«Կաթոլիկությունն Իսպանիայում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 58. Տող 58.


Իսպանաիայի եպիսկոպոսների կոնֆերանսը հինադրվել է [[1966 թվական|1966 թվականին]]։ 1986 թվականին Իսպանիայում ստեղծվեց եկեղեցական ռազմական օրդինարիատ, որը կերակրում է կաթոլիկ զինծառայողներին։
Իսպանաիայի եպիսկոպոսների կոնֆերանսը հինադրվել է [[1966 թվական|1966 թվականին]]։ 1986 թվականին Իսպանիայում ստեղծվեց եկեղեցական ռազմական օրդինարիատ, որը կերակրում է կաթոլիկ զինծառայողներին։
[[2014 թվական|2014 թվականի]] տվյալներով Իսպանիայում կա տասը [[Կարդինալ|կարդինալ]], որոնցից չորսը իրավունք ունեն իրենց ձայնը տալու [[Կոնկլավ|Կոնկլավում]] , որը հրավիրվում է Հռոմի պապի մահվանից 10 օր հետո, նոր պապ ընտրելու համար, փակ գաղտնի քվեարկությամբCatholic Church in Spain
[[2014 թվական|2014 թվականի]] տվյալներով Իսպանիայում կա տասը [[Կարդինալ|կարդինալ]], որոնցից չորսը իրավունք ունեն իրենց ձայնը տալու [[Կոնկլավ|Կոնկլավում]] , որը հրավիրվում է Հռոմի պապի մահվանից 10 օր հետո, նոր պապ ընտրելու համար, փակ գաղտնի քվեարկությամբ<ref>Catholic Church in Spain
↑ Перейти к: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11։
↑ Перейти к: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11։</ref>։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

17:11, 5 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Իսպանիայում կաթոլիկ եկեղեցին հանդիսանում է համաշխարհային կաթոլիկ եկեղեցու մի մասը։ Կաթոլիկությունը առավել տարածված ուսմունք է երկրում՝ բնակչության 69%-ից[1] մինչև 94%-ը[2] հետևորդներ են։ Այն սերտորեն կապված է Իսպանիայի պատմության եւ մշակույթի հետ։

Պատմություն

Քրիստոնեությունը Իսպանիայում առաջին հազարամյակում

Իսիդոր Սևիլյացի - 600 թվականից՝ Սևիլյա քաղաքի եպիսկոպոս։

Քրիստոնեական հավատքը Իսպանիայում առաջին դարերում գոյություն չի ունեցել։ Պողոս առաքյալն իր կոչում հռոմեացիներին ասել է, որ ինքը պետք է անցնի Իսպանիայի տարածքով (Հռոմ. 15.28)։ Պողոս առաքյալի գրառումներից հայտնի չէ նա կարողացավ արդյո՞ք իրագործել իր պլանը։ Սակայն երրորդ դարի ոչ ստույգ տվյալները և վաղ քրիստոնեական շրջանի գրողները՝ գրում էին Պողոս առաքյալի Իսպանիա այցի մասին[3]։ Պողոս առաքյալի Իսպանիայի ճանապարհորդության մասին հիշատակել է Յոհան Զլատոուստը[4]։ Հիշատակություններում նշվում է նաև Հակոբոս առաքյալի Իսպանիա այցի մասին։ Սակայն Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում նրա բնակվելու մասին նշվում է միայն IX դարում[5]։

Ըստ վաղքրիստոնեական նշանավոր աստվածաբաններ՝ Հիրենեոս Լիոնացիի և Տերտուղիանոսի, II-րդ դարում Իսպանիայում կային առկա քրիստոնյա համայնքներ։ Առաջին հայտնի փաստաթուղթը, գրված 254 թվականին, ուղերձ էր իսպանական Եկեղեցուն՝ Կիպրիանոս Կարթագենացուն[6]։ 4-րդ դարի սկզբում Գրանադայում բացվեց Էլվիրյան տաճարը, որը կարելի է համարել իսպանական առաջին եկեղեցին։ Իսպանիայի եպիսկոպոս Օսի Կորդուպսկին նախագահել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը։

Սանտիագո տաճար

Ժողովուրդների Մեծ գաղթի դարաշրջանում Պիրենեյան թերակղզին գրավվեց Վեստգոթերի կողմից, որտեղ արդեն քրիստոնեությունն ընդունել էին ինչպես Արիոսականություն։ Վեստգոթերական Իսպանիայում քրիստոնեական եկեղեցին առանձնանում էր իր ինքնատիպությամբ։ Այստեղ անցկացվում էր հատուկ արևմտյան ծիասկարգեր, որոնք միանգամայն տարբերվում էին հռոմեական ծիսակարգերից։Այս ծիսակարգը հաայտնի էր ինչպես մոսարաբյան՝ մոսարաբների անվամբ,որտեղ քրիստոնյաները, որոնք իրենց հավատը պաահել էին մահմեդական տիրապետության ենթակայության տակ, որն էլ երբեմն կոչում էին իսպանական կամ վեստգոթական, շեշտելով, որ այն եղել է դեռ մինչ արաբական նվաճումների ժամանակ[7]։ Արեւմտյան եկեղեցու համար կարևոր նշանակություն են ունեցել 18 Տոլեդյան տաճարները, որոնք ստեղծվել են 400-702 թվականների ընթացքում[8]:

VIII դարում արաբները նվաճեցին Պիրենեյան թերակղզին, որոնց իսպանացիները կոչվում էին մավրեր։ Իսպանիայի մեծ մասը շատ դարեր շարունակ գտնվել է մուսուլմանական ազդեցության տակ։ Իսպանացի քրիստոնյաների մի մասը ընդունել է իսլամ, մի մասը մոսարաբներ, իսկ շատերը ընդունելով արաբական մշակույթն ու կենսակերպը՝ պահեցին իրենց քրիստոնեական հավատքը։ Շատ քրիստոնյաներ մուսուլմանների կողմից հալածանքների էին ենթարկվում։

Ռեկոնկիստայից մինչև 20-րդ դար

Սևիլյան տաճար

Ռեկոնկիստա (վերանվաճում), պիրենեյան քրիստոնյաների` մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրավված տարածքների վերանվաճումն էր։ Այն տևեց շուրջ 770 տարի։ X—XIII դարերում ազատագրվեցին շատ տարածքներ, բացվեց Եվրոպայի ամենամեծ ճանապարհներից մեկը՝ Հակոբոս առաքյալի ճանապարհը, որը տանում էր դեպի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաք։ Ազատագրված տարածքներում կառուցվեցին բազմաթիվ մենաստաններ, ինչն էլ նպաստեց կաթոլիկ հավատքի տարածմանը այդ տարածաշրջանումՔաղվածելու սխալ՝ Invalid parameter in <ref> tag։

XIII դարում բնիկ Կաստիլիացի սուրբ Դոմինիկը հիմնեց քարոզիչների պատվիրան, որը հետագայում դարձավ Դոմինիկյան միաբանություն, որի հիմնական գաղափարը մուսուլմաններց քրիստոնյաներին ետ գնելն էր[9]։

Ռեկոնկիստան ավարտվեց 1492 թվականին, երբ Իսպանիան վերանվաճեց Գրանադան։

20-րդ դար

Իսպանիայի քաղաքացիական պատերազմը (1936-1939) դարձավ ողբերգական ժամանակաշրջան Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու համար։ Նույնիսկ նախքան քաղաքացիական պատերազմի սկսելը հանրապետական ​​կառավարությունը և նրան սատարողները չէին թաքցնում բացասական վերաբերմունքը կաթոլիկության հանդեպ։ Կազմակերպվեցին եկեղեցիների հրկիզումներ, ինչպես զանգվածային հրդեհներ 1931 թվականի մայիսին։ 1936 թվականին Մադրիդում լուրեր տարածվեցին, որ վանակաները բաժանում են թունավոր կոնֆետներ պրոլետարների երեխաներին։ Այս անհիմն բանբասանքները հանգեցրին այն բանին, որ շատ վանականներ և քահանաներ սպանվեցին գազազած պրոլետարների կողմից[10]։

21-րդ դարի սկիզբ

Տոլեդո տաճար

20-րդ դարի վերջը և 21-րդ դարի սկիզբը նշանավորվեց Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու և մի երկու խոշոր կուսակցությունների հակամարտությամբ (Իսպանական սոցիալական աշխատավորների կուսակցություն)։ Սոցիալիստների իշխանության ժամանակ ընդունվեցին մի շարք օրինագծեր, որոնք կտրուկ քննադատության ենթարկվեցին կաթոլիկ համայնքների կողմից։ Դրանց թվում էին օրինականացված աբորտները, պարտադիր սեռական դաստիարակությունը դպրոցում, պետական վերհսկողության ընդլայնումը կրթության ոլորտում՝ հատկապես կաթոլիկ ուսումնական հաստատություններում[11]։ Եկեղեցականների շրջանում հատուկ դժգոհություն առաջացրեց հատկապես 2005 թվականին սոցիալիստների կողմից ընդունված միասեռականների ամուսնության օրինականացման օրենքը։ Այս օրենքի ընդունումը եկեղեցու կողմից սուր քննադատության ենթարկվեց, շատ եպիսկոպոսներ բացահայտ կոչ էին անում, որ մարդիկ մասնակցեն բողոքի ցույցերին[12]: 2006 թվականին տնդունեղին օրենք, ըստ որի աշակերտները դպրոցում կարող են կամավոր ուսումնասիրել կաթոլիկություն[13]։ 2007 թվականից ի վեր կաթոլիկ եկեղեցին զրկվեց պետական սուբսիդավորումից, որը տարեկան կազմում էր 50 միլիոն եվրո, ինչ էլ ծանր հարված էր եկեղեցու համար, քանի որ, նրա տարեկան բյուջեն կազմում էր շուրջ 150 միլիոն եվրո։ Որպես փոխհատուցում, կառավարությունը թույլ տվեց քաղաքացիներին կամավոր նվազեցնել հարկերը ոչ թե 0,52 % - ով, այլ 0,7 % -ով[14]։

Ներկայիս վիճակագրություն

Հավատացյալների թիվը

Տարբեր աղբյուրներ տարբեր տվյալներ են ներկայացնում Իսպանիայում կաթոլիկների թվի վերաբերյալ[15]: Ըստ վիճակագրական տվյալների՝ Իսպանիայում շուրջ 94 % -ը կաթոլիկներ են, այդ թվում մկրտվածներ, անկախ եկեղեցու պատկանելիությունից։ Ըստ խորհրդաժողովի, Իսպանիայի կաթոլիկ եպիսկոպոսներն իրենց համարում են կաթոլիկներ՝ ներառյալ 34.5 միլիոն իսպանացիներով, որը կազմում է բնակչության 73.1 % -ը[16]։ Ըստ [2014 թվական|2014 թվականի]] ապրիլի հետազոտության կենտրոնի կողմից անցկացրած սոցիալական հարցումների, իսպանացիների 68,8 % -ն իրեն համարում է կաթոլիկ[17]։ Շատ իսպանացիների համար կաթոլիկությունը ազգային եւ մշակութային ինքնության կարևոր մի մաս է։ Նրանցից շատերը պնդում են, որ իրենք իրենց համարում են կաթոլիկ, նույնիսկ այն դեպքում, որ գրեթե երբեք չեն գնացել եկեղեցի և լիովին չեն կիսում կաթոլիկ եկեղեցու ուսմունքները։ Միևնույն հարցումների տվյալների համաձայն, ամեն կիրակի եկեղեցի է հաճախում բնակչության շուրջ 15 %-ը, ամսվա մեջ մի քանի անգամ 9,3 % -ը, իսկ տարվա մեջ մի քանի անգամ բնակչության 14,5 %-ը։ Իսպանացիներ 38,8 % -ը պարբերաբար հաճախում է եկեղեցի[18]

Կառույց

Իսպանիայում գոյություն ունի 55 կաթոլիկ թեմ՝ միավորված 14 եպիսկոպոս կաֆեդրաներով[19]։

Իսպանիայում կաթոլիկ եկեղեցու կաֆեդրաներ

Իսպանիայի արքեպիսկոպոս Բռաուլիո Ռոդրիգես Պլասա

Ըստ ներկայիս Իսպանաիայի եպիսկոպոսների կոնֆերանսի, երկրում կա 22․917 ծուխ, 18․043 թեմակալ քահանա, 60․927 կրոնական (49․312 միանձնուհիներին և 11․615 վանականներ, որոնք ներկայացնում են 113 արական և 299 իգական ժողովներ), 1278 ճեմարանականներ և 1184 ուսանողներ[20]։ 2010 թվականին Իսպանիայում կատարվել է 301․330 մկրտություն, 74․805 ամուսնություն, 254․315 երեխաներ ստացել են առաջին հաղորդություն [21]:

Իսպանաիայի եպիսկոպոսների կոնֆերանսը հինադրվել է 1966 թվականին։ 1986 թվականին Իսպանիայում ստեղծվեց եկեղեցական ռազմական օրդինարիատ, որը կերակրում է կաթոլիկ զինծառայողներին։ 2014 թվականի տվյալներով Իսպանիայում կա տասը կարդինալ, որոնցից չորսը իրավունք ունեն իրենց ձայնը տալու Կոնկլավում , որը հրավիրվում է Հռոմի պապի մահվանից 10 օր հետո, նոր պապ ընտրելու համար, փակ գաղտնի քվեարկությամբ[22]։

Ծանոթագրություններ

  1. Centro de Investigaciones Sociológicas (April 2014). «Barómetro Abril 2014». p. 153
  2. Catholic Church in Spain
  3. «Испания» //Католическая энциклопедия. Т.2. Изд. францисканцев. М.:2005. Ст. 539—555
  4. ↑ Левинская, И. А. Апостол Павел:биография // Деяния апостолов. Историко-филологический комментарий. Главы 9-28. — СПб.: Факультет филологии и искусств СПбГУ, 208. — С. 39-40. — 664 с. — ISBN 978-5-8465-0800-2.
  5. «Иаков Зеведеев» //Православная энциклопедия. Т. 20, С. 526—534
  6. «Испания» //Католическая энциклопедия. Т.2. Изд. францисканцев. М.:2005. Ст. 539—555
  7. Rito Hispano-Mozárabe. Prenotandos: Introducción histórica del rito
  8. «Испания» //Католическая энциклопедия. Т.2. Изд. францисканцев. М.:2005. Ст. 539—555
  9. «Мерседарии» //Католическая энциклопедия. Т.3. М.:2007. Ст. 330—332
  10. М. Гумененко. Гражданская война в Испании 1936—1939 / интернет-сайт «Литература и жизнь»
  11. ↑ Перейти к: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 «Испания» //Католическая энциклопедия. Т.2. Изд. францисканцев. М.:2005. Ст. 539—555
  12. Испания: Церковь призвала выйти на демонстрацию против однополых браков
  13. http://www.ieras.ru/pub/monografii/spain.pdf
  14. http://www.ieras.ru/pub/monografii/spain.pdf
  15. Catholic Church in Spain
  16. Datos generales de la Iglesia en España
  17. Centro de Investigaciones Sociológicas (April 2014). «Barómetro Abril 2014». p. 153
  18. Centro de Investigaciones Sociológicas (April 2014). «Barómetro Abril 2014». p. 154
  19. Catholic Church in Spain
  20. Datos generales de la Iglesia en España
  21. Datos generales de la Iglesia en España
  22. Catholic Church in Spain ↑ Перейти к: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11։

Գրականություն

  • «Испания» //Католическая энциклопедия. Т.2. Изд. францисканцев. М.:2005. Ст. 539—555
  • Й. Лортц. История Церкви, рассмотренная в связи с историей идей: Перевод с нем./ Йозеф Лортц.- Москва: Христианская Россия, 1999/ 2000 гг.
  • Альтамира-и-Кревеа Р. История Испании, М., 1951.
  • Martín Hernández F. España cristiana. Madrid, 1982.

Աղբյուրներ