«Մեծ պանդա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Chengdu-pandas-d18.jpg|մինի|Պանդայի մեկ շաբաթական ձագը]]
[[Պատկեր:Chengdu-pandas-d18.jpg|մինի|Պանդայի մեկ շաբաթական ձագը]]
'''''Մեծ պանդա կամ''' '''բամբուկե արջ<ref>{{книга
'''Մեծ պանդա''' կամ '''բամբուկե արջ'''<ref>{{книга
|автор = Соколов В. Е.
|автор = Соколов В. Е.
|часть = {{{часть|}}}
|часть = {{{часть|}}}
Տող 26. Տող 26.
| издательство = [[:en:Johns Hopkins University Press|Johns Hopkins University Press]]
| издательство = [[:en:Johns Hopkins University Press|Johns Hopkins University Press]]
| isbn = 0-801-88221-4
| isbn = 0-801-88221-4
| ссылка =}}</ref>, որի հայրենիքը կենտրոնական [[Չինաստան]]ն է։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են [[Սիչուան]]ը և [[Տիբեթ]]ը: [[20-րդ դար]]ի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։'''''
| ссылка =}}</ref>, որի հայրենիքը կենտրոնական [[Չինաստան]]ն է։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են [[Սիչուան]]ը և [[Տիբեթ]]ը: [[20-րդ դար]]ի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։


'''''Չինարեն անվանումը նշանակում է «[[արջ]]- [[կատու]]», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում։ Նրա արևմտյան անվանումը ծագել է [[փոքր պանդա]] տեսակի անվանումից։ Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ ({{lang-la|Ailuropus melanoleucus}})։'''''
Չինարեն անվանումը նշանակում է «[[արջ]]- [[կատու]]», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում։ Նրա արևմտյան անվանումը ծագել է [[փոքր պանդա]] տեսակի անվանումից։ Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ ({{lang-la|Ailuropus melanoleucus}})։


=== Մեծ պանդա ===
=== Մեծ պանդա ===

14:22, 5 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Պանդայի մեկ շաբաթական ձագը

Մեծ պանդա կամ բամբուկե արջ[1] (լատին․՝ Ailuropoda melanoleuca), «սև-սպիտակ կատվաթաթ», կաթնասուն արջերի (Ursidae) ընտանիքից[2][3], որի հայրենիքը կենտրոնական Չինաստանն է։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։

Չինարեն անվանումը նշանակում է «արջ- կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում։ Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից։ Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ (լատին․՝ Ailuropus melanoleucus

Մեծ պանդա

Մեծ պանդան ունի 1.2-1.5 մ երկարություն և 30-160 կգ քաշ։ Ի տարբերություն այլ արջերի ունի բավականին երկար պոչ (մինչև 15սմ)[4]։ Մարմինը մեծ է, ծածկված խիտ սպիտակ մորթիով, աչքերի շուրջ սև բծերով և սև թաթերով։ Հետևի կարճ, հաստ թաթերը ունեն սուր եղունգներ։ Ներբաններին և յուրաքանչյուր մատի հիմքում լավ զարգացած են մերկ բարձիկները, որոնք հեշտացնում են բամբուկի հարթ ցողուններ բռնելը։

Անունը չինարեն նշանակում է «Սև-սպիտակ կատու-արջ»:

• Մարմնի չափերը։ 1,2-1,8 մ

• Մարմնի զանգածը։ 17-160 կգ[5]

• Էգերը հիմնականում ավելի փոքր են։

• Մորթին սև ու սպիտակ է։

• Չորսոտանի կենդանի է։

• Ամեն մի ոտք ունի 6 մատ։

• Ունի 42 հզոր ատամներ։

• Լսողությունը և հոտառությունը գերզարգացած են։

• Տեսողությունը քիչ է զարգացած։

• Շնչում է թոքերով։

• Կաթնասուն է։

• Ընտելացվածները ապրում են մոտ 26-30 տարի, վայրիների կյանքի տևողությունը հայտնի չէ։

Կենսաձև

Թեպետ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների շարքին, նրանց սննդակարգը ճնշող մեծամասնությամբ կազմված է բուսական սննդից։ Գործնականում նրանք ուտում են միայն բամբուկ: Մեծ պանդան օրական ուտում է մինչև 30 կգ բամբուկի ընձյուղներ։ Իսկ տեխնիկապես, ինչպես շատ կենդանիներ, պանդաները ամենակեր են։ Հայտնի է, որ պանդաները իրենց բամբուկային դիետայի հետ մեկտեղ ուտում են նաև ձու, ինչպես նաև որոշ միջատներ։ Կենդանական կերը պանդաների համար սպիտակուցի անհրաժեշտ աղբյուր է։

Դասակարգում

Երկար տարիներ պանդաների ճշգրիտ կենսաբանական դասակարգումը եղել է գիտնականների վիճաբանության առարկա. ինչպես մեծ, այնպես էլ փոքր պանդաները ունեն և արջերին, և ջրարջերին բնորոշ գծեր։ Վերջապես գենետիկական հետազոտություններն ապացուցեցին, որ մեծ պանդաները իրականում արջեր են, իսկ նրանց մերձավոր բարեկամը Հարավային Ամերիկայում ապրող ակնոցավոր արջն է[6]։ Փոքր պանդան ձևավորում է իր սեփական ընտանիքը (Ailuridae), որը ջրարջերի, սկունսերի և կզաքիսների հետ ձևավորում է կզաքիսանմանների (Musteloidea) վերընտանիքը[7]։ Մեծ պանդաները ունեն անսովոր թաթեր՝ «մեծ մատով» և հինգ սովորական մատներով. «մեծ մատը» իրականում դաստակի վերափոխված ոսկոր է։

