«Ղազախներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 10. Տող 10.


[[Կատեգորիա:Ղազախստանի ազգեր]]
[[Կատեգորիա:Ղազախստանի ազգեր]]
[[Կատեգորիա:Թյուրքական ազգեր]]

05:27, 22 Հուլիսի 2017-ի տարբերակ

Ղազախներ (ղազախ. қазақтар), ազգ, Ղազախստանի հիմնական բնակչությունը։ Ապրում են նաև Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Մոնղոլիայում և Աֆղանստանում: Խոսում են ղազախերեն լեզվով, որը պատկանում է Թյուրքական լեզվախմբին: Կրոնը իսլամն է, հավատացյաները սուննի դավանանքի մուսուլմաններ են։

Մթա 3-2 դարերում Հարավային Ղազախստանում առաջացել է ուսունների ցեղային միավորումը։ 6-7-րդ դարերում Ղազախստանի հարավ-արևելյան մասում ապրող ցեղերը Արևմտա-Թյուրքական խաքանության տիրապետության տակ էին։ Հետագայում Ղազախստանի զանազան շրջաններում առաջացել են վաղ ֆեոդալական տիպի քաղաքական կազմավորումներ՝ Թյուրգեշական (8-րդ դար) և Կարլուկական (8-9-րդ դարեր) խաքանությունները, օղուզների (9-11-րդ դարեր), կիմակների և ղփչաղների (8-11-րդ դարեր) միավորումները։ Էթնիկական միաձուլմանը նպաստել է Կարախանյանների պետությունը (10-12-րդ դարեր)։

12-րդ դարի սկզբին Ղազախստանի տարածք են ներխուժել կիդանները, որոնք ի վերջո խառնվել են տեղի թյուրքալեզու բնակչությանը։ 13-րդ դարում Մոնղոլիայից և Ալթայից Ղազախստան են թափանցել նայմաններն ու կերեիտները։ 15-րդ դարի կեսին Ոսկե հորդայի արևելյան հատվածում առաջացել են Նողայական հորդան և Ուզբեկական խանությունը, որոնցում միավորված էին ղփչաղների, արգինների, կարլուկների, նայմանների և այլ թյուրքալեզու ցեղեր։ 15-րդ դարի վերջին, 16-րդ դարի սկզբին կազմավորվել է ղազախական ազգությունը՝ բաղկացած ցեղային երեք խմբավորումներից (ժուզ), որոնցից յուրաքանչյուրի մեջ մտնող ցեղերն առանձնանում էին տարածքով, բայց միմյանց հետ կապված էին տնտեսական շահերի ընդհանրությամբ։

Մինչև ղազախական հողերի Ռուսաստանին միացվելը (19-րդ դարի կեսեր), ղազախների հիմնական զբաղմունքը քոչվոր անասնապահությունն էր, մասամբ զբաղվում էին նաև տնային արհեստներով, ձկնորսությամբ, որսորդությամբ: Տարիների ընթացքում փոխվեց ղազախների կենցաղն ու մշակույթը, նրանք անցան նստակեցության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։