«Հրաչյա Անդրեասյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Կոտրված ֆայլի հղում + Տեղեկաքարտ
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
[[Պատկեր:Andresyan_AG.jpg|մինի|200px|Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյան:]]
'''Հրաչյա Հմայակի Անդրեասյան''' ([[հունվարի 29]], [[1932]], ք. [[Կրասնոդար]], [[Կրասնոդարի երկրամաս]] - [[նոյեմբերի 9]], [[1999]], [[Մոսկվա]]), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ [[1993]]։
'''Հրաչյա Հմայակի Անդրեասյան''' ([[հունվարի 29]], [[1932]], ք. [[Կրասնոդար]], [[Կրասնոդարի երկրամաս]] - [[նոյեմբերի 9]], [[1999]], [[Մոսկվա]]), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ [[1993]]։



07:35, 20 Հուլիսի 2017-ի տարբերակ

Հրաչյա Անդրեասյան
Ծնվել էհունվարի 29, 1932(1932-01-29)
ԾննդավայրԿրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 9, 1999(1999-11-09) (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունզորավար
Զբաղեցրած պաշտոններՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Պարգևներ և
մրցանակներ
Շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» «ԽՍՀՄ Զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 2-րդ աստիճանի շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ Հայաստանի ազգային հերոս[1] և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Հրաչյա Հմայակի Անդրեասյան (հունվարի 29, 1932, ք. Կրասնոդար, Կրասնոդարի երկրամաս - նոյեմբերի 9, 1999, Մոսկվա), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ 1993։

Կենսագրություն

Ավարտել է Նովոչերկասկի Սուվորովի անվան 1950 Թբիլիսիի հետևակի 1952, Ֆրունզեի անվան 1966 և ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։ 1952-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժեր Անդրկովկասյան, Լենինգրադյան, Կիևի, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգներում և ԳԴՀ-ում ու Չեխոսլովակիայում տեղակայված զորախմբերում՝ մոտոհրաձգային գնդի, դիվիզիայի, զորամիավորման հրամանատար, ռազմական խորհրդի անդամ: 1981-ից՝ գեներալ-լեյտենանտ, ԽՍՀՄ ԶՈՒ Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի պետ, նույն օկրուգի զորահրամանատարի առաջին տեղակալ և Ռազմական խորհրդի անդամ: Հետագայում՝ Վարշավայի պայմանագրի երկրների միացյալ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ Չեխոսլովակիայի Ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետին առընթեր։ 1992-1994 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

Մասնակցությունը Հայկական զինված ուժերի ստեղծմանը և Արցախյան ազատագրական պատերազմին

Անդրեասյանը մասնակցել է Քելբաջարի ռազմական գործողության պլանների մշակմանը, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում լայնամասշտաբ ռազմական գործողություններին, Շուռնուխ-Խնձորեսկ-Տող ռազմաճակատային գծի ինքնապաշտպանական մարտերին։ Որպես ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին:

Կյանքի ավարտը

1994 թվականին զորացրվել և բնակություն է հաստատել Մոսկվայում։ Որտեղ և վախճանվել է: Թաղված է Դոնի Ռոստովում, որտեղ 2000 թվականին կանգնեցվել է նրա բրոնզաձույլ կիսանդրին։


Պարգևներ

  • Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը արժանացել է ԽՍՀՄ-ի, Գերմանական Ժովրդավարական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և մի շարք այլ պետությունների բարձր պարգևների՝ շքանշանների և մեդալների:
  • Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 2000 թ. մայիսին Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, որը հանձնվել է նրա այրուն՝ Ժաննա Աղասու Անդրեասյանին (զորավարի մահվան տարեդարձի օրը՝ նրա շիրմի վրա իր հուշարձանի բացման օրը):

Տես նաև

Գրականություն

  • Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1990-1994թթ.:


Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։