«Հարսանեկան զգեստ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 3. Տող 3.
[[Պատկեր:Italian Satin wedding dress.jpg|thumb|350px|Հարսանեկան դասական զգեստ]]
[[Պատկեր:Italian Satin wedding dress.jpg|thumb|350px|Հարսանեկան դասական զգեստ]]


'''Հարսանեկան զգեստ''', տոնական զգեստ, որն ընդունված է հարսանեկան կամ պսակադրության արարողության ժամանակ հագցնել հարսին: Դասական հարսանեկան զգեստն ավանդաբար [[սպիտակ գույն|սպիտակ]] է, բայց գունային գամման գործնականում անսահմանափակ է: Բազմազան է հարսանեկան զգեստի ոչ միայն գունապնակը, այլ նաև զգեստը կարելու ոճային լուծումը:
'''Հարսանեկան զգեստ''', տոնական զգեստ, որն ընդունված է հարսանեկան կամ պսակադրության արարողության ժամանակ հագցնել հարսին: Զգեստի գույնը, ձևն ու ծիսական նշանակությունը կախված է հարսանիքի մասնակիցների կրոնական ու մշակութային պատկանելությունից։ Արևմտյան մշակույթում հարսը հաճախ հագնում է սպիտակ հարսանեկան զգեստ, որը մեծ ժողովրդականություն է սկսել վայելել [[Վիկտորյա (Մեծ Բրիտանիայի թագուհի)|Վիկտորյա թագուհու]] շնորհիվ 19-րդ դարում։ Արևելյան մշակույթներում հարսը հաճախ կրում է կարմիր զգեստ: Բազմազան է հարսանեկան զգեստի ոչ միայն գունապնակը, այլ նաև զգեստը կարելու ոճային լուծումը:


== Արևմտյան մշակույթ ==
== Արևմտյան մշակույթ ==

18:00, 3 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-25 07:51:25 ֆորմատով


Հարսանեկան դասական զգեստ

Հարսանեկան զգեստ, տոնական զգեստ, որն ընդունված է հարսանեկան կամ պսակադրության արարողության ժամանակ հագցնել հարսին: Զգեստի գույնը, ձևն ու ծիսական նշանակությունը կախված է հարսանիքի մասնակիցների կրոնական ու մշակութային պատկանելությունից։ Արևմտյան մշակույթում հարսը հաճախ հագնում է սպիտակ հարսանեկան զգեստ, որը մեծ ժողովրդականություն է սկսել վայելել Վիկտորյա թագուհու շնորհիվ 19-րդ դարում։ Արևելյան մշակույթներում հարսը հաճախ կրում է կարմիր զգեստ: Բազմազան է հարսանեկան զգեստի ոչ միայն գունապնակը, այլ նաև զգեստը կարելու ոճային լուծումը:

Արևմտյան մշակույթ

Հարսանեկան զգեստ, Անգլիա, 1837-1838

Հարսանիքը երկու մարդկանց, ընտանիքների կամ երկրների միությունն է: Միջին դարերում ազնվականությունն ու հասարակության բարձր խավերը հարսանիքի մասին պայմանավորվելիս առաջնորդվում էին քաղաքական նկատառումներով, հասարակական դիրքով, հարստությամբ, քան սիրով: Հարսին հագցնում էին այնպես, որ հարսանեկան արարողության ժամանակ իր ընտանիքը ներկայացնի առավել բարենպաստ լույսի ներքո: Հարուստ ընտանիքներում հարսի զգեստը կարում էին բացառիկ գործվածքներից, մորթուց:

Դարեր շարունակ հարսի զգեստը պետք է համապատասխաներ նրա սոցիալական կարգավիճակին և նորաձևությանը: Հարսանեկան զգեստը կարելու ժամանակ օգտագործված գործվածքի երկարությունն արտացոլում էր հարսի կարգավիճակն ու ցույց տալիս ընտանիքի հարստության աստիճանը:

Արտաքին հղումներ