«Քաղաքացիական ցույցերը Սիրիայում (2011)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 9. Տող 9.
| causes = [[Գործազրկություն]], [[Կաշառակերություն]], [[Ավտորիտարիզմ]]
| causes = [[Գործազրկություն]], [[Կաշառակերություն]], [[Ավտորիտարիզմ]]
| goals = Բաշշար ալ-Ասադի հրաժարական, ժողովրդական բարեփոխումների անցկացում, քաղաքացիական իրավունքների ընդարձակում, արտակարգ դրության չեղարկում, արաբների ու քրդերի հավասար իրավունքներ
| goals = Բաշշար ալ-Ասադի հրաժարական, ժողովրդական բարեփոխումների անցկացում, քաղաքացիական իրավունքների ընդարձակում, արտակարգ դրության չեղարկում, արաբների ու քրդերի հավասար իրավունքներ
| methods = [[Ցույց]], վանդալիզմ, դասլքություն բանակից ու ոստիկանությունից
| methods = [[Ցույց]], վանդալիզմ, դասալքություն բանակից ու ոստիկանությունից
| status = ավարտված
| status = ավարտված
| result = [[Սիրիական ճգնաժամ|քաղաքացիական պատերազմի]] սկսում
| result = [[Սիրիական ճգնաժամ|քաղաքացիական պատերազմի]] սկսում
Տող 31. Տող 31.
| casualties1= '''Զոհված'''՝ 1800-2100 սպանված<br />'''Վիրավորված'''՝ հազարավոր<br />'''Ձեռբակալված'''՝ 12,617 <!--<ref>http://www.myfoxtwincities.com/dpp/news/wisconsin-protester-arrested-feb-17-2011</ref>-->
| casualties1= '''Զոհված'''՝ 1800-2100 սպանված<br />'''Վիրավորված'''՝ հազարավոր<br />'''Ձեռբակալված'''՝ 12,617 <!--<ref>http://www.myfoxtwincities.com/dpp/news/wisconsin-protester-arrested-feb-17-2011</ref>-->
| casualties2='''Զոհված'''՝ 400-500 սպանված
| casualties2='''Զոհված'''՝ 400-500 սպանված
| casualties_label= Ձեռբակալություններ, և այլն
| casualties_label= Ձերբակալություններ, և այլն
| strength1=
| strength1=
| strength2=
| strength2=

19:02, 30 Հունիսի 2017-ի տարբերակ

Քաղաքացիական բողոքները Սիրիայում
Մաս Արաբական գարուն
Ամսաթիվ2011 թվական մարտի 152011 թվական հուլիսի 29
ՎայրՍիրիա
ՊատճառԳործազրկություն, Կաշառակերություն, Ավտորիտարիզմ
ՆպատակԲաշշար ալ-Ասադի հրաժարական, ժողովրդական բարեփոխումների անցկացում, քաղաքացիական իրավունքների ընդարձակում, արտակարգ դրության չեղարկում, արաբների ու քրդերի հավասար իրավունքներ
ՄեթոդՑույց, վանդալիզմ, դասալքություն բանակից ու ոստիկանությունից
Կարգավիճակավարտված
Հակամարտող կողմեր
Ղեկավարներ
Ձերբակալություններ, և այլն
Զոհված՝ 1800-2100 սպանված
Վիրավորված՝ հազարավոր
Ձեռբակալված՝ 12,617
Զոհված՝ 400-500 սպանված

Քաղաքացիական ցույցերը Սիրիայում` սոցիալական հակամարտության Արաբական գարնան նախնական փուլը Սիրիայի Արաբական Հանրապետությունում (2011 թվականի հունվար - հուլիս):

Սիրիայում առաջին խաղաղ ցույցերը սկսվեցին 2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ որպես Արաբական գարնան շարժում: Ցուցարարները դեմ արտահայտվեցին կաշառակերությանը և Բաշշար ալ-Ասադի կառավարության կողմից կատարվող մարդու իրավունքների խախտմանը:

