«Humble Bundle»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 57. Տող 57.
''Humble Indie Bundle 9'' - 2013 թվականի սեպտեմբերի 11-ից:
''Humble Indie Bundle 9'' - 2013 թվականի սեպտեմբերի 11-ից:


''Humble Mobile Bundle 2'' - հավաքածուի վաճառքը սկսվել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ից: Առանձնանում էր նրանոց, որ խաղերը էքսկլյուզիվներ էին Android ՕՀ-ի համար:
''Humble Mobile Bundle 2'' - հավաքածուի վաճառքը սկսվել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ից: Առանձնանում էր նրանով, որ խաղերը էքսկլյուզիվներ էին Android ՕՀ-ի համար:
Humble WB Games Bundle - 2013 թվականի նոյեմբերի 5-ից: Ներառված էին Arkham Asylum GOTY, F.E.A.R. 2: Project Origin, F.E.A.R. 3, The Lord of the Rings: War in the North խաղեը:
Humble WB Games Bundle - 2013 թվականի նոյեմբերի 5-ից: Ներառված էին Arkham Asylum GOTY, F.E.A.R. 2: Project Origin, F.E.A.R. 3, The Lord of the Rings: War in the North խաղեը:



13:29, 13 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Humble Bundle, թարգմանաբար՝ Համեստ հավաքածու: Խաղերի վաճառքի փորձարարական սերիաներ, որը հիմնված էր «Վճարիր ինչքան ուզում ես» մոդելի վրա: Այն խաղերը, որոնք մտնում էին հավաքածուի մեջ, մատակարարվում էին առանց Հեղինակային իրավունքների պաշտպանության (DRM) կամ մատակարարվում էին թվային Steam-խանութի օգնությամբ: Վաճառքից ստացված մի որոշ հատված տրամադրվում էր բարեգործական նպատակների համար:

Առաջին հավաքածուն կազմակերպվել է Wolfire Games-ի կողմից: Սկսած երկրորդից՝ ստեղծվում է առանձին ընկերություն՝ Humble Bundle, Inc: Մինչ օրս բացառապես այս կազմակերպությունն է զբաղվում հավաքածուների վաճառքով: Այս հավաքածուները վաճառքի են հանվում սահմանափակ ժամանակով, սակայն գնորդն ինքն է որոշում, թե ինչքան գումար է տրամադրելու, որը կուղղվի կազմակերպիչ-ընկերությանը, խաղերի նախագծողներին և բարեգործական կազմակերպությանը, որն է՝ Electronic Frontier Foundation-ը: Հավաքածուի խաղերը թողարկվում են Microsoft Windows, Mac OS X և Linux ՕՀ-ի համար: Ըստ 2011 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալների՝ թողարկված 6 հավաքածուներից ստացվել է համապատասխանաբար 1,25 միլիոն, 1,8 միլիոն, 900 000, 2,16 միլիոն, 1,1 միլիոն և 2,37 միլիոն դոլար եկամուտ:

ԿՈՆՑԵՊՑԻԱ

Humble Bundle-ի հեղինակ է համարվում Wolfire Games ընկերության նախագծողներից մեկը՝ Ջեֆ Ռոզենը: Վերջինս ոգևորվել է Steam թվային սերվիսի խաղային վաճառքներից: Ռոզենի վրա ազդեցություն է թողել նաև World of Goo խաղի վաճառքի մոդելը՝ նախագծված 2D Boy ընկերության կողմից: Խաղը վաճառվել է 57 000 կրկնօրինակով և բերել է 114 000 միլիոն դոլարի եկամուտ:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Humble Bundle-ի հավաքածուներից են՝

Humble Indie Bundle 1 - առաջին հավաքածուն է: Ներառված էր 5 խաղ: Վաճառքի է հանվել 2010 թվականի մայիսի 4-11-ը:

Humble Indie Bundle 2 - երկրորդ հավաքածուն վաճառքի է հանվել 2011 թվականի ապրիլի 12-26-ը: Հավաքածուում ընդգրկված էին միայն Frozenbyte ընկերության խաղերը:

Humble Indie Bundle 3 - 2011 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 9-ը: Humble Frozen Synapse Bundle - 2011 թվականի սեպտեմբերի 28-ից: Այս հավաքածուն ուներ ընդամենը մեկ խաղ՝ Frozen Synapse-ը: Իսկ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 5-ին համապատասխանաբար տեղ գտան TRAUMA և SpaseChem խաղերը:

Humble Voxatron Debut - հավաքածուն վաճառքի է դուրս գալիս 2011 թվականի հոկտեմբերի 31-ին և ավարտվում նոյեմբերի 13-ին: Այս հավաքածուում ներառված էր Voxatron խաղի ալֆա-տարբերակը: Հետագայում ավելացվեցին նաև ևս երկու այլ խաղեր:

Humble Introversion Bundle - 2011 թվականի նոյեմբերի 22-ից:

