«Արգիշտի Ա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 4985890 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.16.190 (քննարկում) մասնակիցը
չ Քարտեզի հավելում
Տող 31. Տող 31.

== Արշավանքները ==
== Արշավանքները ==
[[Պատկեր:State of Urartu combined map.jpg|ձախից|մինի|300x300փքս|[[Վանի թագավորություն|Վանի թագավորությունը]] դարերի ընթացքում]]

Արգիշտի Ա-ից մեզ հասած սեպագիր արձանագրությունների համաձայն նրա գահակալության հենց երկրորդ տարին (Ք.ա. 785 թ) խիստ հագեցած էր հայկական երկրամասերի միավորման գործի շարունակմանն ուղղված ձեռնարկումներով։ Այդ նպատակով նախ նա իր թագավորությանն է միավորում Դիաուխի Տայքը, որը հարուստ էր մետաղահանքերով։ Կենտրոնական իշխանությանը հարկատվության եվ պատերազմի ժամանակ զորքերի տարադրման պայմանավորվածություն է կայանում։ Արգիշտի Ա-ն նմանապես Արարատյան թագավորության սահմանների մեջ է ներառում էթիունյան դաշնության երկրամասերը եվ հարեվան տարածքները։ Ի թիվս միացրած երկրամասերի հիշատակվում են Լուշա, Կատարզա եվ Վիտերուխի միությունը, էրիախին, Աբունին (հետագայում Հավնունիք)։ Կարսի սարահարթով Արգիշտին անցնում է Զաբախա (Ջավախք) այնտեղից հասնելով Հզոր Սիրիմու լեռանը (հետագայում Սուրամի լեռներ)։ Նա վերադառնում է Վիտերուխիի ճանապարհով։ Տարեգրության մեջ Արգիշտին հայտնում է, որ «այս մեծագործությունները կատարեց մեկ տարում»։ Արգիշտի Ա-ի հյուսիսային արշավանքները շարունակեցին հաջորդ տարի։ Նա իր տերությանն է միացնում Աբիլիանի երկիրը (հետագայում Աբեղեանք գավառը), էթիունյան միության մաս կազմող Ուդուրի-Էթիունի («Ջրային էթիունի») երկրամասը Սևանա լճի հյուսիսային ավազանում, նաև այլ փոքր իշխանություններ։

13:44, 19 Հուլիսի 2017-ի տարբերակ

Արգիշտի Ա
Իշխանությունմ.թ.ա. 786-մ.թ.ա. 764
Ծնվել է՝անհայտ է
Մահացել է՝մ.թ.ա. 764
ԵրկիրՎանի թագավորություն
ԱզգությունՀայ
ՀաջորդողՍարդուրի Բ
միապետ
ՀայրՄենուա
ՄայրԹարիրիա
ԵրեխաներՍարդուրի Բ

Արգիշտի Ա (ծննդյան թվականն անհայտ - մոտ մ.թ.ա. 764), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։

Տարեգրություն

Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոր կոչվող ժայռին փորագրված տարեգրությունը և նրա կրկնօրինակը։ Խորխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարեվմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը գրված ութ սյունակով, կազմում են, 380 տող։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։

Արշավանքները

Վանի թագավորությունը դարերի ընթացքում

Արգիշտի Ա-ից մեզ հասած սեպագիր արձանագրությունների համաձայն նրա գահակալության հենց երկրորդ տարին (Ք.ա. 785 թ) խիստ հագեցած էր հայկական երկրամասերի միավորման գործի շարունակմանն ուղղված ձեռնարկումներով։ Այդ նպատակով նախ նա իր թագավորությանն է միավորում Դիաուխի Տայքը, որը հարուստ էր մետաղահանքերով։ Կենտրոնական իշխանությանը հարկատվության եվ պատերազմի ժամանակ զորքերի տարադրման պայմանավորվածություն է կայանում։ Արգիշտի Ա-ն նմանապես Արարատյան թագավորության սահմանների մեջ է ներառում էթիունյան դաշնության երկրամասերը եվ հարեվան տարածքները։ Ի թիվս միացրած երկրամասերի հիշատակվում են Լուշա, Կատարզա եվ Վիտերուխի միությունը, էրիախին, Աբունին (հետագայում Հավնունիք)։ Կարսի սարահարթով Արգիշտին անցնում է Զաբախա (Ջավախք) այնտեղից հասնելով Հզոր Սիրիմու լեռանը (հետագայում Սուրամի լեռներ)։ Նա վերադառնում է Վիտերուխիի ճանապարհով։ Տարեգրության մեջ Արգիշտին հայտնում է, որ «այս մեծագործությունները կատարեց մեկ տարում»։ Արգիշտի Ա-ի հյուսիսային արշավանքները շարունակեցին հաջորդ տարի։ Նա իր տերությանն է միացնում Աբիլիանի երկիրը (հետագայում Աբեղեանք գավառը), էթիունյան միության մաս կազմող Ուդուրի-Էթիունի («Ջրային էթիունի») երկրամասը Սևանա լճի հյուսիսային ավազանում, նաև այլ փոքր իշխանություններ։

Քաղաքականությունը

Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու)։

Շինարարական աշխատանքները

Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին

Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն։ Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։ Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն։ Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիս-արևելյան շրջանները։ Կառավարման 11-րդ տարում (մ.թ.ա. 776 թվականին) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին։ Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին։ Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունի թանգարանում։

Գրականություն

  • Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
  • Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Երևան 1972
  • Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959
  • Марр Н. Я. и Орбели И. А., Археологическая экспедиция 1916 г. в Ван5 Петербург 1922
  • Меликишвили Г. А., Наири-Урарту, Тбилиси 1954
  • Меликишвили Г. А., Урартские клинообразные надписи, Москва 1960
  • Бациева С. М., Борьба между Ассирией и Урарту за Сирию, «Вестник древней истории», 1953 № 2
  • Арутюнян Н. В., Хорхорская летопись Аргишти I, «Эпиграфика Востока», 1953

Տես նաև

Նախորդող
Մենուա
Վանի արքա
Արգիշտի Ա

մ.թ.ա. 786-764
Հաջորդող
Սարդուրի Բ