«Մահապատիժ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Իրավունք ՀոթՔաթ գործիքով
Տող 105. Տող 105.


[[Կատեգորիա:Մահապատիժ]]
[[Կատեգորիա:Մահապատիժ]]
[[Կատեգորիա:Իրավունք]]

11:22, 4 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Մահապատժի կիրառումն ամբողջ աշխարհում (2012 թ տվյալներով[1]).
     Չեղարկված է բոլոր հանցագործությունների համար** (97)      Չեղարկված է բոլոր հանցագործությունների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի (8)      Գործում է, թեև վերջին 10 տարիների ընթացքում չի կիրառվել (35)      Մահապատիժը գործում է (58)* * Մինչդեռ օրենքները տարբերվում են ԱՄՆ տարբեր նահանգներում, սակայն ընդհանուր առմամբ համարվում է, որ դաշնային մահապատիժը դեռևս կիրառվում է։

Մահապատիժ, դատապարտվածին պատժի մատնելու ձև՝ մահվան ենթարկելու միջոցով։

Մահապատիժը՝ մարդուն կյանքից զրկումը որպես պատիժ, հնարավոր է պետության կողմից նախանշված լինի։ Ժամանակակից հասարակությունում մահապատիժը անօրինական է համարվում, իսկ մյուսներում որպես պատիժ կարող է կիրառվել միայն առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Սակայն, Չինաստանում այն լայնորեն օգտագործվում է նաև ոչ ծանր հանցանքների դեպքում ևս, ինչպիսիք են կաշառակերությունը, կավատությունը, դրամական միավորների կեղծումը և այլն։ Ռուսական և խորհրդային օրենսդրական պրակտիկայում մահապատիժը բնութագրելու համար օգտագործվում էին էվֆեմիզմներ, այն անվանելով օրինակ սոցիալական պաշտպանվածության գերագույն միջոց։

Առավել տարածված մահապատժի տեսակ է հանդիսանում գնդակահարությունը։ Ինչպես նաև լայն տարածում ունի էլեկտրական աթոռը, կախաղանը, քարկոծումը և այլն։

Պատմություն

Մահապատիժը ամենահին պատժամիջոցի տեսակներից մեկն է։ Ի սկզբանե այն առաջացել է «ակն ընդ ական» սկզբունքի հիման վրա։ Ըստ այս սկզբունքի՝ մարդուն սպանելու համար արդար պատիժը հանդիսանում էր մահապատիժը։ Բացի այդ, իր դերը խաղաց նաև արյան վրիժառություն սովորույթը, որին փոխարինելու էր մահապատիժը, որն իրագործվում էր պետության կողմից։[2]:

Չնայած նրան, որ հետագայում հանցագործությունների մեծամասնության համար այս սկզբունքը փոխարինվում է նյութական տուգանքով հօգուտ տուժողի, մահապատիժը պահպանվել է պետությունների մեծամասնությունում։

Մահապատիժը ժամանակակից աշխարհում

Cesare Beccaria, Dei delitti e delle pene

Զարգացած երկրներում մահապատժին միշտ նախորդում է երկարատև դատական քննություն տարբեր մակարդակներով, մեղադրյալին բողոքարկման հնարավորություն է տրվում։ Հաճախ դա հանգեցնում է նրան, որ մահապատժի վճիռ կայացնելուց մինչև մահապատիժն իրականացնելը (կամ ներում ստանալը, ինչպես նաև դատապարտյալի՝ այլ պատճառներով մահանալը) տևում են տարիներ կամ նույնիսկ տասնյակ տարիներ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում (Ջորջիա նահանգ) Ջեք Օլդերմենը (անգլ.՝ Jack Alderman) կնոջը սպանելու համար դատապարտվել էր մահապատժի 1975 թ․ հունիսի 14-ին՝ 24 տարեկան հասակում, իսկ մահապատժի է ենթարկվել միայն 2008 թ․ սեպտեմբերի 16-ին՝ 57 տարեկանում, ավելի քան 33 տարի հետո։

Մահապատիժը պետք է իրականացնի միայն պետության լիազորված ներկայացուցիչը նշանակված ժամկետում, հակառակ դեպքում գործողությունը համարվում է սպանություն և պատժվում՝ օրենքով։

Ժամանակակից պետությունների մեծ մասում մահապատիժն իրականացվում է ոչ հրապարակային ձևով, այսինքն՝ մահապատժին ներկա են լինում միայն օրենքով սահմանված անձինք։