Humble Indie Bundle 4 - 2011 թվականի դեկտեմբերի 14-ից: Ներառված էին Jamestown, Bit.Trip.Runner, Super Meat Boy, Shank և NightSky խաղերը: Իսկ մի քանի օր անց հավաքածուում տեղ գտան նաև այս խաղերի սաունդթրեյքները: Այս հավաքածուն վաճառքի առաջին իսկ օրում բերեց 1 միլիոն դոլարի եկամուտ: Կայքում միաժամանակ գտնվում էին 41 240 օգտատեր: Այս հավաքածուն դարձավ ռեկորդակիր՝ մինչ այս դուրս եկած հավաքածուների համեմատ: Ընդհանուր առումով վաճառվեց 435 000 կրկնօրինակ, որը բերեց 2,37 միլիոն դոլարի եկամուտ:

Humble Bundle for Android - այս հավաքածուն սկսվել է 2012 թվականի փետրվարի 1-ից: Առավելությունն այն էր, որ բացի Microsoft Windows, Mac OS X և Linux ՕՀ-ից, ներառված էր նաև Android օպերացիոն համակարգը: Որոշ տեղերում, մասնավորապես Steam-քէշում, կարող է հանդիպել որպես Humble Indie Bundle 5 անվանումով:

Humble Bundle for Android #2 - նույն թվականի մարտի 12-ից սկսվում է թողարկվել երկրորդ հավաքածուն՝ Android ՕՀ-ի համար:

Humble Botanicula Debut - սկսվել է վաճառվել 2012 թվականի ապրիլի 20-ից:

Humble Indie Bundle V - 2012 թվականի մայիսի 31-ից: Այս հավաքածուն համարվում է ամենավաճառվածը, քանի որ 2 ժամ 15 րոպեի ընթացքում ստացվել է 500 հազար դոլար եկամուտ: Իսկ ընդհանուր առմամբ այս հավաքածուն գնել է 599 003 օգտատեր՝ միասին վճարելով 5 108 259 դոլար:

Humble Music Bundle - առաջին երաժշտական հավաքածուն: Թողարկվել է 2012 թվականի հուլիսի 26-ին:

Humble Indie Bundle for Android #3 - երրորդ մոբայլ հավաքածուն է: Դուրս է եկել 2012 թվականի օգոստոսի 16-ին:

Humble eBook Bundle - 2012 թվականի հոկտեմբերի 9: Առաջին գրքերի հավաքածուն է:

Humble THQ Bundle - 2012 թվականի նոյեմբերի 29: Հավաքածուում բացառապես ներառված էին THQ ընկերության խաղերը: Այս հավաքածուն տարբերվում է մնացածից նրանով, որ առաջին անգամ մասնակցություն է ստանում նման կարգի Խոշոր ընկերություն: Հավաքածուն ստացել է 2,4 միլիոն դոլարի եկամուտ:

Humble Indie Bundle 7 - յոթերորդ հավաքածուն վաճառվել է 2012 թվականի դեկտեմբերի 19-ից:

Humble Double Fine Bundle - 2013 թվականի մայիսի 11-ից:

Humble Indie Bundle 8 - 2013 թվականի մայիսի 27-ից: Humble Origin Bundle - 2013 թվականի օգոստոսի 14-ից: Հավաքածուում ներառված էին խոշորամասշտաբ Dead Space, Burnout Paradise: The Ultimate Box, Crysis 2 Maximum Edition, Dead Space 3, Medal of Honor (2010), Mirror's Edge խաղերը: Այս հավաքածուն Humble Bundle-ի ամբողջ պատմության մեջ դառնում է ամենավաճառվածը՝ 2,1 միլիոն կրկնօրինակով և ավելի քան 10,5 միլիոն դոլար եկամուտով:

Humble Indie Bundle 9 - 2013 թվականի սեպտեմբերի 11-ից:

Humble Mobile Bundle 2 - հավաքածուի վաճառքը սկսվել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ից: Առանձնանում էր նրանով, որ խաղերը էքսկլյուզիվներ էին Android ՕՀ-ի համար: Humble WB Games Bundle - 2013 թվականի նոյեմբերի 5-ից: Ներառված էին Arkham Asylum GOTY, F.E.A.R. 2: Project Origin, F.E.A.R. 3, The Lord of the Rings: War in the North խաղեը:

Humble Mobile Bundle 3 - 2013 թվականի նոյեմբերի 19-ից:

2013 թվականի նոյեմբերի 12-ից սկսած, պաշտոնական կայքում բացվում է Humble Store ենթաբաժինը: Նույն այս ժամանակահատվածում համացանցում է հայտնվում Humble Bundle-ի ֆան-ակումբը, որը հետագայում վերածվում է ավելի լուրջ խաղային բլոգի՝ We Love Bundles անվանումով և որտեղ խոսում ու քննարկում էին այն ամենը, ինչը կապված էր ինդի-բանդլների, խաղերի այլ խաղային նախագծերի հետ:

Հետագայում ի հայտ է գալիս ևս մեկ փորձարարական նախագիծ՝ Humble Weekly Sale-ը: Այս հավաքածուները փոփոխության էին ենթարկվում ամեն շաբաթ և նրանցում կարող էր լինել մեկ կամ մի քանի խաղեր: Կարելի է ավելացնել նաև այն, որ ժամանակ առ ժամանակ Humble Bundle-ը տրամադրում է անակնկալներ՝ անվճար խաղերի տեսքով: