«Իսպանիայի հրապարակ (Մադրիդ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{այլ կիրառումներ|Իսպանիայի հրապարակ (այլ կիրառումներ)}}
{{Տեսարժանություն
{{Տեսարժանություն
| Տեսակ = Հրապարակ
| Տեսակ = Հրապարակ

18:49, 9 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսպանիայի հրապարակ (այլ կիրառումներ)
Հրապարակ
Իսպանիայի հրապարակ (Մադրիդ)
Plaza de España (Madrid)
ԵրկիրԻսպանիա
Քարտեզ
Քարտեզ

Իսպանիայի հրապարակ (Մադրիդ) (իսպ.՝ Plaza de España (Madrid)), մեծ հրապարակ և հայտնի զբոսաշրջային վայր Մադրիդի կենտրոնում, Իսպանիայում։ Տեղակայված է Գրան Վիա փողոցի արևմտյան հատվածում։ Առանձնանում է Միգել դե Սերվանտեսի հուշարձանով և նրա հարակից երկու հանրահայտ երկնաքարերով։

Սերվանտեսի հուշարձան

Հրապարակի կենտրոնն առանձնանում է իսպանացի վիպասան, բանաստեղծ և թատերագիր Միգել դե Սերվանտեսի հուշարձանով, որը կերտվել է Ռաֆայել Մարտինես Սապատերո և Պեդրո Մուգուրուսա ճարտարապետների, ինչպես նաև Լորենցո Կուլլո Վալերա քանդակագործի կողմից։ Հուշարձանի մեծ մասը կառուցվել է 1920-1930-ական թվականներին։ Ավարտին է հասցվել 1956-1957 թվականներին քանդակագործի որդու՝ Ֆեդերիկո Կուլլո Վալերայի կողմից։

Սերվանտես արձանախմբի աշտարակի հատվածում տեղադրված է Սերվանտեսի քարե արձանը, որի հայացքն ուղղված է դեպի Դոն Կիշոտի և Սանչո Պանսայի բրոնզե արձանները։

Շրջապատող շենքեր

Հրապարակի հարևանությամբ տեղակայված են Մադրիդի ամենաբարձր շենքերից երկուսը։ «Մադրիդի աշտարակը» (իսպ.՝ Torre de Madrid) կառուցվել է 1957 թվականին և ունի 142մ բարձրություն։ Մյուսը՝ «Իսպանական կառույցը» (իսպ.՝ Edificio España) ստեղծվել է 1953 թվականին և ունի 117մ բարձրություն[1]։

Այնտեղ է նաև Գալլարդո տունը (իսպ.՝ Casa Gallardo), որը կառուցվել է 1911-ին։ Համարվում է Մադրիդի Մոդեռն ճարտարապետական ոճի ակնառու օրինակներից մեկը։

Մետրոյի կայարան

Պլասա դե Իսպանիան նաև համանուն մետրոյի անունն է, որը տեղադրված է հրապարակի արևելյան անկյունում։ Սպասարկվում է Մադրիդի մետրոպոլիտենի L3 և L10 գծերով[2]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «Madrid Skyscraper Diagram». Skyscraper Source Media. Վերցված է 14 January 2015-ին.
  2. es:Plaza de España (Metro de Madrid)

Աղբյուրներ

Արտաքին հղումներ