«Գևորգ Ալթունյան (գրականագետ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող}} '''Գևորգ Կարապետի Ալթունյան''' (օգոստոսի 10, 1881, Ախալքալաք, Վրաստան - 1947),...»:
(Տարբերություն չկա)

18:15, 22 Հուլիսի 2017-ի տարբերակ

Գևորգ Ալթունյան
Ծնվել էօգոստոսի 10, 1881(1881-08-10)[1][2]
ԾննդավայրԱխալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել է1947[1]
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ և ուսուցիչ
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան[1] և HU Berlin (1911)[1]
ԱշխատավայրԳևորգյան Հոգևոր Ճեմարան[1]
Գևորգ Ալթունյան Վիքիդարանում

Գևորգ Կարապետի Ալթունյան (օգոստոսի 10, 1881, Ախալքալաք, Վրաստան - 1947), հայ գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ։

Կենսագրություն

Գևորգ Ալթունյանը 1911 թվականին ավարտել է Բեռլինի հա­մալսարանը։ Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում[3]։

Լույս են տեսել Ալթունյանի «Հայոց նախնական պատմութիւնը ըստ Մոմզէնի» (1904), «Գերմանական նոր գրականութեան պատմութիւն» (1914), «Հայ գրի եւ տպագրութեան մեծ յոբելեանը... 1512 1912» (1912) աշխատությունները, խմբագրել է Է. Մայերի «Պատմութեան տեսական եւ մեթոդաբանական խնդիրներ» (1912) ոաումնասիրությունը, կազմել դպրոցական դասագրքեր («Կենդանաբանութեան դասագիրք», 1906), թարգմանել Յ․ Վ. Գյոթեի «Ստելլա» (1902, բոլորը՝ Վաղարշապատ, Սբ Էջմիածնի տպարան), Ի. Բերդնիկովի «Նոր պետութեան վերաբերմունքը դէպի կրօնը» (1902, Ալեքսանդրապոլ, Սանոյանի և Ստեփանյանի տպարան), «Իփիգենիան Տավրոսում» (1914, Վաղարշապատ, Սբ Էջմիածնի տպարան), Հ. Զուդերմանի «Հոգսը» (1913, Թ., Նվարդ Աղանյանի տպարան) գործերը։ Կրասնոդարի Հայկական թատրոնում բեմադրվել են նրա «Արտաշէս թագաւոր եւ Սաթէնիկ» (1921, անտիպ), «Սասունցի Դաւթ» (1922) պիեսները[3]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 40, էջեր 40 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։