«Աբգար Ժ Սևերոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ միապետ |անուն = Աբգար Ժ Սևերոս կամ Ֆրահատ<ref>[http://www.iranicaonline.org/articles/abgar-dynasty-of-edessa-2nd-century-bc...»:
 
չNo edit summary
Տող 88. Տող 88.
| color = #CCFFBF
| color = #CCFFBF
}}
}}

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}


[[Կատեգորիա:Օսրոյենե]]
[[Կատեգորիա:Օսրոյենե]]

21:26, 4 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Աբգար Ժ Սևերոս կամ Ֆրահատ[1]
Օսրոյենեի թագավոր
Աբգար Ժ-ի պատկերով մետաղադրամ, 3-րդ դար
Իշխանություն212 - 215[2]/216, 240 - 242[3][4]/244
Թագադրում212
Ծնվել է՝I հազարամյակ
ԾննդավայրԵդեսիա
Մահացել է՝242[5] կամ 244
ՀարստությունՕսրոյենեի Արշակունիներ
ՆախորդՄանու Թ[6][7]
ՀաջորդողԱբգար ԺԱ[8]
ՀայրՄանու Թ[9]

Աբգար Ժ Սևերոս (ծննդյան թվականն անհայտ - 242/244), Օսրոյենեի թագավոր 212 - 215[10]/216 և 240 - 242[11]/244 թվականներին:

Աբար Ժ-ի մասին իրարամերժ տեղեկություններ

Դիոն Կասսիոս «Հռոմեական Պատմություն»

Ըստ Դիոն Կասսիոսի Հռոմեական Պատմության՝ Անտոնինոս Կարակալլա կայսրը (211-217) 215 թվականին, խաբելով Օսրոյենեի Ավգարոս (Աբգար Ժ) թագավորին, համոզեց նրան իբրև բարեկամ գալ իր մոտ, որից հետո նրան ձերբակալելով կալանավորեց և այդպիսով Օսրոյենեն, որը մնացել էր առանց թագավորի, հպատակեցրեց և հռչակեց հռոմեական պրովինցիա[12][13]:

Իրանիկա հանրագիտարան

Ըստ Իրանիկա հանրագիտարանի Օսրոյենեի վերջին արքան՝ Աբգար Ժ-ն Մանու Թ-ի որդին է, կառավարել է 240-242 թվականներին և կրել Ֆրահատ պատվանունը, միևնույն ժամանակ 212-214 թվականներին կառավարել է Աբգար Թ Սևերոսը, որը Աբգար Ը Մեծի որդին է, իսկ 214-240 թվականներին կառավարել է Մանու Թ-ն, որը Աբգար Թ-ի որդին է[14]:

Քրոնոս

Ըստ Քրոնոս կայքի Օսրոյենեի արքաների ցանկը 212 թվականից հետո սկսվում է այս հերթականությամբ՝

193-194 թվականների Հռոմի քաղաքացիական պատերազմի ժամանակ Աբգար Ը-ն Պեսցենիուս Նիգերի կողմն է անցնում: Երբ հաղթանակը անցնում Սեպտիմիուս Սևերուսին, նա շտապեց ընդունել նրա իշխանությունը և պահպանեց իր գահը, բայց պարտավորվում էր Հռոմ գերի ուղարկել իր երեխաներին: Նրա հաջորդ Աբգար Թ-ն 216 թվականին կանչվում է Անտիոք կայսր Կարակալլայի կողմից, կալանավորվում և ուղարկվում Հռոմ: Օսրոյենեն դառնում է հռոմեական պրովինցիա, բայց այդ կարգավիճակում մնում է շատ քիչ: Շուտով հռոմեացիները կրում են պարտություն պարթևներից և Եդեսիայում գահին է բարձրանում Աբգար Թ-ի որդին՝ Մանու Թ-ն: Մի քանի տարի անց Պարթևստանում հաստատվում է Սասանյանների պարսկական հարստությունը: Պարսկական շահերը սկսում են համառորեն պատերազմել հռոմեացիների հետ, աստիճանաբար մեծացնելով իրենց իշխանությունը արևմտյան ուղությամբ: Նրանց առաջին ձեռքբերումներից է լինում Օսրոյենեն, նվաճված 242 թվականին: Նույն թվականին Հորդիան III կայսրը հետ է վերադարձնում Օսրոյենեն և գահին նստեցնում Աբգար ԺԱ-ին: Բայց 244 թվականին Հորդիանը սպանվում է, իսկ նրա հաջորդ Ֆիլիպպը զիջում է պարսկական Շապուհ I շահին ողջ Հռոմեական Միջագետքը Օսրոյենեի հետ միասին: Այսքանով դադարեցնում է իր գոյությունը Եդեսիայի թագավորությունը[15]:


Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Իրանիկա հանրագիտարան
  2. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 394-ի ծան. 25
  3. Իրանիկա հանրագիտարան
  4. Օսրոյենեի արքաները
  5. Իրանիկա հանրագիտարան
  6. Իրանիկա հանրագիտարան
  7. Օսրոյենեի արքաները
  8. Օսրոյենեի արքաները
  9. Իրանիկա հանրագիտարան
  10. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 394-ի ծան. 25
  11. Իրանիկա հանրագիտարան
  12. Հայաստանի քաղաքական վիճակը մ.թ. 2-րդ դարում և 3-րդ դարի սկիզբներին ըստ Դիոն Կասիոսի՝ «Հռոմեական Պատմություն», գիրք 78-րդ
  13. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 387, 390 և 394-ի ծան. 24 և 25
  14. Իրանիկա հանրագիտարան
  15. Օսրոյենեի արքաները

Աղբյուրներ

  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 269-270, 272

Տես նաև

Նախորդող
Մանու Թ[1][2]
Օսրոյենեի թագավոր
Աբգար Ժ

212 - 215[3]/216, 240-242[4][5]/244
Հաջորդող
Աբգար ԺԱ[6]

Ծանոթագրություններ