«Արտակ Զեյնալյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 3. | Տող 3. | ||
| դրոշ = Flag of Armenia.svg |
| դրոշ = Flag of Armenia.svg |
||
| կառավարման սկիզբ = [[2017]] [[ապրիլի 2]]-ից |
| կառավարման սկիզբ = [[2017]] [[ապրիլի 2]]-ից |
||
| ազգություն = [[Հայեր|Հայ]] |
|||
| ծննդյան օր = {{ծննդյան ամսաթիվ|1969|09|9}} |
|||
| ծննդավայր = {{դրոշ|ԽՍՀՄ}} [[Երևան]], [[Հայկական ԽՍՀ]], [[ԽՍՀՄ]] |
|||
| հայր = Հայկազ Զեյնալյան |
| հայր = Հայկազ Զեյնալյան |
||
| զավակներ = չորս զավակ և մեկ թոռ<ref name="ՀՀԱԺպաշտկայք" /> |
| զավակներ = չորս զավակ և մեկ թոռ<ref name="ՀՀԱԺպաշտկայք" /> |
17:21, 10 Հուլիսի 2017-ի տարբերակ
Արտակ Զեյնալյան | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2-ից | |||
Կուսակցություն՝ | «Հանրապետություն» կուսակցություն | ||
Կրթություն՝ | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա | ||
Մասնագիտություն՝ | փաստաբան | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 9, 1969 (54 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Հայր | Հայկազ Զեյնալյան | ||
Զավակներ | չորս զավակ և մեկ թոռ[1] | ||
Պարգևներ |
Արտակ Հայկազի Զեյնալյան (սեպտեմբերի 9, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փաստաբան, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր («Հանրապետություն» կուսակցություն, «Ելք» դաշինք, «Ելք» խմբակցություն)[1], ՀՀ Փաստաբանների պալատի պատվավոր անդամ (2009), Արցախյան պատերազմի մասնակից:
Տիրապետում է հայերենին, ֆրանսերենին, ռուսերենին[1]:
Կենսագրություն
Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանում, Հայկական ԽՍՀ[1]:
1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992 թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը[1]:
2001 թվականին դարձել «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար[1]:
Աշխատանքային գործունեություն
- 1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ նախարարի տեղակալի պաշտոնում[1]:
- 2000-2001 թվականներին ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ:
- 2001 թվականից «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է:
- 2003 թվականից «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է:
- 2004 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ Նախագահական ընտրարշավին:
- 2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:
- 2010 թվականին դասավանդում է՝ ՀՀ Փաստաբանների դպրոցում և ՀՀ Փաստաբանների պալատում:
- 2011 թվականին դարձել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:
- 2015 թվականին դարձել է մի շարք իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ:
- 2016 թվականից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է[1]:
Ինչպես նշված է Արտակ Զեյնալյանի պաշտոնական կենսագրության մեջ, հեղինակել (համահեղինակ) և իրականացրել է տասնյակ նախադեպային դատական ակտերի հիմքում ընկած «ստրատեգիական դատավարություններ», այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի, շուրջ 50 որոշումների հիմքում ընկած դիմումներ, ՄԻԵԴ ներկայացված և ընթացքում գտնվող ավելի քան 450 գանգատների հեղինակ ու համահեղինակ է[1]:
Ընտանիք
Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ[1]:
Պարգևներ
- ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արիության համար» մեդալի[1]:
- Արժանացել է բազմաթիվ կառավարական, գերատեսչական, գերատեսչական-միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների տարբեր պարգևատրումների, պատվոգրերի, շնորհակալագրերի, այդ թվում`
- 2011 թվականին արժանացել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակին` սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար:
- Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության ժյուրիի կողմից ճանաչվել է 2006 թվականին տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի, իսկ 2013 թվականին տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավապաշտպանը և արժանացել է Ոսկե բանալի մրցանակների[1]:
- 2009 թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Արտակ Զեյնալյանին շնորհել է «Պալատի պատվավոր անդամի» կոչումը՝ իրավապաշտպան գործունեության բնագավառում մեծ վաստակի համար[1]:
- 2014 թվականին արաժանացել է «2014 թվականի Համընհանուր իրավունքների մրցանակին»՝ Հայաստանում արևմտյան մի շարք երկրների դեսպանությունների և ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալից ջանքերի համար[1]:
- 2016 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից արժանացել է «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին[1]:
Ծանոթագրություններ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Սեպտեմբերի 9 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- «Հանրապետություն» կուսակցության անդամներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- Հայ փաստաբաններ
- Արիության մեդալակիրներ
- Արցախյան պատերազմի մասնակիցներ հայկական կողմից
- Հաշմանդամություն ունեցող հայեր