«Կեչի ելունդավոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
Տող 29. Տող 29.


== Տարածվածություն ==
== Տարածվածություն ==
Բնական պայմաններում տարածված է [[Կովկաս]]ում, [[Արևմտյան Եվրոպա]]յում, [[Միջերկրական ծով]]ի ափերին, [[ԽՍՀՄ]]-ի եվրոպական մասում, Բալկաններում, Արևմտյան Սիբիրում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է հյուսիս-արևելյան և հյուսիսային շրջաններում, Ապարան-Հրազդանում, Գեղարդում, Վայքում, Ջանգեզուրում և Մեղրիում, որտեղ աճում է անտառների վերին եզրերում, ծովի մակերևույթից մինչև
Բնական պայմաններում տարածված է [[Կովկաս]]ում, [[Արևմտյան Եվրոպա]]յում, [[Միջերկրական ծով]]ի ափերին, [[ԽՍՀՄ]]-ի եվրոպական մասում, Բալկաններում, Արևմտյան Սիբիրում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան և հյուսիսային շրջաններում, Ապարան-Հրազդանում, Գեղարդում, Վայքում, Ջանգեզուրում և Մեղրիում, որտեղ աճում է անտառների վերին եզրերում, ծովի մակերևույթից մինչև
2400 մ բարձրության վրա, հաճախ՝ քարքարոտ վայրերում, ամենուրեք կեչուտներ առաջացնելով։
2400 մ բարձրության վրա, հաճախ՝ քարքարոտ վայրերում, ամենուրեք կեչուտներ առաջացնելով։


Տող 75. Տող 75.


== Գրականություն ==
== Գրականություն ==
*Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
* Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
* ''Гроздова, Н. Б., Некрасов, В. И., Глоба-Михайленко, Д. А.'' Деревья, кустарники и лианы։ Справ. пособ. — М.։ Лесн. пром-сть, 1986. — С. 110—111.
* ''Гроздова, Н. Б., Некрасов, В. И., Глоба-Михайленко, Д. А.'' Деревья, кустарники и лианы։ Справ. пособ. — М.։ Лесн. пром-сть, 1986. — С. 110—111.
* ''Лищинская, С. Н.'' Эколого-биологические особенности берёзы повислой (''Betula pendula'' Roth.) как компонента антрогенных лесонасаждений г. Самары. — Автореф. дис. на соиск. учён. степ. канд. биол. наук. — Самара. — 2003. — 18 с.
* ''Лищинская, С. Н.'' Эколого-биологические особенности берёзы повислой (''Betula pendula'' Roth.) как компонента антрогенных лесонасаждений г. Самары. — Автореф. дис. на соиск. учён. степ. канд. биол. наук. — Самара. — 2003. — 18 с.

12:01, 2 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Կեչի ելունդավոր
Բույսի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Betula pendula
Հոմանիշներ
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կեչի ելունդավոր (լատին․՝ Betulaceae verrucosa Ehrh), կեչազգիների ընտանիքի, կեչի ցեղի բույս։

Նկարագրություն

Ծառեր են՝ մինչև 20 մ բարձրությամբ և 20-30 սմ բնի տրամագծով։ Սաղարթը անկանոն-ձվաձև է, թափանցիկ, դեպի ցած հակված ճյուղերով։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են սպիտակ, բարակ շերտերով անջատվող կեղևով։ Ծեր ծառերի բնի հիմքում կեղևը խիստ ճաքճքված է, ամուր, սևավուն։ Տարեկան ընձյուղները կարմրագորշավուն են, երիտասարդները մերկ, ծածկված ելունդանման խեժագեղձերով։ Տերևները ձվաձև-շեղանկյունաձև են կամ եռանկյուն ձվաձև, 3,5-7 սմ երկարությամբ և 2,5-5,5 սմ լայնությամբ, հիմքում լայն-սեպաձև, գագաթը սրածայր, կրկնակի սուրարմատաեզր, երկու կողմերից հարթ, նոր բացված ժամանակ կպչուն։ Կոթունը մերկ է, 2-3 սմ երկարությամբ։ Պտղաբերող կատվիկները գլանաձև են, 2,5-3 սմ երկարությամբ և մոտ 1 սմ տրամագծով։ Թեփուկները կանաչավուն են, 5 մմ երկարությամբ ու լայնությամբ։ Ընկուզիկը երկարավուն-էլիպսաձև է, թևիկները 2-3 անգամ ավելի լայն են ընկուզիկից։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։

