«Նոյշվանշտայն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{խմբագրում եմ|[[Մասնակից:Պողոս Եսայան|Պողոս Եսայան]] ([[Մասնակցի քննարկում:Պողոս Եսայան|քննարկում]])}}
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Ռազմական կառույց}}
{{Տեղեկաքարտ Ռազմական կառույց}}
'''Նոյշվանշտայն''' (նաև '''Նեյշվանշտե՛յն'''<ref>{{статья|заглавие=[http://www.vehi.net/brokgauz/all/029/29420.shtml Гогеншвангау]|издание=[[Энциклопедический словарь Брокгауза и Ефрона]]|том=9 (17)}}</ref>, {{lang-de|Schloß Neuschwanstein}} [{{IPA|nɔy’ʃvanʃtain}}]) [[ռոմանտիզմ]]ի ոճով կառուցված ամրոց է, տառացիորեն «Նոր կարապի քար» (քարափ) բավարական թագավոր Լյուդվիգ 2-րդի ռոմանտիկ ամրոցն է, գտնվում է Բավարիայի հարավ-արևելքում գտնվող Խոէնշվանգաու ամրոցի և Ֆյուսսեն քաղաքի մետակայքում՝ ավստրիական սահմանից ոչ հեռու։ Նոյշվանշտայն ամրոցը Գերմանիայի ամենահայտնի վայրերից և [[զբոսաշրջություն|զբոսաշրջության]] կենտրոններից է, այն ոգեշնչել է [[Դիսնեյլենդ]]ի «Հեքիաթային թագավորության» հեղինակներին։ Լյուդվիգ 2-րդը Բավարիայի գահին բազմեց 1861 թվականին, 18 տարեկանում, որոշել էր ապրել հեքիաթային ամրոցում, սակայն 100 օր անց նրան անգործունակ հռչակեցին և իրեն պատկանող մեկ այլ ամրոց, որտեղ էլ մահացավ։ Լյուդվիգ 2-րդի ամրոցը միջնադարի տպավորություն է թողնում, բայց ամրոցը կառուցվել է 19-րդ դարում։ Այն բավականին պաշտպանված է հարձակումներից։
'''Նոյշվանշտայն''' (նաև '''Նեյշվանշտե՛յն'''<ref>{{статья|заглавие=[http://www.vehi.net/brokgauz/all/029/29420.shtml Гогеншвангау]|издание=[[Энциклопедический словарь Брокгауза и Ефрона]]|том=9 (17)}}</ref>, {{lang-de|Schloß Neuschwanstein}} [{{IPA|nɔy’ʃvanʃtain}}]) [[ռոմանտիզմ]]ի ոճով կառուցված ամրոց է, տառացիորեն «Նոր կարապի քար» (քարափ) բավարական թագավոր Լյուդվիգ 2-րդի ռոմանտիկ ամրոցն է, գտնվում է Բավարիայի հարավ-արևելքում գտնվող Խոէնշվանգաու ամրոցի և Ֆյուսսեն քաղաքի մետակայքում՝ ավստրիական սահմանից ոչ հեռու։ Նոյշվանշտայն ամրոցը Գերմանիայի ամենահայտնի վայրերից և [[զբոսաշրջություն|զբոսաշրջության]] կենտրոններից է, այն ոգեշնչել է [[Դիսնեյլենդ]]ի «Հեքիաթային թագավորության» հեղինակներին։ Լյուդվիգ 2-րդը Բավարիայի գահին բազմեց 1861 թվականին, 18 տարեկանում, որոշել էր ապրել հեքիաթային ամրոցում, սակայն 100 օր անց նրան անգործունակ հռչակեցին և իրեն պատկանող մեկ այլ ամրոց, որտեղ էլ մահացավ։ Լյուդվիգ 2-րդի ամրոցը միջնադարի տպավորություն է թողնում, բայց ամրոցը կառուցվել է 19-րդ դարում։ Այն բավականին պաշտպանված է հարձակումներից։

06:21, 2 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-03-29 11:26:32 ֆորմատով

Նոյշվանշտայն
Նկարագրություն
Տեսակպալատ, դղյակ, շատո, տեսարժան վայր և թանգարան
ՀասցեNeuschwansteinstraße 20
Վարչական միավորՇվանգաու[1]
Երկիր Գերմանիա[1]
Կառուցված1869
ՃարտարապետՔրիստիան Ժանկ, Eduard Riedel?, Georg von Dollmann? և Julius Hofmann?
ՊատվիրողԼյուդովիկոս II Բավարացի
Շինանյութաղյուս, կրաքար և ավազաքար
Բարձրություն65 մետր
Ճարտարապետական ոճՆեոռոմանական ճարտարապետություն և Նեոգոթիկա
Ընթացիկ
սեփականատեր
Բավարիա
Իրադարձություններպատրաստման կամ շինարարության սկիզբ[2] և topping out?[2]
Կայքneuschwanstein.com
Քարտեզ
Քարտեզ
 Neuschwanstein Castle Վիքիպահեստում