Մի շարք դեպքերում մահապատիժը դատարանի որոշմամբ կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ կամ երկարատև ազատազրկմամբ։ Մահապատժի դատապարտվածը կարող է նաև ներում ստանալ պետության կամ նահանգի բարձրագույն պաշտոնատարի կողմից (նախագահ, միապետ, վարչապետ, նահանգապետ և այլն)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում նկատվում է մահապատիժների թվի կրճատման կամ մահապատժի արգելման միտում։ Դրանում բավական մեծ դեր են խաղացել 1948 թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ և 5-րդ հոդվածներով ամրագրված նորմերը, ըստ որոնց յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք և ոչ ոք չպետք է ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի և պատժի։[3] Մոսկվայի պետական համալսարանի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի ամբիոնի հեղինակային կոլեկտիվի կարծիքով «այդ կոնտեքստում մահապատիժը միանշանակորեն պատկանում է դաժան ու անմարդկային մահապատիժների թվին»։ Բացի դրանից մահապատժի արգելքն առաջարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1977 թ․ դեկտեմբերի 8-ի և 1980 թ․ դեկտեմբերի 15-ի բանաձևերով, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1989 թ․ դեկտեմբերի 15-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությամբ։

1978 թ. մահապատիժն արգելվում է Իսպանիայում, 1981 թ.՝ Ֆրանսիայում։ 1990 թ.-ից մահապատիժը չեղյալ է հարտարարվում մոտ 40 երկրում ու տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանում, Ալբանիայում, Անգոլայում, Բուլղարիայում, Էստոնիայում, Թուրքմենստանում, Իռլանդիայում, Իտալիայում, Լատվիայում,[4]Լեհաստանում, Լիտվայում, Խորվաթիայում, Կանադայում, Կիպրոսում, Ղրղզստանում,[5] Կոտ դ'Իվուարում, Հայաստանում, Հոնկոնգում, Հունաստանում, ՀԱՀ-ում[6], Մալթայում, Մավրիկիայում, Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում, Մոզամբիկում, Մոլդովայում, Նեպալում, Շվեյցարիայում, Չերնոգորիայում, Պարագվայում, Սերբիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Հունգարիայում, Վրաստանում, Ուկրաինայում։

2007 թ. կեսերից 89 երկրում մահապատիժն արգելվեց ցանկացած հանցագործության դեպքում։ Եվս 10 երկրում այն պահպանվում է միայն պատերազմական իրավիճակներում կատարված հատկապես ծանր հանցագործությունների համար՝ մահապատիժը չեղյալ հայտարարելով այսպես կոչված ընդհանուր-քրեական հացագործությունների համար։ 30 երկրում մահապատիժը կասեցված է գործնականում, այսինքն՝ վերջին 10 տարվա ընթացքում մահապատիժ չի իրականացվել, և պատրաստվում են հետագայում էլ մորատորիում պահպանել կամ պաշտոնապես հայտարարել են մորատորիում մահապատիժների իրականացման հարցում։

Այսպիսով՝ ներկայումս կա 130 երկիր, որտեղ մահապատիժը կասեցվել է օրենքով կամ գործնականում և 68 երկիր, որտեղ դեռևս շարունակվում է կիրառվել պատժի այս տեսակը։

1965 թ․-ից ավելի քան 52 երկրում ընդլայնվել է այն հանցագործությունների ցուցակը, որոնց դեպքում կարող է կիրառվել մահապատիժ։ 2000 թվականի տվյալներով 21 երկրներում նախատեսված է մահապատիժ այն հանցագործությունների համար, որոնք կապված են երկրի անվտանգության հետ (լրտեսություն, պետական դավաճանություն և այլն)։ 13 երկրում մահապատիժ է նախատեսվում ահաբեկչության համար, եթե այն հանգեցրել է մարդկանց մահվան, ինչպես նաև պատանդների սպանության համար։ Որոշ երկրներում մահապատիժ է կիրառվում մարդկանց առևանգման համար, եթե դա հանգեցրել է վերջիններիս մահվանը։ 21 երկրում մահապատիժ է սահմանված թմրանյութերի ապօրինի առևտրի համար։ 13 երկրում մահապատիժ է սահմանված տնտեսական հանցագործությունների համար (կոռուպցիա, պետական միջոցների հափշտակում, հարձակում մաքսային պաշտոնյաների վրա, զինված կողոպուտ)։ Մի շարք մուսուլմանական երկրներում մահապատիժը կիրառվում է ամուսնական դավաճանության, բռնաբարության, նույնասեռականության, մուսուլման կնոջ՝ ոչ մուսուլմանի հետ սեռական կապի համար։[7]