Տարածվածություն

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, ԽՍՀՄ-ի եվրոպական մասում, Բալկաններում, Արևմտյան Սիբիրում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան և հյուսիսային շրջաններում, Ապարան-Հրազդանում, Գեղարդում, Վայքում, Ջանգեզուրում և Մեղրիում, որտեղ աճում է անտառների վերին եզրերում, ծովի մակերևույթից մինչև 2400 մ բարձրության վրա, հաճախ՝ քարքարոտ վայրերում, ամենուրեք կեչուտներ առաջացնելով։

Կիրառություն

Ելունդավոր կեչին ունի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք լայնորեն ենմշակվում կանաչապատման բնագավառում։ Դրանք տարբերվում են սաղարթի և տերևների ձևերով, սաղարթի գույնով։ Ամենատարածված կեչիներից մեկն է, որը առաջացնում է մաքուր և խառը տնկարկներ։ Լավ է վերականգնվում ինքնացանով և մացառներով։ Սերմերը հեշտությամբ են տարածվում քամու միջոցով։ Չափազանց լուսասեր ծառատեսակ է։ Արագ է աճում։ Մեծ տարիքում վերատնկումը վատ է տանում։ Բնափայտը օգտագործվում է կահույք, ֆաներա պատրաստելու համար։ Լավ փայտածուխ է տալիս։ Օգտագործվում է նաև որպես վառելիք։ Վերնակեղևը օգտագործում են ամանեղեն, տուփեր, պատրաստելու, տները ծածկելու համար։ Դրանից խեժ են ստանում[1]:

Հոմանիշներ

Ըստ The Plant List տվյալների 2013 թվականին հայտնի են եղել հետևյակ հոմանիշները[2].

  • Betula aetnensis Raf. ex J.Presl & C.Presl
  • Betula brachylepis V.N.Vassil.
  • Betula cajanderi Sukaczev
  • Betula demetrii I.V.Vassil.
  • Betula ellipticifolia V.N.Vassil.
  • Betula etnensis Raf.
  • Betula grandifolia Litv., nom. illeg.
  • Betula gummifera Bertol.
  • Betula hippolyti Sukaczev
  • Betula hybrida Blom
  • Betula insularis V.N.Vassil.
  • Betula kossogolica V.N.Vassil.
  • Betula laciniata Wahlenb., nom. illeg.
  • Betula lobulata Kit.
  • Betula ludmilae V.N.Vassil.
  • Betula microlepis I.V.Vassil.
  • Betula mongolica V.N.Vassil.
  • Betula montana V.N.Vassil.
  • Betula palmata Borkh.
  • Betula platyphylloides V.N.Vassil.
  • Betula pseudopendula V.N.Vassil.
  • Betula talassica Poljakov
  • Betula tiulinae V.N.Vassil.
  • Betula transbaicalensis V.N.Vassil.
  • Betula tristis Dippel, nom. inval.
  • Betula urticifolia (Spach) Regel
  • Betula uschkanensis Sukaczev, nom. inval.
  • Betula verrucosa Ehrh.
  • Betula virgultosa Fr. ex Regel
  • Betula vladimirii V.N.Vassil.

Ծանոթագրություններ

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 196։
  2. «Betula pendula Roth is an accepted name». The Plant List (2013). Version 1.1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden. 2013. Վերցված է 2015-01-30-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)

Գրականություն

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
  • Гроздова, Н. Б., Некрасов, В. И., Глоба-Михайленко, Д. А. Деревья, кустарники и лианы։ Справ. пособ. — М.։ Лесн. пром-сть, 1986. — С. 110—111.
  • Лищинская, С. Н. Эколого-биологические особенности берёзы повислой (Betula pendula Roth.) как компонента антрогенных лесонасаждений г. Самары. — Автореф. дис. на соиск. учён. степ. канд. биол. наук. — Самара. — 2003. — 18 с.
  • Древесные породы мира. В 3 т. — Т. 3. Древесные породы СССР. — М.։ Лесн. пром-сть, 1982. — С. 54—57.
  • Жизнь растений. В 6 т. — Т. 5. Ч. 1. Цветковые растения. — 1980. — С. 320.
  • Скворцов, В. Э. Учебный атлас. Флора Средней России. — М.։ ЧеРо, 2004. — С. 103.
  • Коновалова, Т. Ю., Шевырёва, Н. А. Декоративные деревья и кустарники: Атлас-определитель. — М.: Фитон+, 2007. — С. 90. — ISBN 978-5-93457-157-4