«Ինքնաճանաչում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 19. Տող 19.


== Ինքնաճանաչման ուղիներ և միջոցներ ==
== Ինքնաճանաչման ուղիներ և միջոցներ ==
Ինքնաչնաճումը, որպես գործընթաց կարող է ներկայացվել հետևյալ գործողությունների հաջորդականությամբ՝ իր մեջ որևէ անհատական գծի կամ վարքագծային հատկանիշի հայտնաբերմամբ, նրա ամրագրումը գիտակցության մեջ, վերլուծությունը, գնահատականը և ընդունումը: Նպատակահարմար է հաշվի առնել, որ հուզականության բարձր մակարդակի և ինքնորոշման մերժման դեպքում կարող է առաջանալ «Մանրազնին վերլուծություն», որն առաջացնում է իր ես-ի ոչ օբյելտիվ իմացություն, այլ տարբեր տեսակի բարդույթներ, այդ իսկ պատճառով ինքնաճանաչման մեջ, ինչպես ցանկացած այլ գործում կարևոր է չափի զգացումը: Համաձայն հոգեբան Յ. Մ. Օռլովի՝ ինքնաճանաչման և ինքնազարգացման գործընթացում ինքնադիտումը հնարավոր չէ, առանց անձի հոգեբանության և զգացմունքների հոգեբանության իմացության. «Հասկանալու համար թե ինչպես են կազմված իմ վիրավորանքը, իմ սնափառությունը, իմ ամոթխածությունը և իմ [[վախ]]ը, ամենից առաջ պետք է իմանլ, թե ինչպես են «կառուցված»» այդ հոգեբանական իրականությունը: Այդ իսկ պատճռով ինտրոսպեկցիայի (ինքնավերլուծության) ուսուցումը նախատեսում է հոգեբանական մեխանիզմների, օբյեկտների մտորումները: Նա ով գիտի, թե ինչից է կազմված իր վիրավորանքը, կարող է այն դարձնել ինքնավերլուծության օբյեկտ: Նա ով դա չգիտի, անհաջողության կմատնվի, քանի որ նա իր երևակայության մեջ կվերարտադրի այն պատկերները, որոնք նորից առաջացնում են նույն վիրավորանքը<ref>См.: ''Орлов Ю. М.'' Самопознание и самовоспитание характера. — М.: Просвещение, 1987. — 224 с. — Глава ''Развитие способностей и психических процессов''.</ref>:
Ինքնաչնաճումը, որպես գործընթաց կարող է ներկայացվել հետևյալ գործողությունների հաջորդականությամբ՝ իր մեջ որևէ անհատական գծի կամ վարքագծային հատկանիշի հայտնաբերմամբ, նրա ամրագրումը գիտակցության մեջ, վերլուծությունը, գնահատականը և ընդունումը: Նպատակահարմար է հաշվի առնել, որ հուզականության բարձր մակարդակի և ինքնորոշման մերժման դեպքում կարող է առաջանալ «Մանրազնին վերլուծություն», որն առաջացնում է իր ես-ի ոչ օբյելտիվ իմացություն, այլ տարբեր տեսակի բարդույթներ, այդ իսկ պատճառով ինքնաճանաչման մեջ, ինչպես ցանկացած այլ գործում կարևոր է չափի զգացումը: Համաձայն հոգեբան Յ. Մ. Օռլովի՝ ինքնաճանաչման և ինքնազարգացման գործընթացում ինքնադիտումը հնարավոր չէ, առանց անձի հոգեբանության և զգացմունքների հոգեբանության իմացության. «Հասկանալու համար թե ինչպես են կազմված իմ վիրավորանքը, իմ սնափառությունը, իմ ամոթխածությունը և իմ [[վախ]]ը, ամենից առաջ պետք է իմանլ, թե ինչպես են «կառուցված»» այդ հոգեբանական իրականությունը: Այդ իսկ պատճառով ինտրոսպեկցիայի (ինքնավերլուծության) ուսուցումը նախատեսում է հոգեբանական մեխանիզմների, օբյեկտների մտորումները: Նա ով գիտի, թե ինչից է կազմված իր վիրավորանքը, կարող է այն դարձնել ինքնավերլուծության օբյեկտ: Նա ով դա չգիտի, անհաջողության կմատնվի, քանի որ նա իր երևակայության մեջ կվերարտադրի այն պատկերները, որոնք նորից առաջացնում են նույն վիրավորանքը<ref>См.: ''Орлов Ю. М.'' Самопознание и самовоспитание характера. — М.: Просвещение, 1987. — 224 с. — Глава ''Развитие способностей и психических процессов''.</ref>:


