«Գործազրկություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (15) oգտվելով ԱՎԲ
Տող 20. Տող 20.


[[Կատեգորիա:Գործազրկություն]]
[[Կատեգորիա:Գործազրկություն]]
[[Կատեգորիա:Տնտեսագիտական տերմիններ]]

19:03, 4 Հուլիսի 2017-ի տարբերակ

Գործազրկություն՝ գործազուրկ է համարվում աշխատունակ հասակի այն մարդը, ով աշխատանք չունի, ակտիվ փնտրում է և գտնելուն պես պատրաստ է անցնել աշխատանքի։ Գործազրկությունը հանգեցնում է կապիտալի արտահոսքին, որը վատթարացնում է տնտեսական կոնյուկտուրան և հեռացնում է հավասարակշռված աճի հորիզոնները։ Բնակչության կենսամակարդակի նվազումը հանգեցնում է սպառողական պահանջարկի կրճատմանը, խնայողությունների մակարդակի նվազմանը, որը նույնպես նպաստում է արտադրության որոշ մասի կրճատմանը։ Գործազրկությունը, լինելով արտադրության անկման ծնունդ, դառնում է տնտեսական անկայունության այն օղակը, որն ընդունակ է այդ անկումը խորացնել։

Էություն

Երկրի քաղաքացիական բնակչությունը (16 տարեկանից բարձր) սովորաբար բաժանվում է երկու մասի՝ աշխատուժի մեջ ընդգրկված մարդիկ և աշխատուժի կազմում չընդգրկված մարդիկ։ Աշխատուժի կազմում չընդգրկված քաղաքացիական բնակչությունն է՝ սեփական տնային տնտեսություններում զբաղվածները, ուսանողները, բանակում ծառայողները, կենսաթոշակառուները, հաշմանդամները։ Գործազրկությունը սոցիալ-տնտեսական երևույթ է, որը այս կամ այն չափով գոյություն ունի ցանկացած երկրում։ Գործազրկության դեպքում աշխատուժի առաջարկը գերազանցում է դրա նկատմամբ եղած պահանջարկին։

Տեսակներ

Գործազրկության տեսակներն են՝

  • ֆրիկցիոն։ Այն մարդիկ են, ովքեր ժամանակավորապես չեն աշխատում, փնտրում են աշխատանք և գտնելուն պես անցնում են աշխատանքի։ Օրինակ՝ բուհ ավարտած ուսանողները, կամ մարդիկ ովքեր լքել են աշխատատեղը նոր և ավելի լավ աշխատանքի անցնելու համար։
  • կառուցվածքային գործազրկություն։ Առաջանում է տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում։ Մարդիկ կորցնում են իրենց "հնացած" աշխատատեղը և ստիպված են կամ վերապատրաստվել, կամ փոխել մասնագիտությունը։ Օրինակ՝ մեքենագրուհիները։
  • պարբերաշրջանային գործազրկություն։ Առաջանում է տնտեսությունում տեղի ունեցող տնտեսական անկման արդյունքում, երբ արտադրությունները կրճատվում են և մարդիկ կորցնում են իրենց աշխատանք։

Լրիվ զբաղվածություն կատեգորիան բնորոշում է տնտեսական մի իրավիճակ, երբ պարբերաշրջանային գործազրկությունը հավասար է 0-ի և տնտեսությունում առկա են ֆրիկցիոն և կառուցվածքային գործազրկությունների տեսակները։ Այսինքն լրիվ զբաղվածությունը հավասար է ֆրիկցիոն գործազրկություն + կառուցվածքային գործազրկություն։ Սա հաճախ անվանում են գործազրկության բնական մակարդակ։

Գրականություն

  • Безработица // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Валентин Роик Экономика, финансы и право социального страхования. Институты и страховые механизмы. — М.: Альпина Паблишер, 2012. — 258 с. — ISBN 978-5-9614-1961-0.
  • Գ. Ե. Կիրակոսյան, Ի. Ե. Խլղաթյան, «Ընդհանուր տնտեսագիտության տեսություն» Երևան 2000 թ.
  • Անահիտ Մելքումյան «Աշխատանքի շուկա և զբաղվածություն», Երևան 1999, գլուխ 3-րդ