Չնայած կառավարության փորձերին ճնշել ցույցերը՝ շուտով հայտնի դարձավ, որ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից: Այդ ժամանակ ցուցարարների դեմ դուրս եկան կառավարական զորքերը: Ցուցարարները և ԶԼՄ-ները սիրիական կառավարությանը մեղադրում էին վարձկանների օգտագործման մեջ, ովքեր ծեծում և գնդակահարում էին ցույցի մասնակիցներին: Թեև սիրիական կառավարությունը ժխտում էր նրանց գոյությունը, ավելի ուշ այն հաստատեց ՄԱԿ-ը[4]:

Կառավարության բռնի գործողությունները հանգեցրեցին բանակից մասշտաբային դասալքությունների և նոր ընդդիմադիր ջոկատների առաջացմանը, հակամարտությունը քաղաքացիական անհնազանդությունից վերաճեց զինված ապստամբության: 2011 թվականի հուլիսի 29-ին ստեղծվեց ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակը, ինչից հետո հակամարտությունը վերաճեց քաղաքացիական պատերազմի:

Հունվար-փետրվար 2011` ցույցերի սկիզբ

Սիրիայում առաջին հակակառավարական ելույթները սկսվեցին 2011 թվականի հունվարի 26-ին, որոնք կրում էին մեծ չափով պատահական բնույթ: Հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում առաջացավ նոր խումբ «Սիրիական հեղափոխություն-2011» անվանմամբ, որի հիմնական նպատակն էր անցկացնել «Զայրույթի օր» Սիրիայի խոշոր քաղաքներում՝ ընդդեմ երկրի նախագահ Բաշշար ալ-Ասադի: Քաղաքական ֆլեշմոբի անցկացման առաջին օրը ընտրվեց չորեքշաբթին` փետրվարի 4-ը: Սակայն նշանակված օրին ու ժամին այն այդպես էլ չկայացավ: Առաջին վարկածով դրա պատճառը դարձավ տեղատարափը, իսկ ուրիշ վարկածով սիրիական իրավապահ մարմինների օպերատիվ գործողությունները[5]: Ցույցը Դամասկոսում անցկացվեց միայն փետրվարի 17-ին, սակայն այն արագ ցրվեց ոստիկանության կողմից:

Մարտ 2011` առաջին բախումներ

Հակակառավարական ցույց Հոմս քաղաքում

Անկարգություններն Դամասկոսում և Հալեպում վերսկսվեցին մարտի 15-ին: Առաջին մասշտաբային ցույցերը սկսվեցին Դառաա քաղաքում, որը հայտնի դարձավ որպես «հեղափոխության օրրան»[6]: Ցույցերը պատճառ հանդիստացան 15 մարդու ձերբակալության և խոշտանգման, ովքեր ձերբակալվել էին դեռ մարտի 6-ին հակակառավարական գրաֆիտիի համար[7][8][9]: Սկսվեցին բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև: Մարտի 18-ին՝ ուրբաթօրյա աղոթքից հետո, ցույցի դուրս եկան հազարավոր մարդիկ, մի քանի մարդ սպանվեց: Մարտի 20-ին ամբոխը այրեց Բաաս կուսակցության գրասենյակը և ուրիշ հասարակական շենքեր: Անվտանգության ուժերը կրակ բացեցին ամբոխի վրա: Արդյունքում Դառաայում երկօրյա բախումների ընթացքում սպանվեց 15 մարդ[10]:

Փոքր ելույթներ անցկացվեցին նաև երկրի ուրիշ շրջաններում: Ցուցարարները պահանջում էին քաղբանտարկյալների ազատ արձակում, արտակարգ դրության չեղարկում, որը ձգվում էր 48 տարի:[11]: Մարտի 18-ին կայացավ մասշտաբային ցույցեր Բանիաս, Դամասկոս, Ալ-Հասաքա, Դառաա, Դեր Զոր և Համա քաղաքներում: Ոստիկանությունը պատասխանեց արցունքաբեր գազով, ջրցաններով և ցուցարարների կոտորածներով: Սպանվեց առնվազն 6 մարդ, շատերը վնասվածքներ ստացան[12]:

Մարտի 25-ին՝ ուրբաթօրյա աղոթքից հետո, ամբողջ երկրում անցկացվեցին մասշտաբային բողոքի ցույցեր[10]: Միայն Դառաա քաղաքում փողոց դուրս եկավ ավելի քան 100 հազար մարդ[13], ամենաքիչը սպանվեց 20 ցուցարար: Ցույցերը անցկացվեցին և ուրիշ սիրիական քաղաքներում, ինչպիսիք են` Հոմս, Համա, Բանիաս, Ջասիմ, Հալեպ, Դամասկոս և Լաթակիա: Սպանվածների թիվը ընդհանուր առմամբ կազմեց ավելի քան 70 մարդ[14]:

Ցուցարարները Դամասկոսի հարավային արվարձանում, 2011 թվականի ապրիլի 8

Ճնշումներ

Սիրիական ՕՄՕՆ-ը Դամասկոսում

Մինչ ապստամբությունը Սիրիայի կառավարությունը անցկացրեց մասշտաբային ձերբակալություններ քաղաքացիական ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ, որոնց Ասադի կառավարությունը հայտարարեց «ահաբեկիչներ»: Ձերբակալվեցին քաղաքական ընդդիմության առաջնորդներ Հասսան ալ-Նաջարը[15], Աբբաս Աբբասը[16] և Ադնան Մուստաֆան[17]:

Մասշտաբային ցույցերի սկսվելուց հետո կառավարությունը կազմակերպեց ձերբակալությունների արշավ: Իրավապաշտպան խմբերի հաղորդմամբ ձերբակալվեցին տասնյակ հազարավոր մարդիկ: Ընդունվեց օրենք, ըստ որի՝ ոստիկանությանը և ցանկացած 18 հատուկ ծառայություններին թույլատրվում էր ձերբակալել կասկածյալին ութ ժամվա ընթացքում առանց թույլատվության: Ձերբակալվեցին հիմնականում երկու խմբի մարդիկ՝ քաղաքական ակտիվիստները և տղամարդիկ, ովքեր իրենց բնակավայրերում առաջացնում էին ամենամեծ կասկածները իշխանության կողմից[18]: Ձերբակալվածներից շատերը ենթարկվեցին կտտանքների, ծեծի և դաժան վերաբերմունքի: Ըստ Human Rights Watch-ի տվյալների՝ 2012 թվականի հուլիսի 3-ի դրությամբ գործել են սիրիական հատուկ ծառայությունների առնվազն 27 կտտանքային կենտրոններ[19]:

Նախագահ Ասադը հայտարարեց ընդդիմությանը իսլամական ահաբեկիչներ, իսկ իրեն ներկայացրեց որպես աշխարհիկ կառավարման երաշխավոր[20]: Ապրիլի սկզբին անվտանգության խոշոր ուժերը ուղղվեցին վրանային քաղաքի՝ Լաթակիայի վրա: Մի քանի քաղաքներում ստեղծվեցին բլոկպոստեր ցույցերը կանխելու նպատակով: Չնայած ճնշմանը՝ մասշտաբային ցույցերը մեկ ամսվա ընթացքում շարունակվեցին Դառաա, Բանիաս, Ալ-Կամիշլի, Հոմս, Դումա և Հառասթա քաղաքներում[21]:

Զիջումներ

Ընդդիմության ցույցը Բանիաս քաղաքում

Մարտի ու ապրիլի ընթացքում սիրիական կառավարությունը հույս ուներ թուլացնել ընդվզումը՝ առաջարկելով քաղաքական զիջումների և բարեփոխումների շարք: Կրճատվեց զինակոչն[22] ու հրաժարական տվեց Դառաայի մարզպետը[23]: Կառավարությունը խոստացավ ազատ արձակել քաղբանտարկյալներին, նվազեցնել հարկերը, բարձրացնել բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերը, ապահովել ավելի շատ մամուլի ազատություն, ինչպես նաև բարձրացնել զբաղվածության մակարդակը[24]: Թվարկված խոստումներից իրականացվեց ընդամենը մի քանիսը[25]:

Կառավարությունը, ղեկավարվելով կրոնական ալավիների կողմից, գնաց որոշակի զիջումների սուննիների նկատմամբ, ովքեր մեծամասնություն էին կազմում Սիրիայի բնակչության մեջ և ազգային որոշ փոքրամասնությունների նկատմամբ: Այդպես չեղարկվեց աշխատանքային վայրում ուսուցիչների ավանդական մուսուլմանական նիկաբ կրելու արգելքը: Փակվեց երկրում միակ խաղատունը[26]: Կառավարությունը նաև քաղաքացիություն տվեց նախկինում «օտարերկրացի» անունը ստացած սիրիացի քրդերին[27]:

