«Աբխազիայի հուշադրամներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 97. Տող 97.
|-
|-
|rowspan="2"|<center>2016
|rowspan="2"|<center>2016
|rowspan="2"|<center>[[Պատկեր:Abkhazia 10 apsar Ag 2017 commemorative a.png|125px]][[Պատկեր:Abkhazia 10 apsar Ag 2017 Akua b.png|125px]]
|rowspan="2"|<center>[[Պատկեր:Abkhazia 10 apsar Ag 2017 commemorative a.png|125px]][[Պատկեր:Abkhazia 10 apsar Ag 2016 Akua b.png|125px]]
!height="20px"| [[Սուխում]]
!height="20px"| [[Սուխում]]
|-
|-

09:28, 15 Հուլիսի 2017-ի տարբերակ

Աբխազիայի զինանշան
Աբխազիայի զինանշան

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են Աբխազիայի Հանրապետության Ազգային բանկի կողմից՝ սկսած 2008 թվականից։ Դրանք թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների, ունեն հավաքորդական և ներդրումային նշանակություն:

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (999 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (արույրապատ պողպատ) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 25 և 50 աբխազական ափսար անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10 ափսար, արույրապատ պողպատից՝ 1 ափսար։ Մետաղադրամները հատվել են UNC, proof-like, proof և antiproof որակներով:


Աբխազիայում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում Աբխազիայի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամներն ու ներդրումային դրամները հատվում են Ռուսաստանի Դաշնությունում՝

  • Ռուսաստան «Գոզնակ» միավորման Մոսկվայի դրամահատարան,
  • Ռուսաստան «Գոզնակ» միավորման Սանկտ-Պետերբուրգի դրամահատարան:

Վրաստանի հուշադրամների էսքիզների հեղինակներն են գլխավորապես աբխազ՝ Ռուսլան Գաբլիա, Բատալ Ջապուա, Թիմուր Կայտան, Վիկտոր Իվանբա, Իրակլի Չերքեզիա, Բիսլան Բագատելիա, նաև՝ ռուս նկարիչ-դիզայներները՝ Վիկտոր Երոխին:

Վիճակագրություն

2017 թվականի հունիսի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 59 տեսակներ, այդ թվում 7-ը՝ արույրապատ պողպատից, 39-ը՝ արծաթից, 13-ը՝ ոսկուց։

Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի
2008 2009 2010 2011 2012 2013 2014 2016 Ընդամենը
Արույրապատ պողպատ 7 7
Արծաթ-925 2 5 7 1 8 9 4 3 39
Ոսկի-999 2 1 10 13
Ընդամենը 4 6 7 1 8 19 4 10 59

Պետականություն և ազգային պատմություն

2008
[ն 1]
Վլադիսլավ Արձինբա

Դիմերեսը՝ Աբխազիայի Սահմանադրության գիրքը, ալաբաշա[ն 2], սուր, անվանական արժեքը (10 ԤСАРК), հատման տարեթիվը, եզրով՝ դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը, մետաղի հարգը (Ag925), թողարկող բանկի անվանումը (աբխ.՝ АԤСНЫ АБАНК
Դարձերեսը՝ Վլադիսլավ Արձինբայի դիմապատկերը, Աբխազիայի պետական դրոշը, եզրերով՝ գործչի անունը՝ աբխ.՝ «АРӠЫНБА В. Г.», պաշտոնը՝ աբխ.՝ «АԤСНЫ АХАДА», պաշտոնավարման տարեթվերը՝ «1991-2005»[ն 3]։ Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63÷33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 2000 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի և Վիկտոր Երոխինի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում proof որակով։

2008
Վլադիսլավ Արձինբա

Դիմերեսը՝ Աբխազիայի Սահմանադրության գիրքը, ալաբաշա, սուր, անվանական արժեքը (50 ԤСАР), հատման տարեթիվը, եզրով՝ դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը, մետաղի հարգը (Au999), թողարկող բանկի անվանումը (աբխ.՝ АԤСНЫ АБАНК
Դարձերեսը՝ Վլադիսլավ Արձինբայի դիմապատկերը, Աբխազիայի պետական դրոշը, եզրերով՝ գործչի անունը՝ աբխ.՝ «АРӠЫНБА В. Г.», պաշտոնը՝ աբխ.՝ «АԤСНЫ АХАДА», պաշտոնավարման տարեթվերը՝ «1991-2005»[ն 3]։ Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 50 ափսար: Նյութը՝ ոսկի-999: Քաշը՝ 15.55÷15.72 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի և Վիկտոր Երոխինի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում proof որակով։

