«Այաս»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2) |
||
Տող 2. | Տող 2. | ||
{{Արևմտահայերեն|Այաս (արեւմտահայերէն)}} |
{{Արևմտահայերեն|Այաս (արեւմտահայերէն)}} |
||
{{Տեղեկաքարտ Բնակավայր}} |
{{Տեղեկաքարտ Բնակավայր}} |
||
'''Այաս''' ({{lang-fr|Layas}}, իտալական աղբյուրներում՝ ''Լայացցո'', թուրքականում՝ ''Յումուրտալիկ''<ref>[http://wowturkey.com/forum/viewtopic.php?t=3684 Այժմյան Այասի նկարները]</ref>, {{lang-it| La Giazza, Laiazzo}}), [[Կիլիկիա]]յի խոշոր [[նավահանգիստ]]ներից մեկը, Հայոց (Ալեքսանդրետի) ծոցի |
'''Այաս''' ({{lang-fr|Layas}}, իտալական աղբյուրներում՝ ''Լայացցո'', թուրքականում՝ ''Յումուրտալիկ''<ref>[http://wowturkey.com/forum/viewtopic.php?t=3684 Այժմյան Այասի նկարները]</ref>, {{lang-it| La Giazza, Laiazzo}}), [[Կիլիկիա]]յի խոշոր [[նավահանգիստ]]ներից մեկը, Հայոց (Ալեքսանդրետի) ծոցի հյուսիսարևմտյան ափին։ Շրջապատված է կիտրոնի և նարնջի այգիներով, մոտակայքում կան անտառներ։ Մասնակցել է [[Արևելք]]ից [[Եվրոպա]] կատարվող տարանցիկ առևտրին։ [[Իտալացի]]ները կոչել են քաղաքը ''Լայաս''։ Ունեցել է հզոր [[միջնաբերդ]], որից հիմա միայն ավերակներ են պահպանվել։ Այժմ գտնվում է [[Թուրքիա]]յի տարածքում<ref>[http://www.lojiport.com//news_detail.php?id=3676 Թուրքերեն լեզվով]</ref>։ |
||
== Պատմություն == |
== Պատմություն == |
11:48, 2 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այաս (այլ կիրառումներ)
Բնակավայր | ||
---|---|---|
Այաս | ||
Երկիր | Թուրքիա | |
|
Այաս (ֆր.՝ Layas, իտալական աղբյուրներում՝ Լայացցո, թուրքականում՝ Յումուրտալիկ[1], իտալ.՝ La Giazza, Laiazzo), Կիլիկիայի խոշոր նավահանգիստներից մեկը, Հայոց (Ալեքսանդրետի) ծոցի հյուսիսարևմտյան ափին։ Շրջապատված է կիտրոնի և նարնջի այգիներով, մոտակայքում կան անտառներ։ Մասնակցել է Արևելքից Եվրոպա կատարվող տարանցիկ առևտրին։ Իտալացիները կոչել են քաղաքը Լայաս։ Ունեցել է հզոր միջնաբերդ, որից հիմա միայն ավերակներ են պահպանվել։ Այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում[2]։
Պատմություն
Մինչև Կիլիկյան Հայաստանը
Հիմնադրվել է հույն վերաբնակիչների կողմից հավանաբար մ․թ․ա 8-6-րդ դարերում։ Ծովախորշի հարմարավետության պատճառով ուժեղ ալեկոծություններ չեն լինում։ Պլինիոսի և Տակիտոսի վկայությամբ հունա-հռոմեական տիրապետության ժամանակ ազատ քաղաք էր։
Կիլիկյան Հայաստանի օրոք
Մինչև 6-րդ դարը Կիլիկիայի հունական արքեպիսկոպոսի երկրորդ աթոռանիստն էր։ Այասը ծաղկել ու զարգացել է Կիլիկիայի Հայկական պետականության ժամանակ (11-14-րդ դարեր)։ Այն Ռուբինյանների, հետագայում Հեթումյանների թագավորական տների սեփականությունն էր, որտեղ գործում էր հայկական դրամահատարան։ Ամրացված էր ցամաքային և ծովահայաց բերդերով։ Եվրոպացիները Այասում ունեին իրենց հյուպատոսությունները։ Եվրոպական աղբյուրներում Ա անվանվում է «Հայոց թագավորության նավահանգիստ»։ Այաս տեղանունն իր բազմաթիվ տարբերակներով հիշատակվում է հունա-լատինական, հայկական, արաբական, բյուգանդական, իտալական և անգլո-ֆրանսիական աղբյուրներում։ Նրա մասին խոսում են նույնիսկ եվրոպական վերածննդի շրջանի նշանավոր հեղինակներ Բոկաչիոն, Արիոստոն, Չոսերին և ուրիշներ։ Այասը 1274-1275 և 1281 թվականներին ենթարկվել է եգիպտական մամլուքների ավերիչ արշավանքներին։ 1305 թվականին հայերը այն վերագրավում և իրենց ձեռքին են պահում մինչև 1337-38 թվականները, սակայն թշնամուն զիջում են քաղաքի շրջակայքի Հարուն, Կովառա, Սարվանդիքար Համուս, Նուջեյման բերդերը, իսկ հետո նաև Այասը։
Կիլիկյան Հայաստանի անկումից հետո
1368-1378 թվականներին Այասը անցնում է Կիպրոսին, 15-րդ դարի կեսերին նվաճվում է Զուլգադրիյան Շահսուվարի կողմից, 1473 թվականին այն գրավում են վենետիկցիները, իսկ 1522 թվականին՝ անցնում Է օսմանցի թուրքերին։ Այս ժամանակներից սկսվում Է Այասի վայրէջքը։ 20-րդ դարի սկզբներին նա մի անշուք ու խղճուկ բնակավայր էր՝ 5000 բնակիչներով, որից 2000-ը՝ հայեր։ Հայկական եկեղեցիները երկուսն էին՝ Ս. Սարգիս և Ս. Ստեփանոս։
Տես նաև
Ծանոթագրություններ
|