«Դեղաբույսեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
ավելացվեց Կատեգորիա:Դեղաբույսեր ՀոթՔաթ գործիքով
Տող 22. Տող 22.
[[Կատեգորիա:Դեղագործություն]]
[[Կատեգորիա:Դեղագործություն]]
[[Կատեգորիա:Դեղամիջոցներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Դեղամիջոցներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Դեղաբույսեր]]

13:18, 22 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Կաղապար:Արևելահայերեն

Սովորական ուրցի եթերայուղը (Thymus vulgaris) պարունակում է 20-54% թիմոլ[1], որը ուժեղ հակաբորբոքային և հակասնկային դեղամիջոց է ու օգտագործվում է տարբեր դեղերի պատրաստման մեջ[2]: Մինչ ժամանակակից հակաբիոտիկների հայտնաբերումը, ուրցի եթերայուղն օգտագործվել է վիրակապերում[3][4]: Թիմոլը օգտագործվում է նաև շնչառական վարակների բուժման համար, բույսից պատրաստված թեյը օգտագործվում է բրոնխիտը և հազը բուժելու նպատակով։

Դեղաբույսեր (լատին․՝ Plantae medicinalis), մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբ։ Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով։ Հայաստանում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 տեսակ (օգտագործվող դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի բուսական ծագում)։

Բուժիչ հատկություններ

Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են նրանց օրգաններում առկա քիմիական տարբեր բաղադրության օրգանական նյութերով (ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, ֆլավոնիդներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն), որոնք ֆիզիոլոգական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա։ Բույսերում առաջացող կենսաբանական ակտիվ նյութերը կենդանի օրգանիզմի նյութափոխանակության արդյունք են, ուստի ավելի բնական ձևով են մասնակցում մարդու օրգանիզմի կեևսաքիմիական և այլ կենսաբանական շարժերին։ Բույսերում պարունակվող որոշ նյութեր ազդում են սպիտակուցների կենսասինթեզի վրա, պայմաններ ստեղծում իմունային մարմինների սինթեզի համար, բարձրացնում օրգանիզմի պաշտպանական ռեակցիաները, ֆերմենտների ակտիվությունը և այլն։

Հայաստանի դեղաբույսեր

Պատկեր:Մատենադարան դեղաբույսեր1.jpg
Դեղաբույսերը նկարագրող հայերեն մագաղաթ։ Պահվում է Մատենադարանում։

Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունն է թողել Եզնիկ Կողբացին, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին։

Տեսակներ

ՀՀ ֆլորայում տարածված դեղաբույսերը կարելի է խմբավորել մարդու օրգանիզմի վրա ունեցած առավելագույն ներգործությամբ. սիրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում գործածվող դեղաբույսերից են կուժկոտրուկը, ծխաբույսը, եղեսպակը, մատնոցուկը, գազը, նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում՝ շիկատակը, սև բանգին, կատվախոտը, դաղձը և այլն։ Արյան բարձր ճնշումն իջեցնող միջոց են սխտորը, հովվամաղախը, մորենին, ընկուզենին և այլն։ Միզամուղ հատկություն ունեն կուժկոտրուկը, կռատուկը, ճարճատուկը, դաշտային ձիաձետը, գիհին, եգիպտացորենը և այլն։ Լեղամուղ են մասրենին, կանթեղախոտը, անթառամը, գաղձը և այլն։ Ստամոքսի հիվանդությունների դեպքում օգտագործում են տուղտը, նշենին, հորթալեզուն, ոսկեհազարուկը, հոնը, մատուտակը, եզան լեզուն, խատուտիկը, շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում՝ տուղտը, խուլեղինջը, դաղձը, ուրցը, տատրակը և այլն։ Քրտնաբեր հատկություններ ունեն ազնվամորին, թանթրվենին, լորենին և այլն։ Ցավամոքիչ են ընձախոտը, շիկատակը, սև բանգին, կակաչը, արջընկույզը և այլն։

Կիրառություն

Հավաքած դեղաբույսեր դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում (բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերայուղեր և հյութեր)։ Չորացած դեղաբույսերը օգտագործում են թուրմեր, եփուկներ պատրաստելու համար, քիմիադեղագործական արդյունաբերության մեջ (հիմնականում մաքուր ներգործող նյութեր ստանալու համար)։

Դեղաբույսերից ստացված և քիմիաբուժական պատրաստուկներին ներկայացվող պահանջները (արդյունավետություն, անվտանգություն և այլն) նույնն են։ Չի կարելի միմյանց հակադրել դեղաբույսերը և սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից ստացված միացությունները։ Հմուտ օգտագործման դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են միմյանց։

Ծանոթագրություններ

  1. Thymus Vulgaris. PDR for Herbal Medicine. Mon%-tvale, NJ: Medical Economics Company. p. 1184.
  2. Pierce, Andrea. 1999. American Pharmaceutical Association Practical Guide to Natural Medicines. New York: Stonesong Press. P. 338-340.
  3. Grieve, Maud (1931). «Thyme». A Modern Herbal. -- Hypertext version of the 1931 edition
  4. Ramsewak, Russel S.; Nair, Muraleedharan G.; Stommel, Manfred; Selanders, Louise (April 2003). «In vitro antagonistic activity of monoterpenes and their mixtures against 'toe nail fungus' pathogens». Phytotherapy Research. 17 (4): 376–379. doi:10.1002/ptr.1164. PMID 12722144.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։