2016
Սուխում

Դիմերեսը՝ Աբխազիայի զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքը և ապրանքանիշը:
Դարձերեսը․ կենտրոնում՝ Սուխումի քաղաքպետարանի շենքի ռելիեֆային պատկերը՝ եզերվող «նեգատիվ» տարբերակով շարունակվող պատկերի օղակով, վերևում աջից՝ Դիոսկուրների գլխարկները, եզրով ներքևում՝ քաղաքի անվանումը՝ աբխ.՝ «АҞӘА», վերևում՝ հոբելյանական տարելիցը՝ «2500»: Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Ռուսլան Գաբլիայի։ Հատվել է Սանկտ-Պետերբուրգի դրամահատարանում[ն 4] proof-like որակով։

2016
Սուխում

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքը և ապրանքանիշը:
Դարձերեսը․ կենտրոնում՝ Սուխումի քաղաքպետարանի շենքի ռելիեֆային պատկերը՝ եզերվող «նեգատիվ» տարբերակով շարունակվող պատկերի ոսկեզօծ պատվածքով օղակով, վերևում աջից՝ Դիոսկուրների գլխարկները, եզրով ներքևում՝ քաղաքի անվանումը՝ աբխ.՝ «АҞӘА», վերևում՝ հոբելյանական տարելիցը՝ «2500»: Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925 ոսկեզօծ պատվածքով: Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Ռուսլան Գաբլիայի։ Հատվել է Սանկտ-Պետերբուրգի դրամահատարանում[ն 4] proof-like որակով։

Աբխազական զինված ուժեր

2008
Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 15-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը:
Դարձերեսը՝ հաղթանակի դրոշը և այն պարզած ռազմիկի ուրվագիծը ոսկեզօծ պատվածքով, եզրերով՝ աբխ.՝ «АИААИРА» գրառումը և «1992» ու «1993» տարեթվերը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925 ոսկեզօծ պատվածքով: Քաշը՝ 33.63÷33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 2000 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի և Վիկտոր Երոխինի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում proof-like / antiproof որակով։

2008
Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 15-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը:
Դարձերեսը՝ հաղթանակի դրոշը և այն պարզած ռազմիկի ուրվագիծը, եզրերով՝ աբխ.՝ «АИААИРА» գրառումը և «1992» ու «1993» տարեթվերը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ ոսկի-999: Քաշը՝ 15.55÷15.72 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի և Վիկտոր Երոխինի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում proof-like / antiproof որակով։

2012
Գագրայի ազատագրման 20-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը:
Դարձերեսը՝ հրացանը ձեռքին աշխարհազորայինը՝ Մամզիշխա լեռան ֆոնի վրա, աբխ.՝ «XX ШЫҚӘСА» գրառումը, Գագրայի ազատագրման օպերացիայի պայմանական պլանը, ներքևում՝ ժապավենի և երկու խաչված սրերի համակցությամբ պատկեր՝ «06.10.1992», աբխ.՝ «ГАГРА», «06.10.2012» մակագրություններով, եզրով վերևում՝ աբխ.՝ «АФЫРХАЦӘА ХАШҬРА РЫКҚӘЫМ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63÷33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում proof-like որակով։

2013
Հերոս քաղաք Տղվարչել

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը:
Դարձերեսը․ վերևում՝ «Աբխազիայի հերոս» շքանշանը ոսկեզօծ պատվածքով և բարձրավոլտ Էլեկտրահաղորդման աշտարակը՝ Խոջալ լեռան ֆոնի վրա, կենտրոնում՝ աբխ.՝ «АҚАЛАҚЬ-ФЫРХАҴА ТҞӘАРЧАЛ» գրառումը և քաղաքի շրջանների անվանումները՝ աբխ.՝ «АҟАРМАРА», «ЏЬАНҬОУ», «КӘАЗАН», ներքևում՝ աբխ.՝ «ИШЬАҬАРКУП 1942 ШЫҚӘСА РЗЫ» գրառումը և քաղաքի զինանշանը՝ դեկորատիվ շերտի ֆոնի վրա։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63÷33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 499 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Սանկտ-Պետերբուրգի դրամահատարանում proof-like / antiproof որակով։

2013
Հերոս քաղաք Գուդաութա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը:
Դարձերեսը՝ հեծյալ մարտիկ՝ լեռների ոճավորված պատկերի ֆոնի վրա, Գուդաութայի զինանշանը և «Աբխազիայի հերոս» շքանշանը]] ոսկեզօծ պատվածքով, վերևում՝ աբխ.՝ «АҚАЛАҚЬ-ФЫРХАҴА» գրառումը, ներքևում՝ աբխ.՝ «ГӘДОУҬА» գրառումը և ծովը խորհրդանշող զարդանախշ, եզրերով աջից և ձախից՝ 15-ական աստղեր։ Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63÷33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 499 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Սանկտ-Պետերբուրգի դրամահատարանում proof-like / antiproof որակով։

«Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 20-ամյակ» շարք

«Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 20-ամյակ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2013 թվականին համանման դիզայնի երեք տարբերակով՝ 925 հարգի արծաթից ու ոսկեզօծ պատվածքով 925 հարգի արծաթից 10 ափսար անվանական արժեքով և ոսկուց 50 ափսար անվանական արժեքով (proof-like որակով)։

Դիմերեսը՝ հոբելյանական տոնակատարության տարբերանշանը, ներքում՝ թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», աջ մասում՝ պետական զինանշանը, եզրով վերևում՝ ներքևում՝ դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը, անվանական արժեքը (10 ԤСАРК), թողարկման տարեթիվը, մետաղի հարգը և քիմիապես մաքուր մետաղի քաշը, եզերվում է կետերից շրջագծով։ Ոսկե դրամների վրա նշված է նաև մետաղադրամի եզակի հերթական համարը։

Դարձերեսը․ կենտրոնում՝ ռազմական գործչի կիսադեմը և անվան գրառումը[ն 5], եզրով վերևում՝ պետության անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АҲӘЫНҬҚАРРА», եզրով ներքում՝ աբխ.՝ «1993 • АИААИРА • 2013» գրառումը, աջ և ձախ մասերում՝ մեկական աստղեր։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ արծաթե մետաղադրամների (այդ թվում՝ ոսկեզօծ պատվածքով) քաշը՝ 33.94 գ, տրամագիծը՝ 39.00 մմ, ոսկե մետաղադրամների քաշը՝ 15.72 գ, տրամագիծը՝ 30.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ արծաթե դրամներ՝ 999 հատ, ոսկեզօծ պատվածքով արծաթե դրամներ՝ 499 հատ, ոսկե դրամներ՝ 99 հատ։ «Վլադիսլավ Արձինբա» մետաղադրամների էսքիզները՝ Բատալ Ջապուայի, «Սերգեյ Դբար» մետաղադրամներինը՝ Բատալ Ջապուայի և Վիկտոր Իվանբայի, «Սուլթան Սոսնալիև» մետաղադրամներինը՝ Բատալ Ջապուայի և Թիմուր Կայտանի։ Հատվել են Մոսկվայի դրամահատարանում։

Արծաթե մետաղադրամներ Արծաթե մետաղադրամներ
ոսկեզօծ պատվածքով
Ոսկե մետաղադրամներ Բնութագիր
2013 2013 2013 Վլադիսլավ Արձինբա

[ն 5]

2013 2013 2013 Սերգեյ Դբար

աբխ.՝ Дбар С. П.

2013 2013 2013 Սուլթան Սոսնալիև

աբխ.՝ Сосналиев С. А.

