«Զաքար Ումիկով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Զաքար Ներսեսի Ումիկով''' ({{ԱԾ}}), հայազգի [[ճարտարագետ]], կոնստրուկտոր: ԽՍՀՄ-ում ռազմական գործնական հիդրոձայնագիտության հիմնադիրը:
'''Զաքար Ներսեսի Ումիկով''' ({{ԱԾ}}), հայազգի [[ճարտարագետ]], կոնստրուկտոր: ԽՍՀՄ-ում ռազմական գործնական հիդրոձայնագիտության հիմնադիրը:



21:02, 10 Հուլիսի 2017-ի տարբերակ

Զաքար Ումիկով
Ծնվել էփետրվարի 19 (մարտի 4), 1906
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 16, 2004(2004-06-16) (98 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Մասնագիտությունճարտարագետ
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական էլեկտրոտեխնիկական համալսարան (1932)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան
Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ և Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ
ՀայրՆերսես Ումիկով

Զաքար Ներսեսի Ումիկով (փետրվարի 19 (մարտի 4), 1906, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունիսի 16, 2004(2004-06-16), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայազգի ճարտարագետ, կոնստրուկտոր: ԽՍՀՄ-ում ռազմական գործնական հիդրոձայնագիտության հիմնադիրը:

Մանկաբույժ Ներսես Ումիկովի որդին:

Կենսագրություն

Զաքար Ումիկովը ծնվել է 1906 թվականին Թիֆլիսում: 1924թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1932 թվականին` Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտը: 1933 թվականից աշխատել է Լենինգրադի ծովային սարքաշինության «Ջրատրանս-սարք» գործարանում, 1936-1941 թվականներին` «Օրիոն» ՀԿԲ-ի գլխավոր կոնստրուկտոր, 1947-1949 թվականներին՝ «Ջրատրանս-սարք» գործարանի կոնստրուկտոր, 1949-1965 թվականներին՝ Հիդրոտեղորոշման և հիդրոձայնագիտության ԳՀԻ գլխավոր կոնստրուկտոր, 1965-1992 թվականներին՝ «Ծովֆիզսարք» Կենտրոնական ԳՀԻ գլխավոր կոնստրուկտոր, 1992-1996 թվականներին՝ ՌԴ ռազմական հիդրոձայնագիտության սարքերի ընդունման պետական հանձնաժողովների նախագահ[1][2]:

Զաքար Ումիկովը մշակել և ստեղծել է ԽՍՀՄ-ում առաջին անդրձայնային խորաչափերը, սուզանավերի առաջին հիդրոձայնային համալիրը, առաջին ջրային ականները, մասնակցել է առաջին հիդրոտեղորոշիչ սարքերի ստեղծման աշխատանքներին: Հիդրոձայնագիտության մեթոդների հիման վրա առաջարկել է բժշկական սարքերի ստեղծման տեխնոլոգիա: Նրա գիտական ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ նախագծվել է թրթռային զգայնությունը չափող սարք: Ավելի քան 40 գյուտերի հեղինակ է[1]:

Պարգևներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  2. «Умиков Захарий Нерсесович | Центр военно-политических исследований». www.eurasian-defence.ru (ռուսերեն). Վերցված է 2017-07-10-ին.