Ինքնաճնաչման ավելի տարածված եղանակներին պատկանում են՝
Ինքնաճնաչման ավելի տարածված եղանակներին պատկանում են՝

16:02, 5 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Ինքնաճանաչում, անձի կողմից սեփական հոգեկան և ֆիզիկական առանձնահատկությունների ուսումնասիրությունն է, ինքն իրեն իմաստավորելը: Այն սկիզբ է առնում մանկության տարիներին և շարունակվում ողջ կյանքի ընթացքում: Սեփական անձի մասին գիտելիքները ձևավորվում են աստիճանաբար, արտաքին աշխարհի և սեփական ես-ի ճանաչման ընթացքում[1]:

Նախապատմություն

Ըստ Պլատոնի «Պրոտագոր» երկխոսության մեջ պատմած «յոթ իմաստուններ» լեգենդի, Հին Հունաստանում՝ Ֆալես, Պիտտակ, Բիանտ, Սոլոն, Կլեոբուլ, Միսոն և Խիլոն (մ.թ.ա. 6-րդ դար)՝ «Միավորվելով միասին, Ապոլլոն Դելփին են նվիրել, որպես իրենց իմաստության առաջին պտուղներ» իրենց ասույթները, այդ թվում՝«Ճանաչիր ինքդ քեզ» (հուն․՝ γνῶθι σεαυτόν, gnōthi seauton): Ասույթները փորագրված էին Դելֆի տաճարի սյանը[1]:

Ինքնաճանաչման նշանակությունը մարդու կյանքում

Շատ կրոնական, փիլիսոփայական, հոգեբանա-մանկավարժական դպրոցներ և մոտեցումներ մեծամասամբ կառուցված են ինքնաճանաչման և ինքնազարգացման կարևորության, արժեքավորության և նշանակալիության վրա: Այսպես՝ ըստ Հին Արևելքի կրոնական տեսակետի ինքնաճանաչման և ինքնազարգացման միջոցով է հնարավոր ըմբռնել անձի ճշմարիտ էությունը, բացարձակ մտքի, Տիեզերքի հետ միասնությունը: «Քրիստոնեության մեջ ինքնաճանաչումը իր մեջ աստվածային սկզբի բացահայտումն է, իսկ ինքնազարգացումը՝ հավատքի միջոցով Աստծուն հասկանալու ճանապարհ է»[2]: Հոգեբանության և մանկավարժության հումանիստական ուղղություները հաստատում են, որ միայն ինքնադրսևորման միջոցով անձը կարող է հասկանալ իրեն, գտնել իր գոյության իմաստը, դառնալ այն, ինչ նա կարող է դառնալ, այլ ոչ թե այն, ինչ նրան պարտադրում է շրջապատը:

Հումանիստական հոգեբանության ներկայացուցիչ Կարլ Ռոջերսի հայեցակարգով ինքնաճանաչումը մարդուն անձնային աճի, ինքնակատարելագործման, ինքնադրսևորման հնարավորություն է տալիս, ինչը անհրաժեշտ պայման է հանդիսանում կյանքի ուրախությունը զգալու և կյանքի իմաստն հասկանալու համար:

