«Հարսանեկան զգեստ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 12. Տող 12.


Սակայն նախքան վիկտորական դարաշրջանն սպիտակ հարսանեկան զգեստը մեծ տարածում չուներ։ Հարսը կարող էր հագնել ցանկացած գույնի զգեստ, ընդ որում՝ սևը հատկապես ժողովրդականություն էր վայելում Սկանդինավիայում<ref>[http://sydaby.eget.net/swe/jp_marriage.htm "Old Marriage Customs in Finland"] ''Old Marriage Customs in Finland''</ref>, որտեղ տիրում էին [[պուրիտանություն|պուրիտական]] օրենքները։
Սակայն նախքան վիկտորական դարաշրջանն սպիտակ հարսանեկան զգեստը մեծ տարածում չուներ։ Հարսը կարող էր հագնել ցանկացած գույնի զգեստ, ընդ որում՝ սևը հատկապես ժողովրդականություն էր վայելում Սկանդինավիայում<ref>[http://sydaby.eget.net/swe/jp_marriage.htm "Old Marriage Customs in Finland"] ''Old Marriage Customs in Finland''</ref>, որտեղ տիրում էին [[պուրիտանություն|պուրիտական]] օրենքները։

== Արևելյան մշակույթ ==
[[Պատկեր:TraditionalChineseWeddingDress.jpg|right|thumb|Թայվանական ավանդական հարսանեկան զգեստ]]
[[Չինաստան]]ում, [[Հնդկաստան]]ում և [[Վիետնամ]]ում (Աո Զայա ավանդական ձևով) հարսանեկան զգեստի ավանդական նրբերանգը կարմիրն է: Համարվում է, որ այդ գույնը բերում է հաջողություն և բարգավաճում:

Ժամանակակից չինացի հարսնացուներն իրենց համար ընտրում են ոչ թե միայն կարմիր, այլ ցանկացած գույնի հարսանեկան զգեստ: Կարմիր սարին հնդկական մշակույթում հարսի ավանդական զգեստն է: Սովորաբար սարին կարում էին մետաքսից: Ժամանակի ընթացքում գունային գամման և գործվածքի ընտրության հնարավորությունը հնդիկ հարսնացուների համար ընդլայնվել է: Այսօր հարսանեկան սարին կարում են այնպիսի կտորներից, ինչպիսիք են կրեպը, ժորժետը, ատլասը: Հարսանեկան սարին կարում են ոչ միայն կարմիր, այլև ոսկեգույն, վարդագույն, նարնջագույն, շագանակագույն, դեղին: Ճապոնական հարսանիքներում արարողության ժամանակ հարսը կարող է մի քանի անգամ զգեստը փոխել, նա կարող է հագնել արևմտյան ձևով կարված տարբեր կիմոնոներ և զգեստներ[http://www.mode-elegance.ru/articles/cloth/svadebnie-platja/]:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

16:49, 6 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Հարսանեկան դասական զգեստ

Հարսանեկան զգեստ, տոնական զգեստ, որն ընդունված է հարսանեկան կամ պսակադրության արարողության ժամանակ հագցնել հարսին: Զգեստի գույնը, ձևն ու ծիսական նշանակությունը կախված է հարսանիքի մասնակիցների կրոնական ու մշակութային պատկանելությունից։ Արևմտյան մշակույթում հարսը հաճախ հագնում է սպիտակ հարսանեկան զգեստ, որը մեծ ժողովրդականություն է սկսել վայելել Վիկտորյա թագուհու շնորհիվ 19-րդ դարում։ Արևելյան մշակույթներում հարսը հաճախ կրում է կարմիր զգեստ: Բազմազան է հարսանեկան զգեստի ոչ միայն գունապնակը, այլ նաև զգեստը կարելու ոճային լուծումը:

Արևմտյան մշակույթ

Հարսանեկան զգեստ, Անգլիա, 1837-1838

Հարսանիքը երկու մարդկանց, ընտանիքների կամ երկրների միությունն է: Միջին դարերում ազնվականությունն ու հասարակության բարձր խավերը հարսանիքի մասին պայմանավորվելիս առաջնորդվում էին քաղաքական նկատառումներով, հասարակական դիրքով, հարստությամբ, քան սիրով: Հարսին հագցնում էին այնպես, որ հարսանեկան արարողության ժամանակ իր ընտանիքը ներկայացնի առավել բարենպաստ լույսի ներքո: Հարուստ ընտանիքներում հարսի զգեստը կարում էին բացառիկ գործվածքներից, մորթուց:

Դարեր շարունակ հարսի զգեստը պետք է համապատասխաներ նրա սոցիալական կարգավիճակին և նորաձևությանը: Հարսանեկան զգեստը կարելու ժամանակ օգտագործված գործվածքի երկարությունն արտացոլում էր հարսի կարգավիճակն ու ցույց տալիս ընտանիքի հարստության աստիճանը: Հարսի զգեստը կարում էին տարբեր գույների, սպիտակն այնքան էլ տարածված չէր: Ուղղափառ և բողոքական շատ ավանդույթներում սպիտակ զգեստ հագնում էին միայն առաջին անգամ ամուսնանալիս, իսկ ամուսնալուծվածները կամ այրիները պետք է ընտրեին այլ գույն:

Ըստ փաստական վկայությունների՝ հարսանեկան արարողության ժամանակ սպիտակ զգեստ հագած առաջին արքայադուստրը եղել է Ֆիլիպա Անգլիացին 1406 թվականին[1][2]։ Շոտլանդիայի թագուհի Մարիան սպիտակ զգեստ հագել է 1559 թվականին, երբ ամուսնանում էր Ֆրանսիցկ Դոֆիսի հետ, ով ֆրանսիացի էր։ Սպիտակը Մարիայի սիրելի գույն էր, այդ պատճառով էլ նա հագել է սպիտակ հարսանեկան զգեստ, չնայած սպիտակն այդ ժամանակ սգո գույն էր Ֆրանսիայի թագուհիների համար[3][4]։

Սակայն նախքան վիկտորական դարաշրջանն սպիտակ հարսանեկան զգեստը մեծ տարածում չուներ։ Հարսը կարող էր հագնել ցանկացած գույնի զգեստ, ընդ որում՝ սևը հատկապես ժողովրդականություն էր վայելում Սկանդինավիայում[5], որտեղ տիրում էին պուրիտական օրենքները։

Արևելյան մշակույթ

Թայվանական ավանդական հարսանեկան զգեստ

Չինաստանում, Հնդկաստանում և Վիետնամում (Աո Զայա ավանդական ձևով) հարսանեկան զգեստի ավանդական նրբերանգը կարմիրն է: Համարվում է, որ այդ գույնը բերում է հաջողություն և բարգավաճում:

Ժամանակակից չինացի հարսնացուներն իրենց համար ընտրում են ոչ թե միայն կարմիր, այլ ցանկացած գույնի հարսանեկան զգեստ: Կարմիր սարին հնդկական մշակույթում հարսի ավանդական զգեստն է: Սովորաբար սարին կարում էին մետաքսից: Ժամանակի ընթացքում գունային գամման և գործվածքի ընտրության հնարավորությունը հնդիկ հարսնացուների համար ընդլայնվել է: Այսօր հարսանեկան սարին կարում են այնպիսի կտորներից, ինչպիսիք են կրեպը, ժորժետը, ատլասը: Հարսանեկան սարին կարում են ոչ միայն կարմիր, այլև ոսկեգույն, վարդագույն, նարնջագույն, շագանակագույն, դեղին: Ճապոնական հարսանիքներում արարողության ժամանակ հարսը կարող է մի քանի անգամ զգեստը փոխել, նա կարող է հագնել արևմտյան ձևով կարված տարբեր կիմոնոներ և զգեստներ[1]:

Ծանոթագրություններ

  1. «Wedding white doesn't mean what you think it means». IBS. Վերցված է 21 November 2014-ին. «Princess Philippa of England is the first recorded princess to have worn white during her wedding in 1406, with her attire consisting of a tunic and cloak in white silk but it wasn't until Queen Victoria that the white dress would explode in popularity»
  2. The History of Matrimony
  3. «Mary, Queen of Scots' first wedding day». Վերցված է 21 November 2014-ին. «Mary's choice of a white wedding dress was an unusual one, particularly as white was more traditionally worn by royal ladies when they were in dieul blanc mourning but in this as in other things the strong willed Mary may well have been an innovator, keen to not just impress her own taste on her wedding day (after all, she hadn't been allowed the privilege of choosing her groom) but also emphasise her virginity and show off her famously pale redheaded beauty, which would have been accentuated by a pure white dress.»
  4. «Elizabeth I Facts». Վերցված է 21 November 2014-ին. «Her favourite dress colours were white and black which symbolised purity.»
  5. "Old Marriage Customs in Finland" Old Marriage Customs in Finland

Արտաքին հղումներ