«Բաքվի մետրոպոլիտեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 136. Տող 136.


[[Կատեգորիա:Բաքվի մետրոպոլիտեն| ]]
[[Կատեգորիա:Բաքվի մետրոպոլիտեն| ]]
[[Կատեգորիա:1967 հիմնադրումներ Ադրբեջանում]]

13:01, 12 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Բաքվի մետրոպոլիտեն
ադրբ.՝ Bakı Metropoliteni
Изображение логотипа
Տեսակմետրոպոլիտեն և ձեռնարկություն
Երկիր Ադրբեջան
ՔաղաքԲաքու
Բացման տարեթիվնոյեմբերի 6, 1967
Գծերի երկարություն36,7 կմ
Երկաթուղագծի լայնություն1520 մմ երկաթուղագիծ
Կայարանների քանակ25
Գծերի քանակ3
ԳծերRed line?, Green line?, Purple line?, Memar Əcəmi-2 (Baku Metro)?, 28 May?, Nizami Gəncəvi?, Նոյեմբերի 8 (մետրոյի կայարան), Həzi Aslanov?, Mehemmed Hadi? և Nəriman Nərimanov depot?
Ուղևորահոսքը մեկ օրում608,2 հազ (2015)[1]
Ուղևորահոսքը մեկ տարում222,0 միլիոն (2015)[1]
Պատկեր:Baku Metro map 2016.jpg
metro.gov.az(ադրբ.)(անգլ.)(ռուս.)
 Baku Metro Վիքիպահեստում

Բաքվի մետրոպոլիտեն (ադրբ.՝ Bakı Metropoliteni), Ադրբեջանական Հանրապետության մայրաքաղաք Բաքվում գտնվող մետրոպոլիտենի համակարգ։ Բաքվի մետրոպոլիտենը սկսել է իր աշխատանքը 1967 թվականի նոյեմբերի 6-ին՝ Թբիլիսիի մետրոպոլիտենի բացումից մեկ տարի հետո և Մոսկվայի, Պետերբուրգի, Կիևի և Թբիլիսիի մետրոներից հետո դարձել է ԽՍՀՄ-ում 5-րդը։ Բաքվի մետրոպոլիտենից հետո ԽՍՀՄ-ում երկար ժամանակ մետրոներ չէին կառուցում, երբ ի վերջո բացվեց Խարկովի մետրոն։

Այժմ Բաքվի մետոպոլիտենն ունի 25 կայարան, իսկ գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 36,7 կմ։ Որոշ ժամանակ առաջ Բաքվի մետրոն ուղևորության վարձով ամենաէժան մետրոներից էր (մեկ ուղևորության արժեքը 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում էր $0.20, իսկ Փհենյանի մետրոյում՝ $0.03)։ Գոյություն ունեցող երկու գծերի համար գործում է գնացքների շարժման բարդ կառուցվածք, որը պայմանականորեն կարելի է բաժանել 5 երթուղիների (2010 թ. դրությամբ)։

Գծեր

# Անվանում Բացում Երկարություն Կայարանների թիվ
1 Գիծ 1 1967 20,1 կմ 13
2 Գիծ 2 1976 14,5 կմ 10
3 Գիծ 3 2016 2,1 կմ 2
Ընդհանուր 36,7 կմ 25

Կարմիր գիծ

Այս գիծը ամենահինն է Բաքվում։ Բացվել է մետրոպոլիտենի հետ միասին 1967 թվականին։ Ներառում է 13 կայարան՝ 12 ստորգետնյա և մեկ վերգետնյա։

Կանաչ գիծ

Այս գիծը ձևավորվել է Շահումյան (այժմ Շահ Իսմայիլ Խաթաի) կայարանի բացման հետ։ Այժմ գիծը աշխատում է Կարմիր գծի հետ ճյուղաձև սկզբունքով, բայց նախատեսվում է ինքնուրույն երթուղի կազմակերպել, Ջաֆար Ջաբարլի և Նիզամի կայարանների միջև կապ ստեղծելուց հետո։

1994 թ. պայթյունները

1994 թ. Բաքվի մետրոյում տեղի ունեցավ երկու ահաբեկչական գործողություն։ Մարտի 20-ին ժամը 13։00-ին «Հունվարի 20» կայարանում որոտաց պայթյուն։ Գլխամասային վագոնում ինքնաշեն ռումբը պայթեց այն պահին, երբ գնացքը կանգ առավ կայարանում։ Զոհվեց 14 մարդ։ Ահաբեկչական գործողությունը կատարած Օքթայ Ղուրբանովը նույնպես զոհվեց տեղում։ Նույն տարվա հուլիսի 3-ին ժամը 8։30-ին գնացքի երկրորդ վագոնում պայթեց ռումբ այն պահին, երբ նա մոտենում էր «Գյանջլիք» կայարանին։ Պայթյունից էլեկտրագնացքի վագոնները բոցավառվեցին։ Արդյունքում զոհվեց 13 մարդ, վիրավորվեցին 58-ը։

1995 թ. հրդեհը

1995 թ. հոկտեմբերի 28-ին նույն՝ Բաքվի մետրոյում պատահեց հրդեհ, որն աշխարհի մետրոպոլիտենների պատմության մեջ զոհերի քանակով խոշորագույն պատահարն էր։ Պաշտոնապես հայտարարված տվյալների համաձայն, հրդեհի արդյունքում զոհվեց 286 ուղևոր (այդ թվում՝ 28 երեխա) և երեք փրկարար։ Վիրավորների թիվը կազմեց 270 հոգի։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Ötən il Bakı metrosu ilə 222 mln. sərnişin daşınıb». Apa.az. Azəri Press Agentliyi (APA). 2016. Վերցված է 2016-01-21-ին. (ադրբ.)

Արտաքին հղումներ