Ինքնաճանաչման ոլորտներ

Ինքնաճանաչման ոլորտները ներառում են հոգեբանների կողմից հատկացված անձի ձևավորման երեք մակարդակներ՝ ստորին օրգանիզմ (կենսաբանական անհատ), սոցիալական անհատ (բնութագրվում է գիտելիքներ ձեռք բերելու կարողությամբ, հմտությամբ, վարքի կանոնների իմացությամբ) և անհատականություն (բնութագրվում է ընտրություն կատարելու, շրջապատի մարդկանց հետ իր պահվածքը համակարգելու կարողությամբ): Ինքնաճանաչման ոլորտները ներառում են գիտակցությունը և ենթագիտակցությունը:

«Ես» կոնցեպցիա

«Ես» կոնցեպցիան (կամ Ես պատկեր) ներկայանում է որպես համեմատաբար կայուն, քիչ թե շատ չափով գիտակցված և բանավոր ձևով արձանագրված անձի պատկերացումը իր մասին: Այդ կոնցեպցիան ամենատարբեր՝ «իրական և երևակայական իրավիճակներում, ինչպես նաև այլ մարդկանց կարծիքների և ուրիշների հետ համեմատվելու արդյունքում, սեփական տարբեր կերպարների միջոցով ինքնաճանաչման և ինքնագնահատման արդյունք է»»:

«Ես» կոնցեպցիան բնութագրվում է նաև նույնականությամբ և անհամազորությամբ: Անձը կարող է այնպիսի կերպար ստեղծել իր համար (և հավատալ նրան), որը չի համապատասխանում իրականությանը և ընդհարման է հանգեցնում, իսկ նույնական «Ես» կոնցեպցիան նպաստում է շրջակա աշխարհի և այլ մարդկանց հետ ավելի հաջող հարմարմանը:

Հիշողության գծագիր, ցույց է տալիս իմաստային և կարճատև հիշողության գտնվելու վայրերը

Ինքնաճանաչման ուղիներ և միջոցներ

Ինքնաչնաճումը, որպես գործընթաց կարող է ներկայացվել հետևյալ գործողությունների հաջորդականությամբ՝ իր մեջ որևէ անհատական գծի կամ վարքագծային հատկանիշի հայտնաբերմամբ, նրա ամրագրումը գիտակցության մեջ, վերլուծությունը, գնահատականը և ընդունումը: Նպատակահարմար է հաշվի առնել, որ հուզականության բարձր մակարդակի և ինքնորոշման մերժման դեպքում կարող է առաջանալ «Մանրազնին վերլուծություն», որն առաջացնում է իր ես-ի ոչ օբյելտիվ իմացություն, այլ տարբեր տեսակի բարդույթներ, այդ իսկ պատճառով ինքնաճանաչման մեջ, ինչպես ցանկացած այլ գործում կարևոր է չափի զգացումը: Համաձայն հոգեբան Յ. Մ. Օռլովի՝ ինքնաճանաչման և ինքնազարգացման գործընթացում ինքնադիտումը հնարավոր չէ, առանց անձի հոգեբանության և զգացմունքների հոգեբանության իմացության. «Հասկանալու համար թե ինչպես են կազմված իմ վիրավորանքը, իմ սնափառությունը, իմ ամոթխածությունը և իմ վախը, ամենից առաջ պետք է իմանլ, թե ինչպես են «կառուցված»» այդ հոգեբանական իրականությունը: Այդ իսկ պատճառով ինտրոսպեկցիայի (ինքնավերլուծության) ուսուցումը նախատեսում է հոգեբանական մեխանիզմների, օբյեկտների մտորումները: Նա ով գիտի, թե ինչից է կազմված իր վիրավորանքը, կարող է այն դարձնել ինքնավերլուծության օբյեկտ: Նա ով դա չգիտի, անհաջողության կմատնվի, քանի որ նա իր երևակայության մեջ կվերարտադրի այն պատկերները, որոնք նորից առաջացնում են նույն վիրավորանքը[3]:

Ինքնաճնաչման ավելի տարածված եղանակներին պատկանում են՝

  • Ինքնադիտում: Իրականացվում է սեփական վարքի, ներաշխարհի դիտարկման միջոցով:
  • Ինքնավերլուծություն: Այն ինչ ի հայտ է գալիս ինքնադիտման միջոցով, ենթարկվում է վերլուծության, որի ընթացում անհատական որև գիծ կամ վարքային բնութագիր վերածվում է մասերի, սահմանվում է պատճառահետևանքային կապերը, անձը խորհում է իր մասին, տրված ստույգ հատկանիշի մասին: Օրինակ, իր մեջ հայտնաբերելով ամոթխածության նշաններ, կարելի է փորձել պատասխանել հետևյալ հարցերին՝ արդյո՞ք միշտ է այն առաջանում: Արդյո՞ք ամաչկոտ եմ մտերիմ մարդկանց հետ շփվելիս: Իսկ անծանոթ մարդկանց հետ շփվելի՞ս: Արդյո՞ք բոլորի հետ: Ինչո՞վ է դա պայմանավորված: Օրինակ ամաչկոտության պատճառ կարող է լինել թաքնված վիրավորանքը, որը նա ապրել է մանկության տարիներին, որպես ծաղրանքի արդյունք:
  • Համեմատվել որոշ «չափանիշների» հետ: Մարդկանց բնորոշ է սեփական անձը համեմատել այլ մարդկանց, իդեալների կամ ընդունված չափորոշիչների հետ: Այդպիսի համեմատությունը իրականացվում է սանդղակի միջոցով, որը ունի հակառակ բևեռներ, օրինակ՝ խելացի- անխելք, բարի- չար, արդար- անարդար, ուշադիր -անուշադիր, աշխատասեր - ծույլ:
  • Սեփական անձի մոդելավորում: Իրականացվում է սեփական անձի առանձին հատկությունների և բնութագրերի ցուցադրմամբ, նշանների և խորհրդանշանների միջոցով այլ մարդկանց հետ հարաբերություններում:
  • Այս կամ այն հատկության կամ վարքագծային բնութագրի հակադրության գիտակցում: Այս մեթոդը կիրառվում է ինքնաճանաչման ավելի ուշ փուլերում, երբ որոշակի անձնային բնութագիր արդեն առանձնացված և վերլուծված է: Դրա էությունը կայանում է նրանում, որ մարդու անհատականությունը, նրա առանձին հատկանիշները միաժամանակ ունենում են դրական և բացասական կողմեր: Հատկանիշի գտնված դրական կողմերը, որոնք ի սկզբանե ընդունվում են որպես բացասական, նվազեցնում է նրա ընդունման ցավը: Ինքնաճանաչման կարևոր պահ է ինքնաընդունումը, այն նաև հանդիսանում է ելակետ ինքնազարգացման և ինքնակատարելագործման համար:

Ավելի լայն և հասանելի միջոցով ինքնաճանաչումը համարվում է այլ մարդկանց ճանաչում: Նրանց բնութագրելով, նրանց պահվացքի դրդապատճառները վերլուծելով, մենք համեմատում ենք մեզ ուրիշների հետ, իսկ դա հնարավորություն է տալիս հասկանալու մեր տարբերությունը ուրիշներից ինչում է կայանում:

Ինքնաճանաչման միջոցները ներառում են՝

  • Ինքնահաշվետվություն, այդ թվում օրագրի ձևով:
  • Ֆիլմերի, ներկայացումների դիտում, գեղարվեստական գրականության ընթերցում: Ուշադրություն դարձնելով հերոսների հոգեբանական կերպարի, նրանց արարքների, այլ մարդկանց հետ հարաբերությունների վրա, մարդ կամա թե ակամա համեմատում է իրեն այդ հերոսների հետ, իսկ գրողները (հատկապես դասական) համարվում են չգերազանցվող հոգեբաններ:
  • Հոգեբանության ուսումնասիրություն, հատկապես այնպիսի բաժինների, ինչպիսիք են՝ անձի հոգեբանությունը, սոցիալական հոգեբանությունը:
  • Հոգեբանական թեստերի օգտագործում: Այդ դեպքում նպատակահարմար է օգտագործել լուրջ, ապացուցված թեստեր, ուշադիր կարդալով հրահանգները և մեկնաբանության մեթոդները: Եթե հնարավոր է, մեկնաբանությունը իրականցնել մասնագետ-հոգեբանի հետ համատեղ:

Հոգեբանի աշխատանքը ներառում է ինքնաճանաչման ժամանակակից, հատուկ միջոցներ՝

  • Անհատական խորհրդատվություն, որի ընթացքում հոգեբանը խնամառուի հետ աշխատանքը կազմակերպում է այնպես, որ նա առավելագույնս բացահայտվի, հասկանա իր խնդիրը, ներքին ռեսուրսներ գտնի դրանց լուծման համար:
  • Աշխատանք սոցիալ - հոգեբանական վերապատրաստման խմբում: Այստեղ հարաբերություները այնպես են կառուցվում, որ խումբը նպաստում է ճանաչման գործընթացի ակտիվացմանը:

Ինքնաճանաչում և ինքնագնահատական

Ինքնաճանաչումը կապված է անհատի ինքնագնահատականի հետ:

  1. Ինքնահասկացում (իր մասին ճշգրիտ գիտելիքներ որոնել):
  2. Սեփական նշանակության բարձրացում (իր մասին բարենպաստ գիտելիքների որոնում):
  3. Ինքնաստուգում (իր մասին գիտելիքների և իր նշանակալիության մասին շրջապատի գնահատականների հարաբերակցություն):

Ինքնագնահատականի մակարդակը կապված է իր անձի հանդեպ ինքնաբավ լինելու կամ չլինելու և իր գործունեության հետ: Ընդ որում ադեկվատ ինքնագնահատականը համապատասխանում է անձի իրական հնարավորություններին, որոնց փոփոխությունը խեղաթյուրում է առաաջացնում:

Ինքնագնահատականը կարելի է առանձնացնել այսպիսի բանաձևով.

Ինքնագնահատական = հաջողություն / պահանջախնդրություն

Այսինքն ինքնագնահատականը կարելի է բարձրացնել, ինչ-որ բանի հասնելու միջոցով (հաջողություն ավելացնել) կամ նվազեցնել կատարյալին հասնելու պահանջները (պահանջախնդրություն): Այդ դեպքում ենթադրվում է, որ անձը չի կարող ամբողջությամբ հրաժարվել պահանջախնդրությունից:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Лебедев А. В. Семь мудрецов // Новая философская энциклопедия / Ин-т философии РАН; Нац. обществ.-науч. фонд; Предс. научно-ред. совета В. С. Стёпин, заместители предс.: А. А. Гусейнов, Г. Ю. Семигин, уч. секр. А. П. Огурцов. — 2-е изд., испр. и допол. — М.: Мысль, 2010. — ISBN 978-5-244-01115-9
  2. Маралов, 2004, с. 3
  3. См.: Орлов Ю. М. Самопознание и самовоспитание характера. — М.: Просвещение, 1987. — 224 с. — Глава Развитие способностей и психических процессов.

Գրականություն

  • Баранов П. А., Воронцов А. В., Шевченко С. В. Обществознание. — М. : АСТ : Астрель, 2008
  • Каппони В., Новак Т. Сам себе психолог. — СПб. : Питер, 2001
  • Маралов В. Г. Основы самопознания и саморазвития : учеб. пос. для студ. сред. пед. учеб. зав. — 2-е, стер. — М. : Издательский центр «Академия», 2004. — 256 с. — ISBN 5-7695-0877-9.

Արտաքին հղումներ