«Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 11. Տող 11.
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել [[2007]] թվականի [[սեպտեմբերի 14]]-ին։
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել [[2007]] թվականի [[սեպտեմբերի 14]]-ին։
Արայիկ Հարությունյանը [[2009]] թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։
Արայիկ Հարությունյանը [[2009]] թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։
ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ [[վարչապետ]]։ Արցախի Հանրապետության Նախագահի Սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար:
ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ [[վարչապետ]]։ Արցախի Հանրապետության [http://www.president.nkr.am/am/news/lawsOrders/3683/ Նախագահի Սեպտեմբերի 25-ի հրամանագրով] նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար:


== Այլ տեղեկություններ ==
== Այլ տեղեկություններ ==

11:49, 2 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արայիկ Հարությունյան (այլ կիրառումներ)
Արայիկ Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1973(1973-12-14) (50 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1990) և Արցախի պետական համալսարան (1998)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (2013)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱրցախի Հանրապետության Նախագահ, Արցախի հանրապետության վարչապետ և Արցախի Հանրապետության Պետական նախարար
ԿուսակցությունԱզատ Հայրենիք
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
 Arayik Harutyunyan Վիքիպահեստում

Արայիկ Վլադիմիրի Հարությունյան, Արցախի Հանրապետության պետական նախարար, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում։

Կրթություն

1990 թվականին ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994 թվականին տեղափոխվել և 1995 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996 թվականին ընդունվել և 1998 թվականին ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013 թվականին պաշտպանել է ատենախոսությունը և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։

Գործունեություն

1992 թվականին Արայիկ Հարությունյանը անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին։ 1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։ 1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։ 2005 թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, Միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։ Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա և՝ նախագահն էր 2005-2007 թվականներին։ Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ Արայիկ Հարությունյանը 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ Արցախի Հանրապետության Նախագահի Սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար:

Այլ տեղեկություններ

Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար » մեդալով, «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով։ Իսկ ԼՂՀ նախագահի՝ 2016թ. օգոստոսի 30-ի հրամանագրով՝ Ա. Հարությունյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի: Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Աղբյուրներ