«Թաթաբանյա»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = Քաղաք | հայերեն անվանում = Թաթաբանյա | բնօրինակ անվանում =Tatab...»: |
ավելացվեց Կատեգորիա:Հունգարիայի քաղաքներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 65. | Տող 65. | ||
{{Հունգարիայի վարչական կենտրոններ}} |
{{Հունգարիայի վարչական կենտրոններ}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:Հունգարիայի քաղաքներ]] |
18:08, 20 Հուլիսի 2017-ի տարբերակ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Թաթաբանյա | |||||
Tatabánya | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Մարզ | Կոմարոմ-Էստրեգոմ | ||||
Քաղաքապետ | Չաբա Շմիդթ | ||||
Մակերես | 91.43 կմ² | ||||
ԲԾՄ | 167±1 մետր | ||||
Խոսվող լեզուներ | հունգարերեն | ||||
Բնակչություն | 67 043 մարդ (2014) | ||||
Խտություն | 765,48 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 34 | ||||
Փոստային ինդեքս | 2800 | ||||
Փոստային դասիչ | 2800 | ||||
Պաշտոնական կայք | tatabanya.hu | ||||
| |||||
Թաթաբանիա[1](հունգ.՝ Tatabánya, գերմ.՝ Totiserkolonie), քաղաք Հունգարիայի հյուսիս-արևելմուտքում, Կոմարոմ-Էստրեգոմ մարզի վարչական կենտրոն: Բնակչությունը 67043[2] մարդ է (2014):
Աշխարհագրություն և տրանսպորտ
Քաղաքը գտնվում է Գերեչե և Վերտեշ լեռնաշղթաների միջև ընկած ձորում և Բուդապեշտից 55 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Քաղաքի միջով անցնում են Բուդապեշտ - Վիեննա երկաթուղին և ավտոմայրուղին (M1, E-60, E-75): Ժամանակը Բուդապեշտից գնացքով մոտ մեկ ժամ է:
Պատմություն
Ներկայիս Թաթաբանյայի տեղում տեղակայված են եղել երեք պատմական բնակավայրեր Ալշոգալան, Ֆելշեգալան և Բանհիդան: Նրանից հնագույնի՝ Բանհիդի առաջին հիշատակումը եղել է 1288 թվականին:
XVI դարում մարզը գրավված էր թուրքերի կողմից և այն ազատվել է XVII դարի վերջին: 1787 թվականին Ալշոգալում ապրում էր 580 մարդ, իսկ Ֆելշեգալում՝ 842:
Բնակչության կտրուկ աճ նկատվել է XIX դարի առաջին կեսին՝ տարածքում ածխի հանքավայրերի հայտնաբերումից հետո: Հանքերի կողքին կառուցվել է նոր գյուղ և ստացել Թաթանայա անվանումը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրի կոմունիստական կառավարությունը ընդունել է ինդուստրիացման ծրագիրը, որի նպատակն էր մի քանի փոքր հունգարական քաղաքներում խոշոր արդյունաբերական կենտրոնների ստեղծումը: 1947 թվականին պատմական երեք բնակավայրերը և հանքահորային Թաթաբանյա գյուղի տեղում հիմնադրվել է Թաթաբանյա քաղաքը, որտեղ սկսել է լայնածավալ շինարարություն: Ալշոգալին, Ֆելշեֆալին և Բանհիդը դարձել են քաղաքային շրջաններ: Երեք տարի անց քաղաքը դարձել է Կոմարոմ-Էստրեգոմ մարզի վարչական կենտրոնը:
Քաղաքի տնտեսության հիմքը դարձել են մետաղագործությունը, քարաքծխի արդյունահանումը և ծանր մեքենաշինությունը: XX դարի 80-ական թվականներին քաղաքի բնակչությունը գերազանցել է 80 000-ը:
Կոմունիստական կառավարության անկումից հետո՝ 90-ական թվականներին տնտեսության մեջ ծանր և լեռնահանքային արդյունաբերության դերը կտրուկ նվազել է, նկատվում էր բնակչության զգալի արտահոսք: Քաղաքի տնտեսության կառուցվածքը էապես փոխվել է, ներկայումս քաղաքի բնակչությունը զբաղված է էլեկտրական պահեստամասերի արտադրությամբ, ալյումինի վերամշակամբ, ինչպես նաև սպասարկան և առևտրի ոլորտով: 90-ականների տնտեսական ճգնածամը հաղթահարված է և ներկայումս Թաթաբանյան դինամիկ զարգացող երկիր է:
Կրթություն
Քաղաքում կան 2 քոլեջ, 10 միջնակարգ և 16 հիմնական դպրոց: 1992 թվականին գործում է ժամանակակից տնտեսության համալսարանը:
Սպորտ
Թաթաբանյա քաղաքում կառուցվել են ֆուտբոլային մարզադաշտ, բաց և փակ լողավազաններ, ինչպես նաև սպորտի պալատններ և սպորտային դահլիճներ:
1910 թվականին քաղաքում հիմնված ֆուտբոլային թիմը խաղում է Հունգարիայի բարձրագույն թիմի առաջնությունում: 2006/2007 թվականի մրցաշրջանում թիմը առաջնությունում զբաղեցրել է 12-րդ տեղը:
Տեսարժան վայրեր
- Թուրուլի հուշարձան: Հուշարձանը պատկերում է լեգենդար թռչուն Թուրուլին, որը պատկերված է Թաթաբանյայի զինանշանի վրա և տեղադրված է քաղաքի սարի գագաթին:
- Սելիմի քարանձավ: Գտնվում է Գերեչեի լեռներում:
- Գերեչեի և Վետեշի լեռնաշղթաներ: Անտառապատ բլուրները գեղատեսիլ են և գրավում են բնության սիրահարներին:
Քույր քաղաքներ
- Գերմանիա՝ Ալեն
- Լեհաստան՝ Բենդզին
- Միացյալ Թագավորություն՝ Կրայստչերչ
- ԱՄՆ՝ Ֆերֆիլդ
- Ռուսաստան՝ Իժևսկ
- Ռուսաստան՝ Գրոզնի (1988 թվականից)
Ծանոթագրություններ
- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 471. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
- ↑ Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- Civertan.hu, Aerial photography: Tatabánya
Հունգարիայի վարչական կենտրոններ |
---|
Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթաբանյա» հոդվածին։ |
|