ Մարջանովի Ազատ թատրոն։ Այնտեղ բեմադրել է Հեզելթոն-Ֆյուրստի «Դեղին կոֆտա» ներկայացումը և Արթուր Շնիցլերի «Պիեռետայի ծածկոցը» մնջկատակը։

1914 թվականին Թաիրովը կնոջ, դերասանուհի Ալիսա Կոոնենի և երիտասարդ դերասանների խմբի հետ հիմնել է Կամերային թատրոն, որի հետ կապված է իր հետագա ամբողջ կյանքը[7]։

Կալիդասայի «Սակունտալա» (Շակունտալա) ներկայացումը, որ բեմադրվել և 1914 թվականի դեկտեմբերի 25-ին ներկայացվել է Թաիրովի կողմից[8], Կամերային թատրոնի բացման օրը կանխորոշել է նրա ստեղծագործական հարթակը։ Թաիրովը ձգտել է ստեղծել սինթետիկ թատրոն՝ մեծ ուշադրություն դարձնելով դերասանի շարժմանն ու պլաստիկային։ Թաիրովը «հուզականորեն հագեցված ձևի թատրոնը» կամ «նեոռեալիզմի թատրոնը» համարել է իր երեխան։

«Մենք ուզում էինք մեր հանդիսատեսի համար մի փոքր կամերային լսարան ունենալ… Մենք ամենևին չենք ձգտել ոչ կամերային խաղացանկի, ոչ էլ կամերային մեթոդներով բեմադրությունների և կատարման, ընդհակառակը, իրենց բնույթով դրանք խորթ էին մեր ծրագրերին ու որոնումներին»,– գրել է Ալեքսանդր Թաիրովը[9]։

Թաիրովի ներկայացումների խաղացանկը հետևյալն է՝ Պ․ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1915), Ա․ Շնիցլերի «Պիեռետայի ծածկոցը» (1916), Ի․ Աննենսկու «Ֆամիրա Կիֆարեդ» (1916) և Օսկար Ուայլդի «Սալոմե» (1917)։ «Սալոմե» ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել հեղափոխական խռովություններիցից 3 օր առաջ։

«Կարդացեք «Հազար ու մի գիշերը» և Գոֆմանի ֆանտաստիկ պատմությունները, թերթեք Ժյուլ Վեռնի, Մայն Ռիդի, Ուելսի էջերը, և այդ ժամանակ, հնարավոր է, դուք որոշակի պատկերացում կստանաք այն մասին, թե ինչպես առաջացավ Կամերային թատրոնը․․․»[10]

1929 թվականին Թաիրովը Գերմանիայից բերեց Բերտոլդ Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» պիեսը, որը նրան տվել էր հենց հեղինակը։ Պիեսը 1928 թվականին ռուսերեն թարգմանել են Լև Միկուլինը և Վադիմ Շերշենևիչը։ Ներկայացումը բեմադրվել է թատրոնի 15-ամյակին՝ 1930 թվականի հունվարի վերջին։ Ռեժիսորներն էին Ա․ Թաիրովը և Լ․ Լուկյանովը, իսկ նկարիչները՝ Ստենբերգ եղբայրները։ Դերակատարներն էին․ Մակհիտ՝ Յու․ Խմելնեցկի, Պիչեմ՝ Լև Ֆենին, Սելյա Պիչեմ՝ Ելիզավետա Ուվարովա, Պոլլի՝ Լ․ Նազարովա, Ջեննի՝ Նատալյա Եֆրոն, Լյուսի՝ Ե․ Տոլուբեևա, Բրաուն՝ Իվան Արկադին։

Թաիրովը ձգտել է բացառիկ վարպետության, ռոմանտիկ և ողբերգական խաղացանկի, լեգենդար և բանաստեղծական սյուժեի, մեծ և ուժեղ զգացմունքների արտահայտման։

Թատրոնի համար մեծ հաղթանակ էր 1933 թվականին Վսևոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» պիեսի բեմադրությունը (ռեժիսոր՝ Ա․ Թաիրով, նկարիչ՝ Վ․ Ֆ․ Ռինդին, Կոմիսսարի դերում՝ Ա, Կոոնեն)[11]։

Արվեստ

Դերասանական աշխատանքներ թատրոնում

Ռեժիսորական աշխատանքեր

Կամերային թատրոնում

  • 1933 – Վսևոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին)[13]
  • Կալիդասի «Սակունտալա»
  • «Ֆիգարոյի ամուսնությունը»
  • Շնիցլերի «Պիեռետայի ծածկոցը»
  • Ինոկենտի Անենսկու «Ֆամիրա Կիֆարեդ»
  • Օսկար Ուայլդի «Սալոմե»
  • «Ադրիեննա Լեկուվրեր»
  • «Արքայադուստր Բրամբիլլա» – Գոֆմանի պիեսի հիման վրա
  • «Թագավոր Առլեկին»
  • «Խաղալիքներով արկղ»
  • 1920 – «Ավետում»՝ ըստ Պոլ Կլոդելի պիեսի, գլխավոր դերում՝ Ալիսա Կոոնեն
  • «Ռոմեո և Ջուլիետ»
  • «Աղքատների օպերա»՝ ըստ Բերտոլդ Բրեխտի «Երեքգրոշանոց օպերայի» (առաջին բեմադրությունը ԽՍՀՄ-ում)
  • «Հարուստները»՝ Ա․ Պ․ Բորոդինի օպերա-ֆարս
  • «Ֆեդրա»
  • «Ամպրոպ»
  • «Սևամորթ»
  • «Սեր թեղիների տակ»
  • «Եգիպտական գիշերներ»․ հատվածներ Ալեքսանդր Պուշկինի համանուն ստեղծագործությունից, Բեռնարդ Շոուի «Կեսար և Կլեոպատրա» և Ուիլյամ Շեքսպիրի «Անտոնիո և Կլեոպատրա»

