«Աշուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 28. Տող 28.
Աշնանը տաք եղանակը փոխարինվում է սառը եղանակով, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջանում հավաքել բերքը: Այս պատկերները արտացոլվում են գեղարվեստական ստեղծագործություններում և գրականության մեջ: [[Արեւմտյան աշխարհը|Արևմտյան կուլտուրան]] աշունը նկարագրվում է որպես գեղեցիկ գեր կին, որը կրում է գեղեցիկ, գույնզգույն զարդեր և մրգեր, խոտով զարդարված գույնզգույն հացահատիկ, որն էլ յուրահատուկ էր տվյալ ժամանակների համար: Շատ հին քաղաքակրթություններ աշնանը նշել են գեղեցիկ տոներ, օրինակ՝ բերքի տոնը, որը նշվում է նաև հիմա: Նշվում են նաև [[Գովաբանության օր]] [[ԱՄՆ|Միացյալ նահանգներում]] և [[հրեա|հրեական]] [[Սուկկոտ]], որի արմատները գալիս են լիալուսնի տոնի կամ բերքի տոնի պատմական փառատոններից: Կան նաև հյուսիսամերիկյան հնդիկների ավանդական տոների մերօրյա ներկայացման տոներ, չինական Լուսնային տոն, շատ-շատ նույնանման տոներ՝ այլ ցեղերից կամ ազգերից փոխանցված: Նրանցում արտացոլված ուրախ նոտաների մեջ առկա է նաև փոքր-ինչ տխուր նոտա, որը կապվում է ցրտի և ծերանալու թախծոտ տրամադրությունների հետ:

=== Ասսոցացիան թախիծի հետ ===
=== Ասոցացիան թախիծի հետ ===
[[Պոեզիա|Պոեզիայում]] աշունը հաճախ ասսոցացվում է թախիծի հետ: Ամառային տաք օրերը հեռանում են, մոտենում են ձմռան ցրտերը.
[[Պոեզիա|Պոեզիայում]] աշունը հաճախ ասսոցացվում է թախիծի հետ: Ամառային տաք օրերը հեռանում են, մոտենում են ձմռան ցրտերը.
Աշուն է, անձրև... Ստվերներն անձև<br>
Աշուն է, անձրև... Ստվերներն անձև<br>

09:55, 9 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշուն (այլ կիրառումներ)
Աշունն Արզականում

Աշուն, չորս տարվա եղանակներից մեկը, գտնվում է ամռան և ձմռան միջև։ Աշունը անցումային ժամանակաշրջան է, երբ օրվա լուսավորվածությունն ու օդի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում են։

Օրացուցային աշուն

Կազմված է երեք ամիսներից՝ Հյուսիսային կիսագնդում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր, իսկ Հարավայինում՝ մարտ, ապրիլ և մայիս։ Հյուսիսային կիսագնդում տևում է աշնանային գիշերահավասարի օրից (սեպտեմբերի 23) մինչև ձմեռային արևադարձի օրը (դեկտեմբերի 22), Հարավային կիսագնդում՝ գարնանային գիշերահավասարի օրից (մարտի 21) մինչև ամառային արևադարձի օրը (հունիսի 22)։

Կերպարվեստում

Գրական ստեղծագործություններում

Ասոցացիան բերքի հետ

Աշնանը տաք եղանակը փոխարինվում է սառը եղանակով, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջանում հավաքել բերքը: Այս պատկերները արտացոլվում են գեղարվեստական ստեղծագործություններում և գրականության մեջ: Արևմտյան կուլտուրան աշունը նկարագրվում է որպես գեղեցիկ գեր կին, որը կրում է գեղեցիկ, գույնզգույն զարդեր և մրգեր, խոտով զարդարված գույնզգույն հացահատիկ, որն էլ յուրահատուկ էր տվյալ ժամանակների համար: Շատ հին քաղաքակրթություններ աշնանը նշել են գեղեցիկ տոներ, օրինակ՝ բերքի տոնը, որը նշվում է նաև հիմա: Նշվում են նաև Գովաբանության օր Միացյալ նահանգներում և հրեական Սուկկոտ, որի արմատները գալիս են լիալուսնի տոնի կամ բերքի տոնի պատմական փառատոններից: Կան նաև հյուսիսամերիկյան հնդիկների ավանդական տոների մերօրյա ներկայացման տոներ, չինական Լուսնային տոն, շատ-շատ նույնանման տոներ՝ այլ ցեղերից կամ ազգերից փոխանցված: Նրանցում արտացոլված ուրախ նոտաների մեջ առկա է նաև փոքր-ինչ տխուր նոտա, որը կապվում է ցրտի և ծերանալու թախծոտ տրամադրությունների հետ:

Ասոցացիան թախիծի հետ

Պոեզիայում աշունը հաճախ ասսոցացվում է թախիծի հետ: Ամառային տաք օրերը հեռանում են, մոտենում են ձմռան ցրտերը.

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև

Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ

Անձրև՜ ու անձրև ...

Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ

Անհանգստություն...

Սպասիր, լսիր, ես չեմ կամենում

Անցած լույսերից, անցած հույզերից

Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից

Իմ հիվանդ հոգին...

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,

Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,

Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...

Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —

Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...

Ես ցուրտ մշուշում.

Իմ հոգու համար չկա արշալույս —

Անձրև՜ է, աշո՜ւն...
2.
Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ,
— Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս….