«Սակեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ուղղագրական
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
Տող 1. Տող 1.
'''Սակեր''', շակեր, [[իրանական լեզվախումբ|իրանական լեզվախմբին]] պատկանող [[Սկյութներ|սկյութական ցեղեր]]։ Ըստ անտիկ հեղինակների, վաչկատուն և ռազմասեր սակերները բնակվել են հյուսիսային Մերձսևծովյան շրջաններում՝ ցեղակից [[կիմերներ]]ի հարևանությամբ։
'''Սակեր''', շակեր, [[իրանական լեզվախումբ|իրանական լեզվախմբին]] պատկանող [[Սկյութներ|սկյութական ցեղեր]]։ Ըստ անտիկ հեղինակների, վաչկատուն և ռազմասեր սակերները բնակվել են հյուսիսային Մերձսևծովյան շրջաններում՝ ցեղակից [[կիմերներ]]ի հարևանությամբ։


Մ․թ․ա․ 8-րդ դարի վերջին քառորդին կիմերներին մղելով դեպի [[Անդրկովկաս]] և [[Փոքր Ասիա]], մ․թ․ա․ 7-րդ դարի սկզբին սակերը ևս հոծ զանգվածներով անցել են Կովկասյան մեծ լեռնաշղթան (գլխավորապես [[Կասպից ծով]]ի արևմտյան ափերով) և աստիճանաբար սփռվել Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան և արևելյան, ինչպես նաև [[Միջին Ասիա]]յի ու [[Իրան]]ի որոշ շրջաններում։ Ըստ [[Ստրաբոն]]ի, սակերը, նախ հաստատվել են [[Բակտրիա]]յում (Միջին Ասիա) ու [[Հայաստան]]ի այն «լավագույն հողում», որն այնուհետև նրանց անունով կոչվել է [[Սակասենե]] (հայկական աղբյուրներում՝ Շակաշեն)։ [[Հայկական լեռնաշխարհ]]ում հաստատված սակերը մ․թ․ա․ 7-րդ դարի առաջին քառորդին իրենց տիրապետությունը տարածելով [[Կուր գետ]]ի արևելյան ավազանից մինչև [[Կապուտան]] (Ուրմիա) լճի ավազանը, Ուրարատու և [[Մանա]] թագավորությունների անմիջական հարևանությամբ մ․թ․ա․ 673-ին հիմնել են հզոր թագավորություն, որն [[ասորեստան]]յան սեպագիր աղբյուրներում հիշատակվում է Աշգուզա կամ Իշկուզա, հին եբրայերեն՝ Աշկենազ, հին հայկական Ասքանազ անվանումներով։ Սակերի հզորացումը պայմանավորվել է Հայկական լեռնաշխարհի արմատական բնակչության հետ քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ փոխհարաբերությամբ, ինչպես նաև [[Ուրարտու]]ի ու Մանայի հետ հաստատած ռազմաքաղաքական դաշնակցությամբ։ մ․թ․ա․ 673-ին նրանց հետ Ասորեսաանը ևս կնքել է դաշնագիր, որն ամրապնդվել է [[Ասարխադդոն]] թագավորի դստեր և Ասքանազյան թագավորության հիմնադիր Պարտատուայի (հունարեն, աղբյուրներում՝ [[Պրոտոթիես]], հայկական աղբյուրներում՝ [[Պարույր Սկայորդի]]) ամուսնությամբ։ մ․թ․ա․ մոտ 630-ին Պարտատուայի Պարույրի գահը ժառանգել է որդին, որին հին հունական, հեղինակներն անվանում են Մադիես, հայ պատմիչները՝ Հրչե կամ Հրաչյա։ Ըստ [[Հերոդոտոս]]ի, [[Մադիես]]ը, մ․թ․ա․ 625 կամ 624-ին պարտության մատնելով Ասորեստանի մայրաքաղաք [[Նինվե]]ն պաշարած [[Մարաստան]]ի զորքերին, այնուհետև 28 տարի գերիշխել է [[Մերձավոր Արևելք]]ում։ Դաշնակիցների զինակցությամբ նա արշավել է [[Ասորիք|Պաղեստինյան Ասորիք]], հարկեր ստացել [[Եգիպտոս]]ի Պսամմետիքոս թագավորից, ապա Փոքր Ասիայում ջախջախել է կիմերական տրերների ցեղերին։ Հայկական լեռնաշխարհում հաստատված սակեր համեմատաբար կարճ ժամանակամիջոցում դարձել են նստակյաց և աստիճանաբար ձուլվել հասարակական զարգացման ավելի բարձր մակարդակում գտնվող տեղաբնիկների մեծամասնությանը՝ ընդունելով նրանց բարքերը, սովորույթները և լեզուն։ մ․թ․ա․ 6-5-րդ դարերի պարսկական արձանագրությունները տարբերակում են սակերի երեք խումբ՝ խաումավարգա սակեր (անտիկ աղբյուրներում՝ ամյուրգներ), տիգրախաուդա սակեր («սրածայր գդակավորներ») և «ծովամերձ» (այսինքն՝ Մերձսևծովյան) սակեր։ [[Հին Իրան]]ի տարածքում բնակվող սակեր մ․թ․ա․ 6-րդ դարի վերջից հպատակվել են [[Աքեմենյան]]ներին, նրանց վճարել հարկեր, կատարել զինված ծառայություններ, առանձին զորախմբերով մասնակցել մ․թ․ա․ 500—449 թվականներին հույն-պարսկական պատերազմներին, իսկ մ․թ․ա․ 330-ական թվականներին՝ հունա-մակեդոնական նվաճողների դեմ [[Դարեհ III Կոդոմանոս]]ի մղած ճակատամարտերին։ Սակերի որոշ ցեղախմբեր (ապարհներ, դահեր) մ․թ․ա․ 3-րդ դարի կեսին զգալի դեր են խաղացել [[Պարթևաց թագավորություն|Պարթևաց թագավորության]] կազմավորման գործում։ մ․թ․ա․ 2-րդ դարի վերջին սակերը հաստատվել են [[Պարթևաստան]]ի [[Դրանգիանե]] նահանգում, որն այնուհետև կոչվել է Մակաստան (այժմ՝ Սիստան կամ Սեյստան), իսկ մ․թ․ա․ 2-րդ դարի վերջից՝ Հյուսիսային Հնդկաստանում։ 1-2-րդ դարերում սակերը ձուլվել են Իրանի, Միջին Ասիայի, [[Աֆղանստան]]ի և Հյուսիսային Հնդստանի հին ժողովուրդների հետ։
Մ․թ․ա․ 8-րդ դարի վերջին քառորդին կիմերներին մղելով դեպի [[Անդրկովկաս]] և [[Փոքր Ասիա]], մ․թ․ա․ 7-րդ դարի սկզբին սակերը ևս հոծ զանգվածներով անցել են Կովկասյան մեծ լեռնաշղթան (գլխավորապես [[Կասպից ծով]]ի արևմտյան ափերով) և աստիճանաբար սփռվել Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան և արևելյան, ինչպես նաև [[Միջին Ասիա]]յի ու [[Իրան]]ի որոշ շրջաններում։ Ըստ [[Ստրաբոն]]ի, սակերը, նախ հաստատվել են [[Բակտրիա]]յում (Միջին Ասիա) ու [[Հայաստան]]ի այն «լավագույն հողում», որն այնուհետև նրանց անունով կոչվել է [[Սակասենե]] (հայկական աղբյուրներում՝ Շակաշեն)։ [[Հայկական լեռնաշխարհ]]ում հաստատված սակերը մ․թ․ա․ 7-րդ դարի առաջին քառորդին իրենց տիրապետությունը տարածելով [[Կուր գետ]]ի արևելյան ավազանից մինչև [[Կապուտան]] (Ուրմիա) լճի ավազանը, Ուրարատու և [[Մանա]] թագավորությունների անմիջական հարևանությամբ մ․թ․ա․ 673-ին հիմնել են հզոր թագավորություն, որն [[ասորեստան]]յան սեպագիր աղբյուրներում հիշատակվում է Աշգուզա կամ Իշկուզա, հին եբրայերեն՝ Աշկենազ, հին հայկական Ասքանազ անվանումներով։ Սակերի հզորացումը պայմանավորվել է Հայկական լեռնաշխարհի արմատական բնակչության հետ քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ փոխհարաբերությամբ, ինչպես նաև [[Ուրարտու]]ի ու Մանայի հետ հաստատած ռազմաքաղաքական դաշնակցությամբ։ մ․թ․ա․ 673-ին նրանց հետ Ասորեսաանը ևս կնքել է դաշնագիր, որն ամրապնդվել է [[Ասարխադդոն]] թագավորի դստեր և Ասքանազյան թագավորության հիմնադիր Պարտատուայի (հունարեն, աղբյուրներում՝ [[Պրոտոթիես]], հայկական աղբյուրներում՝ [[Պարույր Սկայորդի]]) ամուսնությամբ։ մ․թ․ա․ մոտ 630-ին Պարտատուայի Պարույրի գահը ժառանգել է որդին, որին հին հունական, հեղինակներն անվանում են Մադիես, հայ պատմիչները՝ Հրչե կամ Հրաչյա։ Ըստ [[Հերոդոտոս]]ի, [[Մադիես]]ը, մ․թ․ա․ 625 կամ 624-ին պարտության մատնելով Ասորեստանի մայրաքաղաք [[Նինվե]]ն պաշարած [[Մարաստան]]ի զորքերին, այնուհետև 28 տարի գերիշխել է [[Մերձավոր Արևելք]]ում։ Դաշնակիցների զինակցությամբ նա արշավել է [[Ասորիք|Պաղեստինյան Ասորիք]], հարկեր ստացել [[Եգիպտոս]]ի Պսամմետիքոս թագավորից, ապա Փոքր Ասիայում ջախջախել է կիմերական տրերների ցեղերին։ Հայկական լեռնաշխարհում հաստատված սակեր համեմատաբար կարճ ժամանակամիջոցում դարձել են նստակյաց և աստիճանաբար ձուլվել հասարակական զարգացման ավելի բարձր մակարդակում գտնվող տեղաբնիկների մեծամասնությանը՝ ընդունելով նրանց բարքերը, սովորույթները և լեզուն։ մ․թ․ա․ 6-5-րդ դարերի պարսկական արձանագրությունները տարբերակում են սակերի երեք խումբ՝ խաումավարգա սակեր (անտիկ աղբյուրներում՝ ամյուրգներ), տիգրախաուդա սակեր («սրածայր գդակավորներ») և «ծովամերձ» (այսինքն՝ Մերձսևծովյան) սակեր։ [[Հին Իրան]]ի տարածքում բնակվող սակեր մ․թ․ա․ 6-րդ դարի վերջից հպատակվել են [[Աքեմենյան]]ներին, նրանց վճարել հարկեր, կատարել զինված ծառայություններ, առանձին զորախմբերով մասնակցել մ․թ․ա․ 500—449 թվականներին հույն-պարսկական պատերազմներին, իսկ մ․թ․ա․ 330-ական թվականներին՝ հունա-մակեդոնական նվաճողների դեմ [[Դարեհ III Կոդոմանոս]]ի մղած ճակատամարտերին։ Սակերի որոշ ցեղախմբեր (ապարհներ, դահեր) մ․թ․ա․ 3-րդ դարի կեսին զգալի դեր են խաղացել [[Պարթևաց թագավորություն|Պարթևաց թագավորության]] կազմավորման գործում։ մ․թ․ա․ 2-րդ դարի վերջին սակերը հաստատվել են [[Պարթևաստան]]ի [[Դրանգիանե]] նահանգում, որն այնուհետև կոչվել է Մակաստան (այժմ՝ Սիստան կամ Սեյստան), իսկ մ․թ․ա․ 2-րդ դարի վերջից՝ Հյուսիսային Հնդկաստանում։ 1-2-րդ դարերում սակերը ձուլվել են Իրանի, Միջին Ասիայի, [[Աֆղանստան]]ի և Հյուսիսային Հնդստանի հին ժողովուրդների հետ։


Արևելյան Թուրքմենստանում սակերիի լեզուն պահպանվել է մինչև 10 դար։ Սովետական հնագետները սակերիի մշակութային հուշարձաններ են հայտնաբերել Միջինասիական հանրապետությունների տարբեր շրջաններում։ Սակերի արվեստին բնորոշ է, այսպես կոչված, սկյութական «գազանային ոճով» կերտած գեղարվեստական արտադրանքը։ Նրանց կրոնում գերապատիվ դեր է հատկացվել արևի պաշտամունքին կապված գլխավոր աստվածությանը։
Արևելյան Թուրքմենստանում սակերիի լեզուն պահպանվել է մինչև 10 դար։ Սովետական հնագետները սակերիի մշակութային հուշարձաններ են հայտնաբերել Միջինասիական հանրապետությունների տարբեր շրջաններում։ Սակերի արվեստին բնորոշ է, այսպես կոչված, սկյութական «գազանային ոճով» կերտած գեղարվեստական արտադրանքը։ Նրանց կրոնում գերապատիվ դեր է հատկացվել արևի պաշտամունքին կապված գլխավոր աստվածությանը։

12:13, 2 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Սակեր, շակեր, իրանական լեզվախմբին պատկանող սկյութական ցեղեր։ Ըստ անտիկ հեղինակների, վաչկատուն և ռազմասեր սակերները բնակվել են հյուսիսային Մերձսևծովյան շրջաններում՝ ցեղակից կիմերների հարևանությամբ։

Մ․թ․ա․ 8-րդ դարի վերջին քառորդին կիմերներին մղելով դեպի Անդրկովկաս և Փոքր Ասիա, մ․թ․ա․ 7-րդ դարի սկզբին սակերը ևս հոծ զանգվածներով անցել են Կովկասյան մեծ լեռնաշղթան (գլխավորապես Կասպից ծովի արևմտյան ափերով) և աստիճանաբար սփռվել Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան և արևելյան, ինչպես նաև Միջին Ասիայի ու Իրանի որոշ շրջաններում։ Ըստ Ստրաբոնի, սակերը, նախ հաստատվել են Բակտրիայում (Միջին Ասիա) ու Հայաստանի այն «լավագույն հողում», որն այնուհետև նրանց անունով կոչվել է Սակասենե (հայկական աղբյուրներում՝ Շակաշեն)։ Հայկական լեռնաշխարհում հաստատված սակերը մ․թ․ա․ 7-րդ դարի առաջին քառորդին իրենց տիրապետությունը տարածելով Կուր գետի արևելյան ավազանից մինչև Կապուտան (Ուրմիա) լճի ավազանը, Ուրարատու և Մանա թագավորությունների անմիջական հարևանությամբ մ․թ․ա․ 673-ին հիմնել են հզոր թագավորություն, որն ասորեստանյան սեպագիր աղբյուրներում հիշատակվում է Աշգուզա կամ Իշկուզա, հին եբրայերեն՝ Աշկենազ, հին հայկական Ասքանազ անվանումներով։ Սակերի հզորացումը պայմանավորվել է Հայկական լեռնաշխարհի արմատական բնակչության հետ քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ փոխհարաբերությամբ, ինչպես նաև Ուրարտուի ու Մանայի հետ հաստատած ռազմաքաղաքական դաշնակցությամբ։ մ․թ․ա․ 673-ին նրանց հետ Ասորեսաանը ևս կնքել է դաշնագիր, որն ամրապնդվել է Ասարխադդոն թագավորի դստեր և Ասքանազյան թագավորության հիմնադիր Պարտատուայի (հունարեն, աղբյուրներում՝ Պրոտոթիես, հայկական աղբյուրներում՝ Պարույր Սկայորդի) ամուսնությամբ։ մ․թ․ա․ մոտ 630-ին Պարտատուայի Պարույրի գահը ժառանգել է որդին, որին հին հունական, հեղինակներն անվանում են Մադիես, հայ պատմիչները՝ Հրչե կամ Հրաչյա։ Ըստ Հերոդոտոսի, Մադիեսը, մ․թ․ա․ 625 կամ 624-ին պարտության մատնելով Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն պաշարած Մարաստանի զորքերին, այնուհետև 28 տարի գերիշխել է Մերձավոր Արևելքում։ Դաշնակիցների զինակցությամբ նա արշավել է Պաղեստինյան Ասորիք, հարկեր ստացել Եգիպտոսի Պսամմետիքոս թագավորից, ապա Փոքր Ասիայում ջախջախել է կիմերական տրերների ցեղերին։ Հայկական լեռնաշխարհում հաստատված սակեր համեմատաբար կարճ ժամանակամիջոցում դարձել են նստակյաց և աստիճանաբար ձուլվել հասարակական զարգացման ավելի բարձր մակարդակում գտնվող տեղաբնիկների մեծամասնությանը՝ ընդունելով նրանց բարքերը, սովորույթները և լեզուն։ մ․թ․ա․ 6-5-րդ դարերի պարսկական արձանագրությունները տարբերակում են սակերի երեք խումբ՝ խաումավարգա սակեր (անտիկ աղբյուրներում՝ ամյուրգներ), տիգրախաուդա սակեր («սրածայր գդակավորներ») և «ծովամերձ» (այսինքն՝ Մերձսևծովյան) սակեր։ Հին Իրանի տարածքում բնակվող սակեր մ․թ․ա․ 6-րդ դարի վերջից հպատակվել են Աքեմենյաններին, նրանց վճարել հարկեր, կատարել զինված ծառայություններ, առանձին զորախմբերով մասնակցել մ․թ․ա․ 500—449 թվականներին հույն-պարսկական պատերազմներին, իսկ մ․թ․ա․ 330-ական թվականներին՝ հունա-մակեդոնական նվաճողների դեմ Դարեհ III Կոդոմանոսի մղած ճակատամարտերին։ Սակերի որոշ ցեղախմբեր (ապարհներ, դահեր) մ․թ․ա․ 3-րդ դարի կեսին զգալի դեր են խաղացել Պարթևաց թագավորության կազմավորման գործում։ մ․թ․ա․ 2-րդ դարի վերջին սակերը հաստատվել են Պարթևաստանի Դրանգիանե նահանգում, որն այնուհետև կոչվել է Մակաստան (այժմ՝ Սիստան կամ Սեյստան), իսկ մ․թ․ա․ 2-րդ դարի վերջից՝ Հյուսիսային Հնդկաստանում։ 1-2-րդ դարերում սակերը ձուլվել են Իրանի, Միջին Ասիայի, Աֆղանստանի և Հյուսիսային Հնդստանի հին ժողովուրդների հետ։

Արևելյան Թուրքմենստանում սակերիի լեզուն պահպանվել է մինչև 10 դար։ Սովետական հնագետները սակերիի մշակութային հուշարձաններ են հայտնաբերել Միջինասիական հանրապետությունների տարբեր շրջաններում։ Սակերի արվեստին բնորոշ է, այսպես կոչված, սկյութական «գազանային ոճով» կերտած գեղարվեստական արտադրանքը։ Նրանց կրոնում գերապատիվ դեր է հատկացվել արևի պաշտամունքին կապված գլխավոր աստվածությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 132