Ցուցարարների գլխավոր պահանջներից մեկը արտակարգ դրության չեղարկումն էր, որը Սիրիայում գործում էր գրեթե 50 տարի: Արտակարգ դրության մասին օրենքը կառավարությանը հնարավորություն էր տալիս կամայական ձերբակալությունների և քաղաքական ընդդիմության արգելում: 2011 թվականի ապրիլի 21-ին՝ մի քանի շաբաթ տևած բանավեճից հետո, Բաշշար Ասադը ստորագրեց հրամանագիր, ըստ որի չեղարկվում էր արտակարգ դրությունը[28]: Այնուամենայնիվ հակակառավարական ցույցերը շարունակվում էին, քանի որ ակտիվիստները բարենորոգումները համարում էին շատ մշուշոտ[29]:

Ռազմական գործողություններ

Ապրիլ 2011

Ցույցերի շարունակման հետևանքով սիրիական կառավարությունն այն ճնշելու նպատակով սկսեց օգտագործել կանոնավոր զորքը, որը դարձավ հակամարտությունում նոր էսկալացիա: Ապրիլի 25-ին բանակը պաշարեց Դառաա քաղաքը, որը հանդիսանում էր ապստամբության կենտրոնը: Զինվորները գնդակահարում էին ցուցարարներին և խուզարկում նրանց տները, որի արդյունքում ձերբակալվեցին հարյուրավորները[30][31]: Առաջին անգամ ցուցարարների դեմ կիրառվեցին տանկեր և դիպուկահարներ[30]: Հատուկ ծառայությունները անջատում էին բնակելի թաղամասերում ջուրը, էլեկտրաէներգիան և հեռախոսային գծերը, ինչպես նաև վերցնում էին ալյուր և այլ սննդամթերքներ: Բախումները բանակի և ցուցարարների միջև, որի մի մասը այդ ժամանակ զինված էր, հանգեցրեց հարյուրավոր մարդկանց մահվան[31][32]: Մինչև մայիսի 5-ը ցույցերի մեծամասնությունը ճնշվեց, և բանակը դուրս բերվեց քաղաքից, բացառությամբ փոքր կայազորի:

Մայիս 2011

Իրադարձությունները նման էին Դառաայի իրադարձություններին. նույնը տեղի ունեցավ Բանիասում, Հոմսում, Թելլ Քալահում, Լաթաքիայում և ուրիշ քաղաքներում[33]: Բռնությունները քաղաքների բնակիչների հանդեպ շարունակվեցին նաև գործողություններից հետո[34]: Ըստ Սիրիայի մարդու իրավունքների կազմակերպության՝ մայիսի վերջին սպանվածների թիվը գերազանցեց 1000-ը[35]

Հունիս - հուլիս 2011

սիրիական ընդդիմության դրոշը

Սակայն ընդդիմական ուժերը դարձել էին ավելի կազմակերպված և լավ զինված[36]: Ընդդիմության առաջին զինված ելույթը տեղի ունեցավ 2011 թվականի հունիսի 4-ին Ջիսր ալ-Շուղուր քաղաքում՝ Իդլիբի մարզում՝ թուրք-սիրիական սահմանի մոտ: Ապստամբները հրկիզեցին անվտանգության վարչությունը, երբ կրակ բացեցին թաղման արարողության վրա: Դրա հետևանքով զոհվեցին անվտանգության ծառայության ութ աշխատակից, ինչից հետո ապստամբները գրավեցին շենքը և վերցրեցին շենքում գտնվող զենքերը: Բախումները ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև շարունակվեցին հետագա օրերին: Դրանից հետո անվտանգության ծառայության որոշ սպաներ անցան ապստամբների կողմը՝ որպես գաղտնի ոստիկանության աշխատակիցներ, կրակ բացեցին զինվորների վրա, ովքեր հրաժարվում էին կրակ բացել խաղաղ բնակիչների վրա: Հունիսի 6-ին սուննիական ոստիկանությունը և զինվոր-փախստականները դարան սարքեցին դեպի քաղաք շարժվող անվտանգության ուժերի շարասյունում: Վախենալով բանակի վրեժխնդրությունից՝ ոստիկանության անդամները և փախստականները, ինչպես նաև քաղաքի մոտ 10 հազար բնակիչներ վազեցին Թուրքայի սահմանի երկայնքով:[10]