Հասարակական գործիչ

  • Մոսկվայի արտիստների միության առաջին նախագահ (1917 թվականից)
  • Արվեստի գործիչների կենտկոմի նախագահության անդամ (1919-1936)
  • Մշակութային կապերի համամիութենական ընկերության թատերական բաժանմունքի փոխնախագահ (1944 թվականից)

Պարգևներ և կոչումներ

Երկեր, նամակներ

  • Таиров А. Я. О театре / Ком. Ю. А. Головашенко и др. М.: ВТО, 1970. 603 с.
  • Таиров А. Я. Записки режиссёра. М., изд. Камерного театра. 1921.
  • «…Письма ползут, разминаются в пути, пропадают…» Переписка А.Г. Коонен и А.Я. Таирова / Публ., вступ. статья и коммент. М.В. Хализевой // Мнемозина. Документы и факты из истории отечественного театра XX века. - Вып. 5 / Ред.-сост. В.В. Иванов. М.: Индрик, 2014. С. 272–330. ISBN 978-5-91674-321-0

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Таиров Александр Яковлевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Театральная энциклопедия. / Гл. ред. П. А. Марков. — Т. 5. — М.: Советская энциклопедия, «Табакова — Яшугин», 1965. — 24—27 стб. с илл.
  6. 6,0 6,1 Грета Ионкис Александр Таиров – рыцарь поэтического театра
  7. Режиссёрское искусство Таирова (к 100-летию со дня рождения). — М.: ВТО, 1987. — 148 с.
  8. Раневская, Фаина (2017). Я — выкидыш Станиславского. Litres. ISBN 978-5-457-23617-2. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  9. Театр Таирова — 35-летний триумф
  10. Камерный театр — на сайте МДТ им. Пушкина
  11. Очерки истории русского советского драматического театра. — М.: изд. АН СССР, 1960. — Т. 2. — С. 281-286. — 776 с. — 3 000 экз.
  12. Դրամատիկ թատրոն՝ ստեղծված 1905 թվականին Սանկտ Պետերբուրգում Ն․ Ֆ․ Գայդեբուրովի և Ն․ Ֆ․ Սկարսկու կողմից, 1919-1928 թվականներին՝ Հանրամատչելի շրջիկ թատրոն։ Передвижной Театр П. Гайдебурова – на сайте Псковского театра им. Пушкина
  13. Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 4 — М.: Советская энциклопедия, «Нежин — Сярев», 1965, 1152 стб. с илл., 6 л. илл. (стб. 195—196)

Գրականություն

  • Берковский Н. Я. Таиров и Камерный театр // Берковский Н. Я. Литература и театр: Статьи разных лет. М.: Искусство, 1969. C. 305—393.
  • Головашенко Ю. А. Режиссёрское искусство Таирова. М.: Искусство, 1970. 352 с.
  • Державин К. Н. Книга о Камерном театре: 1914—1934. Л.: Художественная литература, 1934. 240 с.
  • Зноско-Боровский Е. А. Таиров // Зноско-Боровский Е. А. Русский театр начала XX века. Прага: Пламя, 1925. C. 364—368.
  • Коонен А. Г. Страницы жизни / Ред., послесл. Ю. С. Рыбакова. — 2-е изд.. — М: Искусство, 1985. — 446 с.
  • Крыжицкий Г. К. А. Я. Таиров // Крыжицкий Г. К. Режиссёрские портреты / Предисл. С. А. Воскресенского. М.; Л.: Теакинопечать, 1928. C. 77-87.
  • Марков П. А. О Таирове // Марков П. А. О театре: В 4 т. М.: Искусство, 1974. Т. 2. Театральные портреты. C. 76-111.
  • Мейерхольд В. Э. Отзыв о книге А. Я. Таирова «Записки режиссёра» //Мейерхольд В. Э. Статьи, письма, речи, беседы / Ком. А. В. Февральского: В 2 ч. М.: Искусство, 1968. Ч. 2. (1917—1939). C. 37-43.
  • Пиотровский А. И. Таиров // Пиотровский А. И. Театр. Кино. Жизнь. Л.: Искусство, 1969. C. 87-89.
  • Режиссёрское искусство А. Я. Таирова (К 100-летию со дня рождения) / Ред. К. Л. Рудницкий. М., 1987. 150 с.
  • Иванов В. Полночное солнце. «Федра» Александра Таирова в отечественной культуре // Новый мир. 1989. № 3. С. 233—244.
  • Рудницкий К. Л. Русское режиссёрское искусство: 1908—1917. М.: Наука, 1990. (Глава «Таиров и Камерный театр») С. 201—238.
  • Титова Г. В. Творческий театр и театральный конструкти­визм. СПб., 1995. (Глава «Вариант Таирова») С. 131—149.
  • «Я — не Ермолова, не Рашель. Я, пожалуй, — современная Адриенна Лекуврёр». Дневники А. Г. Коонен 1914—1925 гг. / Публ., вступ. статья и коммент. М. В. Хализевой // Мнемозина. Документы и факты из истории отечественного театра XX века. — Вып. 5 / Ред.-сост. В. В. Иванов. М.: Индрик, 2014. С. 9-175. ISBN 978-5-91674-321-0
  • Московский Камерный театр. «Человек, который был Четвергом» в немецкой и австрийской критике / Публ., лит. редакция переводов, вступ. статья и коммент. С. Г. Сбоевой // Мнемозина. Документы и факты из истории отечественного театра XX века. — Вып. 5 / Ред.-сост. В. В. Иванов. М.: Индрик, 2014. С. 176—240. ISBN 978-5-91674-321-0