«Հումք»–ի խմբագրումների տարբերություն
չ ավելացվեց Կատեգորիա:Տնտեսագիտական տերմիններ ՀոթՔաթ գործիքով |
չ ավելացվեց Կատեգորիա:Միներալներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 4. | Տող 4. | ||
[[Կատեգորիա:Նյութեր]] |
[[Կատեգորիա:Նյութեր]] |
||
[[Կատեգորիա:Տնտեսագիտական տերմիններ]] |
[[Կատեգորիա:Տնտեսագիտական տերմիններ]] |
||
[[Կատեգորիա:Միներալներ]] |
|||
16:38, 14 Հուլիսի 2017-ի տարբերակ
Հումք, հում նյութեր, աշխատանքի առարկա, որն աշխատանքի ազդեցությամբ արդեն որոշակի փոփոխություններ է կրել և ենթակա հետագա վերամշակման։ Արտադրության պրոցեսում հումքը կազմում է պատրաստի արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի նյութական հիմքը, իր արժեքը լրիվ փոխանցում է նորաստեղծ արդյունքին։ Տարբերում են արդյունաբերության և գյուղատնտեսության ծագում ունեցող հումքեր։ Արդյունաբերության հումքը, իր հերթին, բաժանվում է հանքայինի և արհեստականի։ Ըստ օգտագործման ոլորտի հանքային ծագման հումքը ստորաբաժանվում է վառելիքա-էներգե-տիկականի, մետալուրգիականի, լեռնաքիմիականի, տեխնիկականի, շինանյութերի արտադրության հումքի և այլն։ Արհեստական հումքեր են սինթետիկ խեժերը, պլաստմասսաներն ու կաուչուկը, կաշվի փոխարինիչները և այլն։ Գյուղատնտեսական հումքը լինում է բուսական (հացահատիկային կուլտուրաներ, փայտանյութ և այլն) ու կենդանական (միս, ձուկ, կաթ, բուրդ, հում կաշի) ծագման։ Գործնական նշանակություն ունի հումքի դասակարգումն ըստ որակական հատկանիշի, նաև առաջնայինի (հանքային հումք) և երկրորդայինի (արտադրության թափոն, մետաղի ջարդոն և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 641)։ |