«Կեղծ ամուսնություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «Պատկեր:Oxford sham marriage - Would-be-bride is escorted away.jpg|thumb|UK Border Agency աշխատակիցը, կեղծ ամուսնության կնքողը, տանու...»:
(Տարբերություն չկա)

20:18, 29 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

UK Border Agency աշխատակիցը, կեղծ ամուսնության կնքողը, տանում է հարսնացուին

Կեղծ ամուսնությունը ամուսնության իրավաբանական գրանցում է առանց ընտանիք կազմելու մտադրությունների, բայց այլ նպատակներով, օրինակ՝ քաղաքացիություն ստացում, արտոնություններ պետական կամ համայնքային ծառայություններից: Կեղծավորված ամուսնությունը կարող է կայանալ երկու դեմքերի կողմից անշահախնդրորեն կամ ամուսիններից մեկից ստանալ նյութական կամ այլ օգուտ:

Կեղծ ամուսնությունների օրինակներ

  • Մինչև տղամարդկան հետ հավասարություն ստանալը, կանայք հաճախ էին օգտագործում կեղծ ամուսնություն, որպեսզի ազատություն ստանան ծնողներից և ավելի շատ զբաղմունքների ազատություն. այսպես, Սոֆյա Կովալևսկայան կեղծ ամուսնացավ Վլադիմիր Կովալևսկու հետ, որպեսզի ապրի արտասահմանում և զբաղվի գիտությունով: Շատ էին կեղծ ամուսնությունները ռուս հեղափոխականներ շրջանում XIX դարի երկրորդ կեսին, այն պատկերված է գրականությունում (Վերա Պալովնայի և Լոպուխովի ամուսնությունը Նիկոլայ Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» ստեղծագործությունում. Չեռնիշևսկու համար նախատիպ են եղել Պետերբուրգում Знаменской коммуны մասնակիցները): Հազվադեպ չէր այն դեպքը, երբ կեղծ ամուսնությունը դարձել է իրականի արդյունք (Կովալևսկիների նշված ամուսնությունը):
  • Ամուսնությունները կարող են կայանալ օտարերկրացի ամուսնուն կացության թույլտվությամբ կամ երկրի քաղաքությամբ ապահովելու համար[1]:
  • Հասարակությունում, որտեղ համասեռականությունը պատժվող է կամ բացասապես է ազդում հեղինակության վրա, կիրառվում են կեղծ ամուսնություններ, որում առնվազն զուգընկերներից մեկը ունի համասեռականության կողմնորոշում: Նմանատիպ ամուսնությունները (հայտնի են «լավանդի ամուսնություններ» անունով) տարածված են եղել XX դարում Հոլիվուդի դերասանների մոտ:
  • Կեղծ ամուսնության կայացման նպատակ կարող է լինել արտոնության կամ այլ նյութական շահույթներ ստանալու նպատակով:

Օրենսդրություն կեղծ ամուսնությունների վերաբերյալ

Ռուսաստան

Ռուսաստանում կեղծ ամուսնությունը անիմաստ է համարվում Քաղաքացիական օրենսգրքի 170-րդ և Ռուսաստանի Դաշնության Ընտանեկան օրենսգրքի 27-րդ հոդվածների համաձայն[2], և դրանց համաձայն կարող են հետևանքներ ունենալ կեղծ ամուսնությունում, ըստ դատարանի, այդ թվում քաղաքացիական կացության ակտերում ամուսնության վերաբերյալ գրանցումը չեղյալ հայտարարելը՝ կեղծ ամուսնության գրանցման պահից սկսած (ի տարբերություն ամուսնալուծության կարգի): Եթե դեմքերը, ովքեր կնքել են կեղծ ամուսնություն, մինչ ամուսնալուծությունը դատարանի կողմից ստեղծել են ընտանիք, այն չի կարող կեղծ համարվել ամուսնության կողմից (3 հոդված 29-րդ կետ ՌԴ)[2]:

Բելառուս

2010 թվականի հուլիսից Քաղաքացիության և արտագաղթի դեպարտամենտը, օրենսդրությունը պաշտոնապես թողնելով նույնը, ակտիվացրեց կեղծ ամուսնությունները: Այդ պատճառով կեղծ ամուսնությունների իմաստը անհետացավ. կես տարվա ընթացքում գաղտնիքը այսպես թե այնպես կբացահայտվի և փաստացիորեն կհաստատվի: Մինսկում և այլ տարածքներում նկատելիորեն նվազել է ամուսնությունների կնքումը օտարերկրացիների հետ[3]:

Ուկրաինա

Ուկրաինայի օրենսդրությունը չի նախատեսում քրեական կամ վարչական պատասխանատվություն կեղծ ամուսնության համար: Իսկ անհամաձայնության դեպքում այն կարող է ճանաչվել անվավեր և փորձել գանձել նյութական և բարոյական վնասի համար: Ուկրաինայի ընտանեկան օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Ամուսնությունը համարվում է անվավեր դատարանի որոշմամբ, եթե այն կեղծ է: Ամուսնությունը համարվում է կեղծ, եթե այն կնքվում է կնոջ և տղամարդու կամ նրանցից միայն մեկի հետ, առանց ընտանիքի ստեղծման և ամուսնության իրավունքներն ու պարտականությունները ձեռք բերելու մտադրության»[4]:

Ծանոթագրություններ

  1. «Заключение фиктивного брака. Стоит ли шкурка выделки?».
  2. 2,0 2,1 Большой юридический словарь — М.: Инфра-М. А. Я. Сухарев, В. Е. Крутских, А. Я. Сухарева. 2003. — «ФИКТИВНЫЙ БРАК»
  3. В Беларуси нашли управу на фиктивные браки с иностранцами
  4. Фиктивные браки. Выгоды и опасности — Статья Светская жизнь// СЕЙЧАС