«Արխիպո-Օսիպովկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 56. Տող 56.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
{{Կրասնոդարի երկրամաս}}
{{Կրասնոդարի երկրամաս}}
{{Գելենջիկի հայաբնակ գյուղեր}}


[[Կատեգորիա:Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի քաղաքային օկրուգի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի քաղաքային օկրուգի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի գյուղեր]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի գյուղեր]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի հայաբնակ գյուղեր]]

17:26, 19 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Գյուղ
Արխիպո-Օսիպովկա
ռուս.՝ Архипо-Осиповка
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգԳելենջիկի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1864 թ.
ԲԾՄ6 մետր
Բնակչություն7853 մարդ (2010[1])
Ազգային կազմռուսներ, հայեր, ուկրաինացիներ, թաթարներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 86141
Փոստային դասիչ353485-353488
Ավտոմոբիլային կոդ23, 93, 123
Արխիպո-Օսիպովկա (Ռուսաստան)##
Արխիպո-Օսիպովկա (Ռուսաստան)
Արխիպո-Օսիպովկա (Կրասնոդարի երկրամաս)##
Արխիպո-Օսիպովկա (Կրասնոդարի երկրամաս)

Արխիպո-Օսիպովկա (ռուս.` Архипо-Осиповка), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի քաղաքային օկրուգի կազմում, Գելենջիկ քաղաքից 60 կմ հարավ-արևելք։ Գտնվում է Վուլան և Տեշեբս գետերի ավազանում, ծովի մակարդակից 19 մ բարձրության վրա:

Բնակչությունը

1926 թվականին այնտեղ ապրում էր 1662 մարդ: 1979 թվականի տվյալներով գյուղն ուներ 6949 բնակիչ, իսկ 1989 թվականին` 7242 բնակիչ: 2002 թվականին ապրում էր 8066 մարդ, հիմնականում ռուսներ, հայեր, ուկրաինացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 7853 բնակիչ:

Տնտեսությունը

Բնակիչներն զբաղվում են պտղաբուծությամբ և բանջարեղենի մշակությամբ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, գրադարան, հիվանդանոց, պոլիկլինիկա և կենցաղսպասարկման օբյեկտներ: Գործում են առողջատուն, զբոսաշրջիկների հանգրվան, մրգահյութի և պահածոների գործարան: Խորհրդային տարիներին գործում էին նաև պիոներական ճամբարներ: Ներկայումս առկա են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ և հյուրանոցներ:

Պատմությունը

Գյուղը հիմնադրվել է 1864 թվականին և կոչվել Վուլանսկայա: 1889 թվականին անվանվել է Արխիպո-Օսիպովկա, ի պատիվ ռուսական բանակի զինվոր Արխիպ Օսիպովի, ով 1840 թվականին, գյուղի տեղում գտնվող ամրոցի պաշտպանության ժամանակ աչքի է ընկել իր հերոսական արարքով:

1960 թվականին ստացել է ավանի կարգավիճակ[2], իսկ 2004 թվականին, կրկին վերստացել է գյուղի կարգավիճակ: Հայերը եկել են Սամսունից` 1867 թվականին:

Գյուղի մոտակայքում պահպանվել են 1-ին դարի հռոմեական աշտարակի մնացորդներ և բազմաթիվ դոլմեններ:

Ծանոթագրություններ

  1. «Данные Всероссийской переписи населения 2010 года».
  2. Азаренкова А.С., Бондарь И.Ю., Вертышева Н.С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793—1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 241. — 395 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։