«Մելարեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 66. Տող 66.
Նաև լճում կան տարբեր տեսակի թռչուններ։ 2005 թվականի ուսումնասիրություններից հետո հայտնաբերվեց, որ 10 ամենատարածված տեսակները [[Գետային ջրածիծառ|գետային ջրածիծառը]], [[Արծաթափայլ որոր|արծաթափայլ որորը]], [[Սովորական որոր|սովորական որորը]], [[Կռնչան բադ|կռնչան բադը]], [[Գորշակապույտ որոր|գորշակապույտ որորը]], [[Փոմփոլավոր բադ|փոմփոլավոր բադը]], [[Կանադական կազարկա|կանադական կազարկան]], [[Սովորական հողամաղ|սովորական հողամաղը]], [[Կռվան կտցար|կռվան]] և [[Սպիտակավիզ կտցար|սպիտակավիզ կտցարն]] են։ [[Սպիտակապոչ արծիվ|Սպիտակապոչ ծովարծիվը]], [[Մոխրագույն սագ|մոխրագույն սագը]], [[Սպիտակաթուշ կազարկա|սպիտակաթուշ կազարկան]], [[Սևախածի սուզահավ|սևախածի սուզահավը]], [[սղոցակտուց բադ|սղոցակտուց բադը]] և [[Մոխրագույն բադ|մոխրագույն բադը]] քիչ են տարածված և Մալարեն լճի տարածաշրջանի որոշ տեսակներ ենթարկվել են բնաջնջման։ [[1994]] թվականին լճի վրա սկսվել են ջրագռավներ բնավորվել։ Ըստ 2005 թվականի լճում կատարված ուսւմնասիրության՝ հայտնաբերվել են 23 բնային խմբեր և 2178 բնադրավայրեր։

Նաև այնտեղ տարածված են ջրարծիվ, որը լճի ամենաուժեղ ներկայացուցիչն է։ Ջրարծվի բնադրավայրերը ամբող լճի մակերեսով են։
Նաև այնտեղ տարածված են ջրարծիվ, որը լճի ամենաուժեղ ներկայացուցիչն է։ Ջրարծվի բնադրավայրերը ամբողջ լճի մակերեսով են։

== Լեգենդ ==
== Լեգենդ ==

05:02, 3 Հուլիսի 2017-ի տարբերակ

Մելարեն
Mälaren

Մելարեն լիճը
59°26′25″ հս․. լ. 17°28′10″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Շվեդիա Շվեդիա
Հայելու բացարձակ բարձրությունը 0,7 մ
Ավազանի մակերեսը 1172 կմ²
Ծավալը 14 կմ³
Ամենամեծ խորությունը 76 մ
Միջին խորությունը 13 մ
Վիքիպահեստում

Մելարեն (շվեդ.՝ Mälaren), լիճ Շվեդիայի միջին մասում, Ստոկհոլմի, Ուպսալի, Սեդերմանլենդ և Վեստմանլեդի միջակայքում։ Մակերեսը՝ 1140 կմ2 (Շվեդիայում երրորդն է Վեներնից և Վեթերնից հետո), երկարությունը՝ մոտ 120 կմ, խորությունը՝ ավելի քան 61 մ։ Գտնվում է տեկտոնասառցադաշտային ծագում ունեցող գոգավորությունում, ծովի մակերևույթից 0, 3—0, 6 մ բարձրության վրա։ Ափերը կտրտված են, ունի մոտ 1200 կղզի։ Վտակներով և ջրանցքներով միացած է Բալթիկ ծովի և Ելմարեն լճի հետ[1][2]։ Նավարկելի է։ Արևելյան ծայրը գտնվում է երկրի մայրաքաղաք Ստոկհոլմի մոտ: Արևելքում Մելարենը միանում է Նորստրոմ վտակին, ինչպես նաև Բալթիկ ծովի Սեդերտել, Սլյուսեն և Համառբրուսսեն ջրարգելակավորման ուղիներով: Լիճը ունի մի շարք կղզիներ, որոնցից խոշորներն են Սելաենը (91 կմ2), Սվարտշյոլանդետը (79 կմ2): Նաև կղզիներում գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներ՝ վաղ միջնադարի քաղաքական կենտրոններ Բիրկի և Դրոտնինգհոմ ամրոցը:

Մեծ կղզիներ

  • Ադելսյո (Adelsö)
  • Ասպյոն (Aspön)
  • Բյորկյո (Björkö)
  • Էկերյո (Ekerö)
  • Հելգյո (Helgö)
  • Կուրյոն (Kurön)
  • Լիլա-Էսիգեն (Lilla Essingen)
  • Լուվյո (Lovö)
  • Մունսյո (Munsö)
  • Սելայոն (Selaön)
  • Ստորա-Էսիգեն (Stora Essingen)
  • Սվարտշյոլանդետ (Svartsjölandet)
  • Տոստերյոն (Tosterön)

Ֆաունա

Լճում կան ավելի քան 30 տեսակ ձկներ, ինչպիսիք են՝ գետային պերկեսը, բրամը, եռասեղ փշաձկնիկը, սպիտակաձուկը, գայլաձուկը և այլ ձկներ։

Նաև լճում կան տարբեր տեսակի թռչուններ։ 2005 թվականի ուսումնասիրություններից հետո հայտնաբերվեց, որ 10 ամենատարածված տեսակները գետային ջրածիծառը, արծաթափայլ որորը, սովորական որորը, կռնչան բադը, գորշակապույտ որորը, փոմփոլավոր բադը, կանադական կազարկան, սովորական հողամաղը, կռվան և սպիտակավիզ կտցարն են։ Սպիտակապոչ ծովարծիվը, մոխրագույն սագը, սպիտակաթուշ կազարկան, սևախածի սուզահավը, սղոցակտուց բադը և մոխրագույն բադը քիչ են տարածված և Մալարեն լճի տարածաշրջանի որոշ տեսակներ ենթարկվել են բնաջնջման։ 1994 թվականին լճի վրա սկսվել են ջրագռավներ բնավորվել։ Ըստ 2005 թվականի լճում կատարված ուսւմնասիրության՝ հայտնաբերվել են 23 բնային խմբեր և 2178 բնադրավայրեր։

Նաև այնտեղ տարածված են ջրարծիվ, որը լճի ամենաուժեղ ներկայացուցիչն է։ Ջրարծվի բնադրավայրերը ամբողջ լճի մակերեսով են։

Լեգենդ

Գոյություն ունի մի սկանդինավյան լեգենդ, ըստ որի Մելարեն լճը ստեղծել է աստվածուհի Գևոնը, երբ խաբել էր շվեդական թագավոր Գյուլվուին։ Թագավորը խոստացել է Գևոնին այնքան շատ հողեր, որքան կարող են հերկել չորս ցուլեր մեկ օրում և մեկ երեկոյի ընթացքում։ Բայց նա օգտագործում է հսկաների երկրի ցուլերը, և դրա փոխարեն հերկել է երկիրը, նրանք արմատախիլ են արել ու փոխանցել Դանիայի կողմին և Զելանդիայում ձրավորվել է կղզի[3][4]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Landhöjning och bebyggelse i nordligaste Uppland
  2. Friman, Helena, Söderström, Göran. (2008). Stockholm: en historia i kartor och bilder.
  3. Anthony Faulkes (ed. and trans), Snorri Sturluson: Edda (London: Everyman, 1987), p. 7.
  4. Путеводитель по Швеции
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 382