«Վանակատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: {{Stub}} → {{անավարտ}}
No edit summary
Տող 6. Տող 6.


Մ․թ․ա․ II-I հազարամյակներում վանակատը [[Հայաստան]]ից ([[Վանա լիճ|Վանա լճի]] շրջակայքից, որտեղից էլ՝ անվանումը) տարվում Էր [[Պարսից ծոց]]ի և Միջերկրածովյան երկրներ։
Մ․թ․ա․ II-I հազարամյակներում վանակատը [[Հայաստան]]ից ([[Վանա լիճ|Վանա լճի]] շրջակայքից, որտեղից էլ՝ անվանումը) տարվում Էր [[Պարսից ծոց]]ի և Միջերկրածովյան երկրներ։
{{Փայլաքարեր}}


{{ՀԲ}}
{{ՀԲ}}

16:01, 8 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Օբսիդիան

Վանակատ (օբսիդիան, հրաբխային ապակի), միասեռ ապակենման հրաբխային թթվային ապար՝ սովորաբար մուգ երանգներով (սև, կարմրասև, դարչնագույն, ծխագույն, գորշ) և խեցային ջարդվածքով։ Կարծրությունը 5 է, խտությունը՝ 2500-2600 կգ/մ³։ Հեշտ հղկվող Է, բյուրեղային համակարգը՝ իզոտրոպային։

Հայաստանում

Հայաստանում վանակատի կուտակումներ կան Արտենիի, Հատիսի, Գութանասարի, Գեղասարի, Սպիտակասարի լանջերին և մերձգագաթնային մասերում։ Ամենախոշորը և ուսումնասիրվածը Արագածի (Արտենի) հանքավայրն է։ Մեկ այլ խոշոր՝ Ջրաբերի հանքավայրը գտնվում է Հատիսի լանջին։ Վանակատին բնորոշ Է ջերմափքությունը։ Օգտագործվում է հղկիչ, կտրիչ գործիքների արտադրության մեջ։ Վանակատի գեղազարդիչ տարատեսակներից պատրաստում են կենցաղային առարկաներ (սկահակներ, գրապիտույքներ, մոխրամաններ, զարդեր և այլն)։ Հատուկ վառարաններում որոշակի ճնշման և բարձր ջերմաստիճանի (900-1200 °C) պայմաններում վանակատից ստանում են պեռլիտ։

Մ․թ․ա․ II-I հազարամյակներում վանակատը Հայաստանից (Վանա լճի շրջակայքից, որտեղից էլ՝ անվանումը) տարվում Էր Պարսից ծոցի և Միջերկրածովյան երկրներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։