«Իրավագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 13. Տող 13.


=== [[Միջնադար]] ===
=== [[Միջնադար]] ===
Հռոմեական իրավական ավանդույթներին փոխարինել է [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիական]] իրավաբանությունը։
Հռոմեական իրավական ավանդույթներին փոխարինել է [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական]] իրավաբանությունը։


Արաբական երկրներում գերիշխանությունը անցել է Շարիաթական օրենքին։
Արաբական երկրներում գերիշխանությունը անցել է Շարիաթական օրենքին։

04:06, 10 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Իրավաբանություն, գիտություն իրավունքի մասին։ Իրավաբանները զբաղվում են իրավունքի բնույթի և զարգացման համակարգված պարզաբանմամբ, բացահայտում են այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է կամ պետք է հիմնված լինի իրավունքը՝ ներառյալ դրա կապը այլ հաստատությունների և գործելակերպերի, օրինակ՝ բարոյականության հետ, ինչպես նաև բացահայտում են դրա ներքին գործելակերպը։ «Իրավունքը» կարող է լինել փասեական (գործող) և բնական (այստեղից է «բնական իրավագիտություն») կարևոր ավանդույթը) կամ նույնիսկ ներկայացվել որպես կարգավորիչ օրենսգիրք, որը պաշտոնական իրավական համակարգի բաղկացուցիչ մասը չէ։ Կարող է թվալ, թե այս խնդիրների վերացական բնույթը հեռացնում է իրավաբանությունը իրավունքի բովանդակությունից, սակայն սկզբունքները, որոնք իրավաբանությունն ուսումնասիրում կամ նկարագրում է, կազմում են (կարող են կազմել) իրավաբանների գործելակերպի բաղկացուցիչ մասը կամ կիրառվում են (կարող են կիրառվել) իրավական համակարգի շրջանակներում։ Հետևաբար, իրավունքի և իրավագիտության կապը նման է քաղաքականության և քաղաքագիտության կապին։

Պատմություն

Անտիկ շրջան

Իրավագիտության տարրերը ծագել են իրավական գիտությունների և օրենսդրության զարգացման շրջանում․ իրավունքի մասին որոշ տեղեկություններ ընդգրկված են եղել դեռ հնում կրթության ընդհանուր համակարգում։ Ի սկզբանե նրանք մտնում էին կրոնական գիտությունների և փիլիսոփայության մեջ։ Օրինակ՝ Իսրայելում իրավական հանձնարարությունները ուսումնասիրվում էին Մովսեսի Օրենքներով։ Հին Հունական ստոիկյան դպրոցներում, սովորեցնում են դատական հռետորություն։ Ի սկզբանե Հին Հռոմում իրավունքի իմացությունը հանդիսացել է քրմերի արտոնությունը։

Առաջին մասնավոր իրավաբանական դպրոցը, որտեղ ուսուցիչներ կարդում էին էին դասախոսություններ և աշակերտների հետ կազմակերպում քննարկումներ, դպրոցի հիմնադիրը եղել է Մազուրեի Սաբինը (սաբինյան դպրոցը, Կապիտոնի դպրոցից շուտ է հիմնադրվել)։

IV-V դարերում գոյություն են ունեցել չորսամյա ժամկետով իրավաբանկան դպրոցներ (Հռոմում, Կոստանդնուպոլսում, Աթենքում, Ալեքսանդրիայում, Կեսարիայում), որտեղ աշակետները ուսսումնասիրում էին հայտնի հռոմեական իրավաբանների գործերը։ 533 թվականին Հուստինիանոսը հրապարակել է հատուկ սահմանադրություն, ուսումնական դասընթացը 5 ամյա դարձնելու համար, որտեղ պարտադիր ուսումնասիրում էին Պանդեկտները և Հուստինիանոսի  օրենսգիրքը։

Միջնադար

Հռոմեական իրավական ավանդույթներին փոխարինել է Բյուզանդական իրավաբանությունը։

Արաբական երկրներում գերիշխանությունը անցել է Շարիաթական օրենքին։

Վաղ միջնադարում Արևմտյան վրոպայում հատուկ իրավական  կրթություն չի եղել։ Սակայն X դարում Պավիայում հիմնադրվել է դպրոց, որտեղ  ուսուցանվել է Լոմբարդիական օրենք։  դարի վերջում Բոլոնիայում արվեստի դպրոցին կից բացվել է իրավական դպրոց, իսկ ավելի ուշ համալսարան, որտեղ  XII դարի կեսերին  ուսացանել և սովորել են հռոմեական իրավունք, տարբեր  երկրներից։

Տես նաև

Գրականություն

  • Կարինե Էդիկի Աբրահամյան // Մոր կողմից նորածին երեխայի սպանություն։ Երևան, լիմուշ, 2011: Էջեր 90:
  • Գագիկ Հարությունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան, Օքսֆորդի քաղաքագիտության և քաղաքականության բառարան (խմբ. Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Գիտանք»», 2003 — 592, էջեր 592 — 592 էջ. — 500 հատ։

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրավագիտություն» հոդվածին։
Ընթերցե՛ք «իրավաբանություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։