Գրականություն և արվեստ

2009
Ֆազիլ Իսկանդեր

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), մետաղի հարգը (Ag925) և քիմիապես մաքուր մետաղի քաշը (1 OZ), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը:
Դարձերեսը՝ ծառի վրա փաթաթված խաղողի վազը՝ ծովափի ֆոնի վրա, գրողի դիմագիծը՝ աբխ.՝ «ФАЗИЛЬ ИСКАНДЕР» և աբխ.՝ «80 ШЫҚӘСА» մակագրություններով: Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63÷33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում proof-like որակով։

2009
Դմիտրի Գուլիա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), մետաղի հարգը (Ag925) և քիմիապես մաքուր մետաղի քաշը (1 OZ), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը:
Դարձերեսը՝ աբխազական գրականության հիմնադրի կիսադեմը, անվան գրառումը՝ աբխ.՝ «ДЫРМИТ ГӘЛИА», ծննդյան և մահվան տարեթվերը (1874-1960), առաջին աբխազական այբուբենի գրագիկական նիշերը: Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63÷33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Թիմուր Կայտանի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում[1] proof-like որակով։

2009
Սամսոն Չանբա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), մետաղի հարգը (Ag925) և քիմիապես մաքուր մետաղի քաշը (1 OZ), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը:
Դարձերեսը՝ գրողի դիմապատկերը, անվան գրառումը՝ աբխ.՝ «САМСОН ҶАНБА», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1886» և «1937»: Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63÷33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում[2] proof-like որակով։

2009
Բագրատ Շինկուբա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), մետաղի հարգը (Ag925) և քիմիապես մաքուր մետաղի քաշը (1 OZ), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը:
Դարձերեսը՝ գրողի դիմապատկերը, անվան գրառումը՝ աբխ.՝ «БАГРАТ ШЬЫНҚӘБА», ծննդյան ու մահվան տարեթվերը՝ «1917» և «2004», Շինկուբայի հայտնի տողը՝ աբխ.՝ «жәлар рыбзиабара ҟьалан иаазом…»[3]: Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63÷33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Ռուսլան Գաբլիայի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում[4] proof-like որակով։

2009
Ալեքսանդր Չաչբա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), մետաղի հարգը (Ag925) և քիմիապես մաքուր մետաղի քաշը (1 OZ), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը:
Դարձերեսը՝ նկարչի ոճավորված կիսադեմը, անվան գրառումը՝ աբխ.՝ «АЛЕКСАНДР ЧАЧБА», ծննդյան ու մահվան տարեթվերը՝ «1867-1968», Չաչբաների իշխանական տոհմի զինանշանը՝ Դիոսկուրների գլխարկները: Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63÷33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում[5] proof-like որակով։

2009
Նարտ

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ներքևում՝ թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», հատման տարեթիվը, դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը, մետաղի հարգը (Au999) և մետաղադրամի քաշը, եզրով վերևում՝ անվանական արժեքը՝ աբխ.՝ «ҨАЖӘИ ХӘБА ԤСАР»:
Դարձերեսը՝ նժույգ հեծած նարտի պատկերը՝ աբխ.՝ «НАРҬ» մակագրությամբ: Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 25 ափսար: Նյութը՝ ոսկի-999: Քաշը՝ 7.80 գ։ Տրամագիծը՝ 22.60 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Ռուսլան Գաբլիայի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում[6] UNC որակով։ Ազգային բանկը բնորոշում է որպես ներդրումային մետաղադրամ[7]։

Գիտություն

2014
Խուխուտ Բգաժբա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը:
Դարձերեսը՝ Բգաժբայի դիմապատկերը՝ նրա ինքնագրով, անվան գրառումը՝ աբխ.՝ «ХӘЫХӘЫТ БӶАЖӘБА», ծննդյան ու մահվան տարեթվերը՝ «1914-2000»: Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Թիմուր Կայտանի։ Հատվել է Սանկտ-Պետերբուրգի դրամահատարանում proof-like որակով։

2014
Յուրի Վորոնով

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը:
Դարձերեսը՝ Վորոնովի դիմապատկերը, հնագիտական գտածոների պատկերներ, ներքևում՝ հնագետի անվան գրառումը՝ աբխ.՝ «ИУРИ ВОРОНОВ», ծննդյան ու մահվան տարեթվերը՝ «1941-1995»: Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Ռուսլան Գաբլիայի։ Հատվել է Սանկտ-Պետերբուրգի դրամահատարանում proof-like որակով։

