«Կալիֆոռնիա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 21. | Տող 21. | ||
== Քաղաքներ== |
== Քաղաքներ== |
||
<gallery> |
<gallery mode=packed> |
||
LA Skyline Mountains2.jpg|Լոս Անջելես |
LA Skyline Mountains2.jpg|Լոս Անջելես |
||
SF From Marin Highlands3.jpg|Սան-Ֆրանցիսկո |
SF From Marin Highlands3.jpg|Սան-Ֆրանցիսկո |
||
Տող 27. | Տող 27. | ||
Downtownfresno.jpg|Ֆրեզնո |
Downtownfresno.jpg|Ֆրեզնո |
||
</gallery> |
</gallery> |
||
[[Պատկեր:HollywoodSign.jpg|մինի|[[Հոլիվուդ]]]] |
[[Պատկեր:HollywoodSign.jpg|մինի|[[Հոլիվուդ]]]] |
||
06:48, 4 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ
- Այս հոդվածը ԱՄՆ-ի նահանգի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կալիֆոռնիա (այլ կիրառումներ)։
Կալիֆոռնիա անգլ.՝ California | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ԱՄՆ | |||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||
Հիմն | I Love You, California | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Սակրամենտո | |||
Ամենաբարձր կետ | Mount Whitney? | |||
ԲԾՄ | 884 մետր | |||
Օրենսդրական մարմին | Կալիֆոռնիայի լեգիստրատուրա | |||
Դատական մարմին | Կալիֆեռնիայի գերագույն դատարան | |||
Միության մուտք | սեպտեմբերի 9 1850 (31-րդ) | |||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն[1] | |||
Բնակչություն | ▲39 538 223 մարդ (ապրիլի 1, 2020)[2] (1 տեղ) | |||
Տարածք | 423 970 կմ² (3 տեղ) | |||
Հիմնադրված է | սեպտեմբերի 9, 1850 թ. | |||
Սահմանակցում է | Օրեգոն, Արիզոնա, Նևադա և Ստորին Կալիֆոռնիա | |||
Ժամային գոտի | UTC-8, PDT?, Ամերիկա/Լոս Անջելես և UTC-7 | |||
Հապավում | CA[3] | |||
Փոխարինեց | Կալիֆոռնիայի հանրապետություն և Վերին Կալիֆոռնիա | |||
ISO 3166-2 կոդ | US-CA | |||
Անվանված է | The Californias? | |||
Մականուն | The Golden State, الولاية الذهبية, Y Dalaith Aur և El Estado Dorado | |||
Միության մուտք | սեպտեմբերի 9 1850 (31-րդ) | |||
ca.gov(անգլ.) | ||||
Կալիֆոռնիա, նահանգ ԱՄՆ-ի արևմտյան մասում։ Տարածքը 423 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Սակրամենտո։ Կոչվել է հարևան թերակղզու անունով, որը պատկանում է Մեքսիկային։ Նահանգից տարբերելու համար թերակղզին հաճախ անվանում են Ստորին կամ Հին Կալիֆորինիա։ Կալիֆոռնիան Ալյասկաից և Տեխասից և հետո իր մեծությամբ ԱՄՆ-ի երրորդ նահանգն է։
Պատմություն
Ժամանակին Կալիֆոռնիան Ամերիկայի նվաճողների համար եղել է բաղձալի երկիր։ Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերով նավարկելով դեպի հյուսիս՝ իսպանացիները 16-րդ դարում հասան Կալիֆոռնիայի ափերին։ Այդ ժամանակավանից Կալիֆոռնիան դարձավ իսպանական գաղութ և այդպես մնաց մինչև 1821 թվականը։ Սակայն, երբ Մեքսիկան Իսպանիայից անջատվեց, Կալիֆոռնիան մտավ Մեքսիկայի կազմի մեջ։ 1846 թվականին ԱՄՆ-ը Մեքսիկայից խլեց Կալիֆոռնիան, երբ այնտեղի գետերից մեկում ոսկի հայտնաբերվեց։ Այդ ժամանակ մարդկային մի հեղեղ հոսեց դեպի Կալիֆոռնիա. մարդիկ գնում էին բախտ որոնելու։ Ոսկու տենդով էր բռնվել նաև Կալիֆոռնիայի խաղաղ կյանքով ապրող բնակչությանը։ Կարճ ժամանակամիջոցում առափնյա մասը փաստորեն ամայացավ։ Այնտեղ խարիսխ գցած նավերն անտեր մնացին, որովհետև ոսկու տենդով բռնված անձնակազմը ձգտում էր դեպի երկրի խորքերը, դեպի Սիերա-Նևադա։ Սիերա-Նևադայի լանջերում նորանոր բնակավայրեր, ավելի ճիշտ՝ ճամբարներ էին ստեղծվում։ Սակայն շուտով ոսկին սպառվեց, դրա հետ էլ կամաց-կամաց թուլացավ ոսկու տենդը։ Երկրի խորքերը հասած մարդկանց մի մասը ետ դարձավ, մյուս մասը հրապուրվեց Կալիֆոռնիայի բնությամբ։ Կազմակերպվեցին ֆերմաներ, աստիճանաբար զարգացավ գյուղատնտեսությունը, կառուցվեցին գործարաններ, ստեղծվեցին աշխույժ նավահանգիստներ, հայտնի դարձան նավթային մեծ պաշարներ և այլն։ 1850 թվականին Կալիֆոռնիան պաշտոնապես ինքնուրույն նահանգ հայտարարվեց և մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ։
Բնակչություն
Կալիֆոռնիա նահանգի մոտ տասներկու միլիոնանոց բնակչությունը խայտաբղետ է։ Դեռ 16-րդ դարից գաղթած իսպանական վերաբնակիչների թվին ավելացան նորանոր ժողովուրդներ թե եվրոպական և թե ասիական երկրներից։ Կալիֆոռնիայի բնիկների մի մասն անհետացել է, իսկ մյուս մասը քշվել է լեռների խորքերը։
Հայերը Կալիֆոռնիայում
Իր ժամանակին այնտեղ են գաղթել նաև հայերը։ Կալիֆոռնիայի հայ գաղութն ունի տասնամյակների պատմություն։ Առաջին անգամ հայերը այստեղ են եղել 1881 թվականին։ Պարբերաբար, հատկապես առաջին համաշխարհային պատերազմից հետո, նրանց համալրվել են նորանոր գաղթականներով, որոնք բնակություն են հաստատել Լոս-Անջելեսում, Ֆրեզնո քաղաքում ու նրա շրջակայքում։ 1926 թվականին Կալիֆոռնիայում կար մոտ 20000 հայ, իսկ մեր օրերում Կալիֆոռնիայում է բնակվում ամերիկահայության մոտ 40 տոկոսը, 1.000.000 ամերիկահայ։ Կալիֆոռնիա նահանգի նշանավոր քաղաքներից են Սան-Ֆրանցիսկոն և Լոս Անջելեսը։
Քաղաքներ
-
Լոս Անջելես
-
Սան-Ֆրանցիսկո
-
Սան Դիեգո
-
Ֆրեզնո
Տրանսպորտ
-
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը
-
Սան-Ֆրանցիսկո միջազգային օդանավակայան
-
Glendale Freeway
-
Ցալիֆորնիա նահանգի առաջին երթուղին
-
Նավահանգիստ Օուքլենդ
Ծանոթագրություններ
- ↑ https://web.archive.org/web/20220331235205/https://leginfo.legislature.ca.gov/faces/codes_displaySection.xhtml?lawCode=CONS§ionNum=SEC.%206.&article=III
- ↑ 2,0 2,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ https://about.usps.com/who-we-are/postal-history/state-abbreviations.htm
Գրականություն
- Արևմտյան կիսագնդի երկրները, Կ. Ավետիսյան
Արտաքին հղումներ
- CA.gov – Պաշտոնական կայք
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիֆոռնիա» հոդվածին։ |
|