«Բրոդվեյ (թատրոն, 53-րդ փողոց)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Թատրոն}}
{{Տեղեկաքարտ Թատրոն
|անվանում = The Broadway Theatre
|Գտնվելու վայր = [[Նյու Յորք]], [[ԱՄՆ]]
|lat_dir = N |lat_deg = 40 |lat_min = 45 |lat_sec = 48.53
|lon_dir = W |lon_deg = 73 |lon_min = 59 |lon_sec = 0.57
|region = US
|CoordScale = 6000
|Տեղավորում է = 1761
|Հիմնադրվել է = 1924
|կայք = [http://www.shubert.nyc/theatres/broadway Официальная страница театра]
|պատկեր = 4.28.11BroadwayTheatreByLuigiNovi.jpg
|չափ = 300px
|նկարագրություն = Թատրոնի շենքը 2011 թվականին: «Գործի՛ր, քույրիկ» մյուզիքլի վարձույթը։
|Commons = The_Broadway_Theatre
}}


'''Բրոդվեյ (թատրոն, 53-րդ փողոց) ''' «Բրոդվեյ» կամ «Բրոդվեյան» ({{lang-en|Broadway Theatre}}), բրոդվեյան թատրոն, գտնվում է [[Բրոդվեյ]] և 53-րդ փողոցների հատման կետում, [[Մանհեթեն|Մանհեթենի]] թատերական թաղամասում, [[Նյու Յորք|Նյու Յորքում]], [[ԱՄՆ]]: Հանդիսասրահը կարող է տեղավորել մինչև 1761 մարդ, ինչի շնորհիվ քաղաքի ամենամեծ թատրոններից է:
'''Բրոդվեյ (թատրոն, 53-րդ փողոց) ''' «Բրոդվեյ» կամ «Բրոդվեյան» ({{lang-en|Broadway Theatre}}), բրոդվեյան թատրոն, գտնվում է [[Բրոդվեյ]] և 53-րդ փողոցների հատման կետում, [[Մանհեթեն|Մանհեթենի]] թատերական թաղամասում, [[Նյու Յորք|Նյու Յորքում]], [[ԱՄՆ]]: Հանդիսասրահը կարող է տեղավորել մինչև 1761 մարդ, ինչի շնորհիվ քաղաքի ամենամեծ թատրոններից է:

19:31, 28 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Բրոդվեյ
Թատրոնի շենքը 2011 թվականին: «Գործի՛ր, քույրիկ» մյուզիքլի վարձույթը։
Տեսակթատրոն
Երկիր ԱՄՆ
Գտնվելու վայրըՆյու Յորք շրջան
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 25, 1924
Անվանված էEarl Carroll?[1]
ՃարտարապետEugene De Rosa?[1]
ԿայքОфициальная страница театра
 The Broadway Theatre Վիքիպահեստում

Բրոդվեյ (թատրոն, 53-րդ փողոց) «Բրոդվեյ» կամ «Բրոդվեյան» (անգլ.՝ Broadway Theatre), բրոդվեյան թատրոն, գտնվում է Բրոդվեյ և 53-րդ փողոցների հատման կետում, Մանհեթենի թատերական թաղամասում, Նյու Յորքում, ԱՄՆ: Հանդիսասրահը կարող է տեղավորել մինչև 1761 մարդ, ինչի շնորհիվ քաղաքի ամենամեծ թատրոններից է:

Պատմություն

Թատրոնի շենքը կառուցվել է իտալա֊ամերիկացի ճարտարապետ Եվգենի Դե Ռոսայի նախագծով Բենջամին Մոսսի համար։ Թատրոնը բացվել է 1924 թվականին, Սուրբ Ծննդյան տոներին, «Բ․ Ս․ Մոսսի գաղութային թատրոն» անվանումով։ Օգտագործվել է էստրադային շոուների ու ֆիլմերի ցուցադրության համար։ Առաջին 15 տարիների ընթացքում մի քանի անգամ փոխել է իր անունն ու նշանակությունը։ Օրինակ, 1937-1939 թվականներին այստեղ ցույց են տվել միայն իտալական կինեմատոգրաֆիայի ֆիլմեր[2]։ 1930֊ական թվականներին եղել է դրամատիկական թատրոն։ Այստեղ խաղացել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Միլտոն Բերլը, Վիվիեն Լին, Խոսե Ֆերրերը, Էրթա Քիթը, Զերո Մոսթելը, Մեյ Ուեսթը և ուրիշներ[2]։ 1928 թվականի նոյեմբերի 13֊ին «Բրոդվեյ»֊ում կայացել է Walt Disney Productions֊ի առաջին ձայնային կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի՝ «Ջերմանավ Վիլլի»֊ի առաջնախաղը։ 12 տարի անց ընկերությունն այստեղ ներկայացրել է իր երրորդ լիամետրաժ անիմացիոն և առաջին ստերեո ձայնով «Ֆանտազիա » ֆիլմը։

