«Քելվին Քլայն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 34. Տող 34.
}}
}}


'''Քալվին Ռիչարդ Քլայն''' (ծնվել է [[նոյեմբերի 19]]–ին, [[1942]]), ամերիկացի դիզայներ, ով [[Calvin Klein]] բրենդի հիմնադիրն է։ Բացի հագուստից, Քլայնը իր անունն է տվել նաև օծանելիքներին, ժամաույցներից և ակնեղենին։
'''Քալվին Ռիչարդ Քլայն''' (ծնվել է [[նոյեմբերի 19]]–ին, [[1942]]), ամերիկացի դիզայներ, ով [[Calvin Klein]] բրենդի հիմնադիրն է։ Բացի հագուստից, Քլայնը իր անունն է տվել նաև օծանելիքներին, ժամացույցներին և ակնեղենին։


== Վաղ տարիներ ==
== Վաղ տարիներ ==

15:14, 17 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քելվին Քլայն (այլ կիրառումներ)
Քելվին Քլայն
անգլ.՝ Calvin Klein
Դիմանկար
Քելվին Քլայնը 2011 թվականին
Ծնվել էնոյեմբերի 19, 1942
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիությունամերիկացի
Ազգությունամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Տեխնոլոգիայի նորաձևության ինստիտուտ[1][2], Արվեստի և դիզայնի ավագ դպրոց և IESE բիզնես-դպրոց
Մասնագիտությունդիզայներ
Ամուսին

Ջեյն Սենթր (1965–1974)

Քելլի Ռեկտոր (1986–2006)
ԾնողներՖլոր Սթերն Քլայն Լեո Քլայն
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՄարսի Քլայն
Կայքck.com
 Calvin Klein (designer) Վիքիպահեստում

Քալվին Ռիչարդ Քլայն (ծնվել է նոյեմբերի 19–ին, 1942), ամերիկացի դիզայներ, ով Calvin Klein բրենդի հիմնադիրն է։ Բացի հագուստից, Քլայնը իր անունն է տվել նաև օծանելիքներին, ժամացույցներին և ակնեղենին։

Վաղ տարիներ

Քլայնը ծնվել է Բրոնքս շրջանում (Նյու Յորք)՝ հրեաների ընտանիքում[4]։ Նրա հայրը հունգարացի էմիգրանտ է, իսկ մայրը ավստրիացի և ամերիկացի գաղթականների դուստր է[4]։ Քլայնը հաճախել է Արվեստի և դիզայնի ավագ դպրոցը և ստացել բարձրագույն ուսուցում, սակայն չի ավարտել այն։ Չնայած դրան, նա Fashion Institute of Technology համալսարանի կողմից 2003 թվականին ստացավ պատվավոր դոկտորի կոչում։ 1962 թվականին աշխատել է Դան Միլսթեյնի համար, ով վերարկուներ և կոստյումներ արտադրող էր և աշխատել նաև Նյու Յորքի այլ խանութներում։ Իսկ արդեն 1968 թվականին նա և իր մանկության ընկեր[5] Բերի Շվարթզը ստեղծեցին իրենց առաջին կաղմակերպությունը[5][6]։ Նա միանգամից հայտնի դարձավ Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ժամանակ՝ իր ստեղծած հագուստի «մաքուր» արտադրության համար։

Անձնական կյանք

1964 թվականին նա ամուսնացավ տեքստիլ դիզայներ Ջեյն Սենթրի հետ[7]։ Համատեղ նրանք ունեցան աղջիկ՝ Մարսի Քլայնը[8], ով դարձավ հեռուստատեսային պրոդյուսեր և այժմ աշխատում է NBC–ի «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուում։ Սակայն նրանք 1974 թվականի բաժանվեցին[7]։ 1986–ի սեպտեմբերին Իտալիայում[7] գնումների նպատակով ճամփորդության մեկնման ժամանակ նա ամուսնացավ իր օգնականի՝ Քելլի Ռեկտորի հետ, ով հետագայում դարձավ լուսանկարիչ։ Զույգը ամուսնալուծվեց 2006 թվականի ապրիլին[6][9]։ 2003 թվականին Քլայնը Սաութհեմփթոնում օվկիանոսի դիմաց գնեց մասնավոր տարածք և այնտեղ պատրաստեց 75 միլիոն դոլար արժողությամբ ապակե և բետոնե առանձնատուն[6][10]։

Քլայնը ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նվիրատու է սկսած 1980 թվականից, և նվիրաբերել է կուսակցության թեկնածուներին շուրջ 250,000 դոլար[11]։

Հայտնվել է նաև որոշ հեռուստաշոուներում, օրինակ՝ 30 Rock[12] և Seinfeld։

Ծանոթագրություններ

  1. https://timeline.fitnyc.edu/
  2. https://www.fitnyc.edu/academics/academic-divisions/art-and-design/fashion-design/beyond-graduation.php
  3. https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
  4. 4,0 4,1 Marsh, Lisa The House of Klein: Fashion, Controversy, and a Business Obsession ISBN 9780471478959 | Publisher: Wiley \ Publication date: 5/4/2004
  5. 5,0 5,1 Chevalier, Michel (2012). Luxury Brand Management. Singapore: John Wiley & Sons. ISBN 978-1-118-17176-9.
  6. 6,0 6,1 6,2 «Calvin j». Citylife.com. Վերցված է հունվարի 28, 2010-ին.
  7. 7,0 7,1 7,2 Gross, Michael. «The Latest Calvin». Originally New York magazine. Վերցված է հուլիսի 14, 2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  8. «Calvin Klein». Vogue. 2008-04-22. Վերցված է հունվարի 28, 2010-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  9. «AT LAST, A BABY FOR KELLY AT 50». PageSix.com. The New York Post. օգոստոսի 28, 2007. Վերցված է հուլիսի 14, 2014-ին. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  10. Daily Mail: "Billionaire Lane: From fashion designers to real estate tycoons and Wall Street financiers. Meet those who live on the East Coast's most exclusive 5-mile stretch with a private beach and helipad" By CHARLENE ADAMS May 23, 2015
  11. [1] (չաշխատող հղում)
  12. Odell, Amy (2009-01-23). «Victoria Beckham Now in Russian Vogue; Calvin Klein Spotted at 30 Rock». New York. Վերցված է 2010-03-11-ին.