Էկոլոգիա

Ապրում է միայն Չինաստանի կենտրոնական մասերում, բամբուկի անտառներով ծածկված 1800-3400 մ-ի վրա գտնվող լեռներում։

Մեծ պանդան մինչև 2016 թվականը համարվում էր անհետացող տեսակ, որը բնութագրվում է պոպուլացիայի անընդհատ նվազմամբ և ծնելիության ցածր մակարդակով, ինչպես վայրի բնությունում, այնպես էլ անազատության մեջ։ Գիտնականները ենթադրում են, որ վայրի բնության մեջ մնացել է մոտավորապես 2060 պանդա[8]։ Մեծ պանդան Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) խորհրդանիշն է։ 2016-ին ԲՊՄՄ-ը վերադասակարգել է կարգավիճակը որպես «խոցելի տեսակ»։

Մեծահասակ մեծ պանդան Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում

Առաջին անգամ մեծ պանդան արևմուտքում հայտնի է դարձել 1869 թվականին ֆրանսիացի միսսիոներ Արմանդ Դավիդի (1826 - 1900) շնորհիվ։ Մեծ պանդաները շուտով դարձան հասարակության սիրելիները, քանի որ նրանք նման էին թավշե արջուկների։ Բացի այդ, կենդանի փափուկ խաղալիքի կերպարի ձևավորման մեջ իր լուման է ունեցել այն փաստը, որ պանդաները համարյա թե բուսակեր են և հիմնականում սնվում են բամբուկով։ Մարդու և պանդայի գեները 68%-ով համընկնում են։ ԱՄՆ-ի և Ճապոնիայի կենդանաբանական այգիներին մեծ պանդաների վաճառքը 1970-ական թվականների չինական քաղաքականության կարևոր մասն էր կազմում. այն հանդիսանում էր Չինաստանի և Արևմուտքի միջև մշակութային փոխանակության առաջին դրսևորումներից։ Սակայն, 1984 թվականից սկսած պանդաներին դադարեցին օգտագործել դիվանագիտական նպատակներով։ Դրա փոխարեն Չինաստանը այլ երկրներին առաջարկում է պանդաների վարձակալություն տասնամյա ժամկետով։ Վարձակալության պայմանները ներառում են տարեկան մեկ միլիոն ԱՄՆ դոլար վարձակալական վճար և երաշխիքների տրամադրում, որ վարձակալության ընթացքում ծնված քոթոթները հանդիսանում են ՉԺՀ սեփականություն։ Պետք է նշել, որ Չինաստանում պանդայի սպանության համար մահապատիժ է սահմանված, ինչը ևս իր դերն է խաղում այս տեսակի պահպանության հարցում[9]։

Արվեստ և մշակույթ

  • Պանդան պատկերված է վայրի բնության պահպանության Համաշխարհային հիմնադրամի խորհրդանշանի վրա (WWF)
  • Պանդալիսիմո-իսպանական Panda Software (նախքան ռեբրենդինգը, որից հետո այն վերածվեց Panda Security) ընկերության լոգոտիպի վրա պատկերված պանդան
  • Գեմմա Սաոտոմե-Ռունիկո Տակախասիի «Ռանմա1/2» ֆիլմի հերոսներից։ Թեպետ նա մարդ է, բայց սերիաների մեծ մասում հանդես է գալիս պանդայի կերպարով (կախարդանքի պատճառով)։
  • Փոթորկի հոգին (Storm Spirit), Warcraft III համակարգչային խաղի հերոսներից մեկը։ Ներկայացված է ոչ ավանդական կապույտ գույնի պանդայի տեսքով
  • Պանդառեն գարեջրագործ (Pandaren brewmaster), Warcraft III համակարգչային խաղի չեզոք հերոսներից մեկը։
  • «Մեծ պանդա և փոքր պանդա» անիմացիոն ֆիլմ, 1972 թ., ռեժիսոր Տակահատա Իսաո, Հայաո Միյաձակիի հետ համահեղինակությամբ։
  • «Մեծ պանդա», ռեժիսոր Մացո Խիկայամի։
  • Panda - Tekken խաղի մարտիկներից մեկը։
  • Քունգ-Ֆու Պանդա-անիմացիոն ֆիլմ (2008)։
  • Մեծ պանդան հանդիսանում է 2008 թվականին Պեկինում անցկացված 29-րդ ամառային օլիմպիական խաղերի թալիսմաններից մեկը։
  • Սեռական ոտնձգությունների պանդա-«Հարավային պարկ» մուլտֆիլմի դրվագներից մեկը և նույնանուն կերպար։

Ծանոթագրություններ

  1. Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 97. — 352 с. — 10 000 экз.
  2. Сарсембаев, Ильяс. (2008-10-13). «Китайские учёные расшифровали геном больших панд». РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 2015-02-16-ին.
  3. Wozencraft, W. C. Mammal Species of the World / Wilson D. E. & Reeder D. M. (eds). — 3rd edition. — Johns Hopkins University Press, 16 November 2005. — ISBN 0-801-88221-4
  4. Описание панды на сайте Всемирного фонда дикой природы(անգլ.)
  5. Жизнь животных / под редакцией В. Е. Соколова. — М.: Просвещение, 1989.
  6. Сарсембаев, Ильяс. (2008-10-13). «Китайские учёные расшифровали геном больших панд». РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 2015-02-16-ին.
  7. «Whence the Red Panda». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-08-23-ին. Վերցված է 2007-02-25-ին.
  8. Большие панды перестали быть вымирающим видом
  9. «Фотофакт: Как растёт панда…». Всероссийский Экологический портал. 2009-02-02. Արխիվացված է օրիգինալից 2012-05-30-ին. Վերցված է 2012-03-24-ին.

Հղումներ

Կենդանաբանական այգիներ