«Միջազգային համաներում» կազմակերպության տվյալներով՝ 2006 թ․ նվազագույնը 1591 մարդ մահապատժի է ենթարկվել 25 երկրում, և 3861 մարդ մահապատժի են դատապարտվել 55 երկրում։[8]

2008 թ․ ամենամեծ թվով մահապատիժներ տեղնի են ունեցել Չինաստանում (1718), Իրանում մահապատժի ենթարկվածների թիվը նվազագույնը 346 է, Սաուդյան Արաբիայում՝ 102, ԱՄՆ-ում՝ 37, Պակիստանում՝ 36, Իրաքում՝ 34։ 2008 թ․ ընդհանուրը մահապատժի է ենթարկվել 2390 մարդ 25 երկրում։[9]

Մեծ Բրիտանիայում

Միջնադարյան Անգլիայում կախահան էին բարձրացնում մանր գողությունների համար, ընդ որում մեծ քանակությամբ։ Միայն լոնդոնյան Տայբերն շրջանում (մահապատժի վայր հասարակ մարդկանց համար) Էդուարդ VI-ի թագավորության ժամանակ տարեկան մահապատժի էր ենթարկվում միջինը 560 մարդ։ Բանակում և նավատորմում կարգապահական խախտումների համար կախահան էին հանում առագաստափայտի վրա․ կեղծ մետաղադրամների հատման համար եփում էին եռացող ջրի կամ ձեթի մեջ (մինչև 17-րդ դարը)։ Բացի այդ, կիրառվում էին նաև խեղման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են քթի, ականջների, լեզվի կտրումը։ Ընդհանուր առմամբ, դատավճռով մահվան էր դատապարտվում հանցակազմ պարունակող 123 երևույթ։

Գողության համար կախաղան հանելը չեղյալ է հայտարարվել Վիկտորյա թագուհու թագավորության սկզբին, սակայն այդ մահապատիժը դեռևս կիրառվում էր սպանություն կատարած անձանց նկատմամբ, եթե միայն մարդասպանին չէր հաջողվում ապացուցել իր անմեղսունակությունը։ Այս կարգը պահպանվում էր 130 տարի շարունակ։

Անգլիայում վերջին հասարակական մահապատիժը տեղի է ունեցել 1868 թվականի մայիսի 26-ին. Նյուգեյթի դիմաց կախահան է հանվել իռլանդացի ահաբեկիչ Մայքլ Բարետը։ Դրանից երկու շաբաթ առաջ, վերջին մահապատիժն է իրականացվել Շոտլանդիայում։ Սակայն ոչ հասարակական մահապատիժները գոյություն են ունեցել երկար տարիներ․ այսպես, կախահան էին հանում նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Անգլիայում մահապատժի ենթարկված վերջին կինը Ռուտ Էլլիսն էր։ 1955 թվականի ապրիլի 10-ին նա գնդակահարել է Դևիդ Բլեյկլի անունով տղամարդու, իսկ նույն թվականի հուլիսի 13-ին նրան մահապատժի են ենթարկել Լոնդոնի Հոլլոուեյ բանտում։ Ավելի ուշ, 5 տարի անց, 1960 թվականի նոյեմբերի 10-ին, կախահան է հանվել Ֆլոսի Ֆորսայտը, ով դեռ 18 տարեկան էր։ Բրիտանիայի վերջին մահապատիժը տեղի է ունեցել Մանչեսթերում և Լիվերպուլում։ 1964 թվականի ապրիլի 7-ին Պիտեր Ալլենը (21 տարեկան) և Ջոն Ուոլբին սպանել են ոմն Ուեսթին, իսկ օգոստոսի 13-ին տեղի է ունեցել նրանց մահապատիժը (անհասկանալի պատճառներով այն տեղի է ունեցել տարբեր քաղաքներում)։ Դրանից հետո, ևս 5 տարի անց, 1969 թվականի դեկտեմբերի 18-ին, մահապատիժը չեղյալ է հայտարարվել սպանության համար։ Իսկ 1998 թվականին, մահապատիժը չեղյալ է հայտարարվել վերջին երեք հանցագործության տեսակների համար։