2014
Գեորգի Ձիձարիա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը:
Դարձերեսը՝ Գեորգի Ձիձարիան՝ առափնյա լեռների և հայրենիքը նավերով լքող մուհաջիրների տեսարանի ֆոնի վրա, ներքևում՝ պատմաբանի անվան գրառումը՝ աբխ.՝ «ГЬАРГЬ ӠИӠАРИА», ծննդյան ու մահվան տարեթվերը՝ «1914-1988», ծննդյան հոբելյանական տարելիցը՝ «100»: Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Թիմուր Կայտանի։ Հատվել է Սանկտ-Պետերբուրգի դրամահատարանում proof-like որակով։

2014
Շալվա Ինալ-Իպա

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը:
Դարձերեսը՝ գիտնականի կիսադեմը, անվան գրառումը՝ աբխ.՝ «ШЬАЛУА ИНАЛ-ИԤА», ծննդյան ու մահվան տարեթվերը՝ «1914-1995», ծննդյան հոբելյանական տարելիցը՝ «100»: Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Սանկտ-Պետերբուրգի դրամահատարանում proof-like որակով։

Սպորտ

2011
2011 թ․ դոմինոյի աշխարհի առաջնություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը:
Դարձերեսը՝ դոմինոյի «3:5» խաղաքարի տեսքով առագաստով թիանավ, եզրով վերևում՝ աբխ.՝ «АДОМИНО АЗЫ АДУНЕИ VIII АЧЕМПИОНАТ» գրառումը, ներքևում՝ մրցաշարի հերթական համարը խորհրդանշող ութ աստղերից շարք, մրցաշարի անցկացման վայրը՝ աբխ.՝ «АԤСНЫ», ամիսն ու տարեթիվը՝ «10.2011»: Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 500 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի։ Հատվել է Սանկտ-Պետերբուրգի դրամահատարանում proof-like որակով։

2016
2016 թ․ ԿոնԻՖԱ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АԤСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնի վրա, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ԤСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքը և ապրանքանիշը:
Դարձերեսը՝ մրցաշարի պատկերանիշը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր:
Անվանական արժեքը՝ 10 ափսար: Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.63 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Իրակլի Չերքեզիայի և Բիսլան Բագատելիայի[8]։ Հատվել է Սանկտ-Պետերբուրգի դրամահատարանում[ն 4] proof-like որակով։

Տես նաև

Նշումներ

  1. Ոչ թե թողարկման տարեթիվ, այլ հատման տարեթիվ։
  2. АБХАЗСКИЙ ПОСОХ АЛАБАША; azbuka.fondmit.ru
  3. 3,0 3,1 Պաշտոնավարում․․․
  4. 4,0 4,1 4,2 Մոսկվայի դրամահատարանի ապրանքանիշ
  5. 5,0 5,1 «Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 20-ամյակ» շարքի «Վլադիսլավ Արձինբա» հուշադրամների վրա առկա չէ գործչի անվան գրառումը։

Ծանոթագրություններ

  1. Монета «Дмитрий Гулия»; ehobbex.com (ռուս.) /վերցված է 2016-06-23/
  2. Монета «Самсон Чанба»; ehobbex.com (ռուս.) /վերցված է 2016-06-23/
  3. Национальный герой. Кто он?; sputnik-abkhazia.ru (ռուս.) /վերցված է 2016-06-23/
  4. Монета «Баграт Шинкуба»; ehobbex.com (ռուս.) /վերցված է 2016-06-23/
  5. Монета «Александр Чачба»; ehobbex.com (ռուս.) /վերցված է 2016-06-24/
  6. Монета «Нарт»; ehobbex.com (ռուս.) /վերցված է 2016-06-23/
  7. Монета «Нарт»; Աբխազիայի ԱԲ կայք (ռուս.) /վերցված է 2016-06-21/
  8. Монета «CONIFA-2016»; gold10.ru (ռուս.) /վերցված է 2016-06-20/

Արտաքին հղումներ

  • Աբխազիայի հիշատակային և ներդրումային մետաղադրամներ; Աբխազիայի ԱԲ կայք (անգլ.)
  • Աբխազիայի մետաղադրամների կատալոգ; ehobbex.com (ռուս.)