«Տրոյա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Հետ է շրջվում 5006742 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.107.116 (քննարկում) մասնակիցը
Տող 45. Տող 45.
[[Կատեգորիա:Հնագիտական օբյեկտներ Թուրքիայում]]
[[Կատեգորիա:Հնագիտական օբյեկտներ Թուրքիայում]]
[[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Թուրքիայում]]
[[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Թուրքիայում]]
[[Կատեգորիա:Հին Հունաստանի աշխարհագրություն]]

21:51, 14 Հուլիսի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրոյա (այլ կիրառումներ)
Տրոյա
հին հուն.՝ Τροία
Archaeological Site of Troy*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Հիսարլիկ՝ Տրոյայի ենթադրական գտնվելու վայրը
Երկիր Թուրքիա Թուրքիա
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1998  (22-րդ նստաշրջան)
Համար 849
Տրոյա (Թուրքիա)##
Տրոյա (Թուրքիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 849
ռուս..անգլ..ֆր.

Տրոյա (հունարեն՝ Τροία, Τροίη или Wilios, խեթերեն՝ Wilusa[1][2], թուրքերեն՝ Truva), կամ այլ ձև Իլիոն (հունարեն՝ Ἴλιον, խեթերեն՝Wilusa), Դարդանիա և Սկամանդր, հնագույն քաղաք Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտում, Էգեյան ծովի ափին, Դարդանելի նեղուցի մուտքի մոտ։ Եղել է Տրովադայի քաղաքական խոշոր կենտրոնը մ.թ.ա. 3-2 հազարամյակներում։ Մոտ մ.թ.ա. 1200 թ. Տրոյան պաշարել և գրավել են հույները։ Այդ իրադարձությունը նկարագրվել է Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներում։

Պատմություն

Տրոյական պատերազմի մասին հին հունական էպոսից հայտնի Տրոյան հայտնաբերվել է 1865-ին Հենրիխ Շլիմանի կողմից նախաձեռնած Հիսարլըկ բլրի հնագիտական պեղումների հետևանքով։ Հենրիխ Շլիմանը շարունակել է Տրոյայի պեղումները նաև 1870-1880-ական թթ.։ Հետագայում պեղումներ են կատարել գերմանացի հնագետ Վ. Դյորպֆելդը (1893-1894) և ամերիկացի հնագետ Կ. Բլեգենը (1932-1938)։ Նրանք բացել են վաղ, միջին, ուշ բրոնզի և երկաթի դարերի հնագիտական շերտեր։ Մ.թ.ա. 3000-2500-ին Տրոյան եղել է հաստ պարիսպներով (մինչև 3 մ) բերդ։ Բնակիչներն զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, ձուլել պղինձ։ Հրդեհից (մ.թ.ա. մոտ 2200) հետո կառուցել են նոր, աշտարակներով ամրացված, մինչև 4 մ հաստությամբ պարիսպներ։ Մ.թ.ա. մոտ 2500-2200-ին եղել է արքայանիստ կենտրոն, որի պալատը գտնվել է միջնաբերդում։ Ստորին լանջերին եղել են ավագանու տները։ Տրոյայի հարստության մասին վկայում են բազմաթիվ գանձերը (հատկապես այսպես կոչված «Պրիամոսի գանձը՝ ոսկե, արծաթե և պղնձե առարկաներով, բրոնզե ու քարե զենքերով)։ Մ.թ.ա. մոտ 2200-ին Տրոյան հրդեհվել է։

Մինչև հաջորդ ավերվելը (մ.թ.ա. մոտ 1800) Տրոյայում շարունակ զարգացել են մշակութային տեղական ավանդույթները։ Միջին բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. մոտ 1800—1300) Տրոյայում տարածվել են շինարարական նոր մեթոդներ և խեցեղեն, քաղաքը շրջափակվել է հղկված քարե պարիսպներով և աշտարակներով ՝ հմտորեն պաշտպանված 5 դարպասներով։ Մ.թ.ա. մոտ 1260-ին Տրոյան հրկիզվել և կործանվել է Տրոյական պատերազմի հետևանքով։

Աքայացիների հեռանալուց հետո վերածնված քաղաքը պահպանել է մշակութային հին ավանդույթները, սակայն դարձել է նվազ նշանակություն ունեցող կենտրոն։ Մ.թ.ա. 1190-ին վերաբնակիչների նոր խումբը Բալկանյան թերակղզուց բերել է բրոնզե զենքերի նոր ձևեր և ծեփածո ամանեղեն։ Մ.թ.ա. 1100-ին ավերվել է նոր ռազմական հարձակումից։ Միայն մ.թ.ա. մոտ 700-ին հույները Տրոյայի տեղում հիմնել են նոր Իլիոն անունով քաղաք։

Ծանոթագրություններ

  1. Korfmann, Manfred O. (2007). Winkler, Martin M (ed.). Troy: From Home's Iliad to Hollywood Epic. Oxford, England: Blackwell Publishing Limited. էջ 25. ISBN 1-4051-3183-7. «Troy or Ilios (or Wilios) is most probably identical with Wilusa or Truwisa...mentioned in the Hittite sources»
  2. Burney, Charles (2004). «Wilusa». Historical dictionary of the Hittites. Metuchen, N.J: Scarecrow Press. էջ 311. ISBN 0-8108-4936-4.