Քննարկումներ մահապատժի շուրջ

Մահապատժի կիրառման արդյուավետության ու անհրաժեշտության խնդիրը երկար պատմություն ունի։ Այսպես՝ Հին Հունաստանում մահապատժի ահաբեկող ազդեցությունը կասկածի տակ էր դնում Դիոդոտոսը, իսկ ավելի ուշ մահապատժից հրաժարվելու անհրաժեշտությունը հիմնավորում էր, օրինակ՝ Լուսավորականության դարաշրջանի ականավոր ներկայացուցիչ Չեզարե Բեկարիան[2]։

Մահապատժի դեմ դուրս եկողները մատնացույց են անում այն, որ դատական սխալները կարող են հանգեցնել անմեղ մարդկանց մահապատժին։ Բացի դրանից բերվում է վիճակագրություն, ըստ որի՝ մահապատժի կասեցումը կամ ընդունում այս կամ այն երկրում չի ազդում ծանր հանցագործությունների թվի վրա։ Մահապատիժը չի պատժում հանցագործին, այլ ընդամենը բավարարում է հասարակությանը, որ «զոհաբերություն է պահանջում»։

Տարբեր հետազոտողներ սպանությունների թվի վրա մահապատտի ազդեցության վերաբերյալ բերում են հակասական տվյալներ.

  1. ամերիկացի գիտնականներն ընդունում են, որ մահապատիժը այնուամենայնիվ զսպող գործոն է[10],
  2. հատուկ պետական հանձնաժողովը, որը ստեղծվել է Նյու-Ջերսիում (ԱՄՆ), հայտարարել է, որ մահապատժի կիրառումը չի նվազեցնում սպանությունների թիվը[11][12]։

Մահապատժի տեսակներ

Գոյություն ունեն մահապատժի երկու բաժանումներ՝ որակավորված և չորակավորված։ Որակավորված մահապատժի ժամանակ տարբեր հանցագործությունների համար կարող են նշանակվել դրա մի քանի տեսակներ, չորակավորվածի ժամանակ՝ օրենսդրությունը նախատեսում է մի տեսակ մահապատիժ բոլոր հանցագործությունների համար, որոնց համար կիրառելի է դատավճիռը։

Ժամանակակից աշխարհում կիրառվող մահապատժի տեսակներն են՝

Սրբեր Կոսմայի և Դամիանի մահապատիժը

Մահապատժի պատմական տեսակներ՝

Մահապատիժը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում մահապատիժը չեղյալ է հայտարարված 2003 թ. ապրիլից՝ Ազգային Ժողովի որոշմամբ, թեև արդեն 1997 թ.-ից ուժի մեջ էր մորատորիում մահապատժի նկատմամբ։ Քրեական նոր օրենսգրքի համաձայն, մահապատժին փոխարինել է ցմահ բանտարկությունը։

Ծանոթագրություններ

  1. «Abolitionist and retentionist countries | Amnesty International». Amnesty.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  2. 2,0 2,1 Кузнецова Н. Ф. Курс уголовного права. Том 2. Общая часть. Учение о наказании. — М., Зерцало, 2002. — ISBN 5-94373-035-4
  3. Курс уголовного права. Том 2. Общая часть. Учение о наказании / под ред. Н. Ф. Кузнецовой, И. М. Тяжковой. — М., Зерцало, 2002. — ISBN 5-94373-035-4.
  4. В Латвии окончательно отменили смертную казнь
  5. В соответствии с Законом КР направленным на гуманизацию уголовного законодательства № 91 от 25 июня 2007 года
  6. Додонов В. Н. Малиновский А. А. Основные тенденции развития зарубежного уголовного права // Журнал зарубежного законодательства и сравнительного правоведения, 2006, № 1
  7. И.Юрченко. Уголовно-исполнительное право
  8. Amnesty International | Working to Protect Human Rights
  9. China ist das Land mit den meisten Hinrichtungen(գերմ.)
  10. «Ամերիկացի գիտնականները կարծում են, որ այնուամենայնիվ, զսպող գործոն է:». NEWSru. 19 ноября 2007. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14–ին-ին.(ռուս.)
  11. Նյու Ջերսին կլինի առաջին նահանգը, որը կասեցրել է մահապատիժը:(ռուս.)
  12. New Jersey Death Penalty Study Commission Report(անգլ.)