1939 թվականին թատրոնը գնում է The Shubert Organization֊ը և դրանից հետո վերջնականապես ձեռք է բերում իր անվանումը։ Ընկերությունը վերակառուցում է շենքն ու այն հայտնի է դարձնում մյուզիքլներ բեմադրելու համար։ Հաջորդ վերանորոգումները եղել են 1956 և 1986 թվականներին։ 1950֊ական թվականներին «Բրոդվեյ»֊ում ցուցադրվել են «Սիներամա» ձևաչափով նկարահանված ֆիլմեր։

Հիմնական ներկայացումներ

  • 1930 «Նյույորքցիներ»
  • 1941 «Չափից շատ աղջիկներ կան»
  • 1942 «Իմ քույրիկ Էյլին»
  • 1943 «Տիկինը գիշերով»
  • 1948 «Երեք հրացանակիրներ»
  • 1952 «Համբուրի՛ր, ինձ, Քեթ»
  • 1953 «Խաղաղ օվկիանոսի հարավը»
  • 1962 «Իմ սքանչելի տիկին»
  • 1966 «Զվարճալի աղջնակ»
  • 1968 «Կաբարե»
  • 1976 «Տղաներն ու տիկնիկները»
  • 1979 «Էվիտա» (բրոդվեյան առաջնախաղ)
  • 1985 «Ես ու թագավորը»
  • 1989 «Մերժվածները» (բրոդվեյան պրեմիերա)
  • 1991 «Օրիորդ Սայգոն»
  • 2001 «Պայթյուն»
  • 2004 «Բոմբեյի երազանքները»
  • 2005 «Տղաները Ջերսիից»
  • 2005 «Ծիրանագույն»
  • 2008 «Շրեկ»
  • 2010 «Խոստումներ, խոստումներ»
  • 2011 «Գործի՛ր, քույրիկ» (բրոդվեյան առաջնախաղ)
  • 2013 «Մոխրոտիկը»
  • 2015 «Բժիշտ Ժիվագո» (բրոդվեյան առաջնախաղ)
  • 2015 «Ջութակահարը տանիքում» (վերականգնված, ընթացիկ)

Անվանումներ

Իր գրեթե հարյուրամյա պատմության ընթացքում թատրոնը մի քանի անգամ փոխել է իր անվանումը[3]:

  • 1924 ֊ 1926 «Բ․ Ս․ Մոսսի գաղութային թատրոն» (անգլ.՝ B.S. Moss's Colony Theatre);
  • 1926 ֊ 1930 «Universal֊ի գաղութային թատրոն» (անգլ.՝ Universal's Colony Theatre);
  • 1930 ֊ 1932 «Բ․ Ս․ Մոսսի բրոդվեյան թատրոն» (անգլ.՝ B.S. Moss's Broadway Theatre);
  • 1932 ֊ 1933 «Էրլ Քերոլի բրոդվեյան թատրոն» (անգլ.՝ Earl Carroll's Broadway Theatre);
  • 1933 ֊ 1935 «Բրոդվեյ» կամ «Բրոդվեյան» (անգլ.՝ Broadway Theatre);
  • 1935 ֊ 1937 «Բ․ Ս․ Մոսսի բրոդվեյան թատրոն» (անգլ.՝ B.S. Moss's Broadway Theatre);
  • 1937 ֊ 1939 «Հռոմեական կինո» (իտալ.՝ Ciné Roma);
  • 1939 ֊ մինչև հիմա «Բրոդվեյ» կամ «Բրոդվեյան» (անգլ.՝ Broadway Theatre).

Տեխնիկական տվյալներ

  • Հանդիսասրահը տեղավորում է 1761 մարդ,
  • Դահլիճի չափեր: 18 մ (լայնություն)[2].

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