Նոյշվանշտայն (նաև Նեյշվանշտե՛յն[3], գերմ.՝ Schloß Neuschwanstein [nɔy’ʃvanʃtain]) ռոմանտիզմի ոճով կառուցված ամրոց է, տառացիորեն «Նոր կարապի քար» (քարափ) բավարական թագավոր Լյուդվիգ 2-րդի ռոմանտիկ ամրոցն է, գտնվում է Բավարիայի հարավ-արևելքում գտնվող Խոէնշվանգաու ամրոցի և Ֆյուսսեն քաղաքի մետակայքում՝ ավստրիական սահմանից ոչ հեռու։ Նոյշվանշտայն ամրոցը Գերմանիայի ամենահայտնի վայրերից և զբոսաշրջության կենտրոններից է, այն ոգեշնչել է Դիսնեյլենդի «Հեքիաթային թագավորության» հեղինակներին։ Լյուդվիգ 2-րդը Բավարիայի գահին բազմեց 1861 թվականին, 18 տարեկանում, որոշել էր ապրել հեքիաթային ամրոցում, սակայն 100 օր անց նրան անգործունակ հռչակեցին և իրեն պատկանող մեկ այլ ամրոց, որտեղ էլ մահացավ։ Լյուդվիգ 2-րդի ամրոցը միջնադարի տպավորություն է թողնում, բայց ամրոցը կառուցվել է 19-րդ դարում։ Այն բավականին պաշտպանված է հարձակումներից։

Շինարարություն

Նոյշվանշտայն ամրոցը տեղում կանգնած է երկու ամրոցների վրա՝ առջևի և հետևի Շվանգաուներ,որոնք աշխատանքների սկզբում ընկած էին ամրոցի փլատակներում։ Լյուդվիգ 2-րդ թագավորը հրամայել էր ժայռերը պայթեցնել մոտավորապես 8 մետրով և ստեղծել «հեքիաթային պալատի» կառուցման համար հարթ տարածք։ Ճանապարհի կատուցումից և ջրատարների տեղադրումից հետո 1869 թվականի սեպտեմբերի 5-ին դրվեց հսկայական ամրոցի շինարարության առաջին քարը։ Այն հանձնարարվել էր պալատական ճարտարապետ Էդուարդու Ռիդելյուին։ Մյունխենյան վարպետ Քրիստիան Յանկը նրա նպատակները իրականացրեց գեղարվեստական տեսքով՝ գեղանկարչական պատկերներով՝ «կապարներով»։ Թագավորը պահանջում էր անձամբ ստուգել յուրաքանչյուր գծագիր և նրա մասնակցությունը այնքան էական էր, որ ամրոցը համարում էին նրա անձնական ստեղծագործությունը։ 1969-1873 թվականներին կառուցվեցին դարպասները՝ պարիսպները։ Արքայի հանգստասենյակները գտնվում էին 3-րդ հարկում, իսկ 2-րդ հարկի հարմարավետ սենյակները նպաստում էին ամբողջ կառույցի հարմարավետությանը։ Սկսած 1873 թվականից սինարարական աշխատանքներն ընթանում էին շատ լարված ռիթմով, չնայած որ տասնամյակներ անց դեռևս ավարտված չէին, թագավորը 1884 թվականին որոշեց տեղափոխվել ամրոց։ Մեկ տարի անց ամրոցում նշեցին Լյուդվիգ 2-րդի մոր՝ Մարիայի ծննդյան 60-ամյակը։ Թագավորն ամրոցում ապրեց 172 օր, մահացավ 1886 թվականին, սակայն դեռևս ավարտված չէր ամրոցի կառուցումը։

Շինարարության պատմություն

Շքամուտքի և փակ պատշգամբի համար ավազաքարը բերվել է Նյուրտինգենից՝ Վյուրտեմբերգ մարզից, պատուհաների, սյուների համար մարմարը բերվել է Զալցբուրգից:Շինանյութերի մեծ քանակությունը վերամբարձ կռունկի օգնությամբ, սայլակներով բարձրացվել են շինության արևմտյան կողմից սայլակներով։ Վերամբարձ բլոկների հատուկ համակարգերի օգնությամբ շինանյութը տեղափոխվում և դնում էին համապատասխան տեղերում։ ։

Դեռ այն ժամանակ, ամեն օր, շինարարական միջոցներն ու մեքենաները ստուգվում էին անվտանգության և հուսալիության նպատակով՝ «Գոլորշու կաթսաների Բավարիայի Աուդիտ հանձնաժողով»-ի կողմից։ Դրանից էլ առաջացավ այժմեական «Տեխնիկական հսկողության միավորումը»՝ (TÜV)։ 1880 թվականին շինարարությունով զբաղված էին 209 հյուսներ, քարտաշներ, բանվորներ։ 1886 թվականին թագավորի մահից հետո շինարարական բոլոր աշխատանքները դադարեցվեցին։ Թագավորի մահվան ժամանակ ամրոցի գինն աճեց մինչև 7,5 միլիոն մարկ, մինչդեռ նախագծի սկզբնական գինը կազմել էր 3,2 միլիոն մարկ։ Թագավորն ինքն իր վարկատուներին հսկայական գումար էր պարտք մնացել։ Լյուդվիգի մահից 2 շաբաթ հետո ամրոցի խնամակալը որոշեց ամրոցի այցելությունները դարձնել վճարովի, որպեսզի վերադարձնի պարտքերը և ավարտին հասցնի կիսատ մնացած շինարարական աշխատանքները։Մի քանի տարվա ընթացքում ավարտվեցին աշխատանքները, բայց թագավորի նպատակները լրիվ չէին իրագործվել՝ վերջնականապես չէր ավարտվել ասպետական սրահի, եկեղեցին իր 90 մետրանոց աշտարակով ընդհանրապես չէր կառուցվել, նաև մի քանի շինություններ, շինության արևմուտքում չկառուցվեց նաև շքապատշգամբներով և շատրվաններով մեծ այգին։ Համենայն դեպս ամրոցը դարձավ գլխավոր տեսարժան վայրերից մեկը, 1899 թվականին պարտքն ամբողջությամբ մարվեց և այդ ժամանակից Նոյշվանշտայն ամրոցը դարձավ թագավորության շահույթի հիմնական աղբյուրը՝ ամղջ աշխարհից օրեցօր հրապուրելովնորանոր զբոսաշրջիկների։

Համայնապատկեր



Ծանոթագրություններ