Հունիսին և հուլիսին ցույցերը շարունակվեցին այն պատճառով, որ կառավարական զորքերը ընդլայնեցին իրենց գործողությունները՝ կրակ բացելով ցուցարարների վրա և օգտագործելով տանկեր ցուցարարների դեմ: Հունիսի սկզբին պաշարման ենթարկվեցին Ռաստան և Թելլ-Բիսա քաղաքները, ինչպես նաև Մաարրաթ ալ-Նուման քաղաքը[37]: Հունիսի 30-ին մասսայական ցույցեր բռնկվեցին Հալեպում՝ Սիրիայի ամենամեծ քաղաքում[38]: Հուլիսի 3-ին բանակը օգտագործեց տանկ Համայում այն բանից հետո, երբ քաղաքում տեղի ունեցավ մասսայական ցույց ընդդեմ Բաշշար ալ-Ասադի[39]:

Հուլիսի 29-ին սիրիական բանակից դասալքված սպաների մի խումբ հայտարարեցին Սիրիական ազատ բանակի ստեղծման մասին: Բանակը կազմվեց ապստամբների կողմն անցած սիրիական բանակի զինծառայողներից: Բանակի գլխավոր նպատակը Բաշշար ալ-Ասադին իշխանությունից հեռացնելն էր:

Ծանոթագրություններ

  1. The Kurdish Democratic Union Party
  2. Bashar al-Assad's inner circle // BBC, 30.07.2012
  3. Syria: feared militia kills up to 21 people as protests continue // The Daily Telegraph, 27.03.2011
  4. Обнародован новый доклад о ситуации с правами человека в Сирии // Центр новостей ООН, 15.08.2012
  5. Пользователи Facebook готовят новую революцию — в Сирии // информагентство «Балтинфо» от 27 февраля 2011
  6. «Mid-East unrest: Syrian protests in Damascus and Aleppo». BBC. 15 March 2011. Վերցված է 15 March 2013-ին.
  7. Fahim, Kareem; Saad, Hwaida (9 February 2013). «A Faceless Teenage Refugee Who Helped Ignite Syria's War». The New York Times.
  8. Droz-Vincent, Philippe (Winter 2014). «"State of Barbary" (Take Two): From the Arab Spring to the Return of Violence in Syria». Middle East Journal. Middle East Institute. 68 (1) – via HighBeam Research. {{cite journal}}: Unknown parameter |subscription= ignored (|url-access= suggested) (օգնություն)
  9. Middle East unrest: Silence broken in Syria By Lina Sinjab BBC News 19 March 2011 | http://www.bbc.com/news/world-middle-east-12794882
  10. 10,0 10,1 10,2 Holliday, Joseph (December 2011). «The Struggle for Syria in 2011» (PDF). Institute for the Study of War.
  11. «Officers Fire on Crowd as Syrian Protests Grow». The New York Times. 20 March 2011. Վերցված է 7 September 2012-ին.
  12. Iddon, Paul (30 July). «A recap of the Syrian crisis to date». Digital Journal. Վերցված է 3 August 2012-ին.
  13. Palmer, Will. «Now That We Have Tasted Hope (Excerpt)». McSweeney's. «Demonstrations in Daraa that day reportedly swelled to more than 100,000 people.»
  14. Slackman, Michael (25 March 2011). «Syrian Troops Open Fire on Protesters in Several Cities». New York Times. Վերցված է 28 January 2013-ին.
  15. «Arrest of leader of the Islamic Democratic movement in Syria». Elaph. Վերցված է 12 February 2011-ին.
  16. «Jailed prominent Syrian opposition for seven and a half years» (Arabic). free-syria.com. Արխիվացված է օրիգինալից 11 May 2011-ին. Վերցված է 12 February 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Syrian authorities detain national identity Adnan Mustafa Abu Ammar» (Arabic). free-syria.com. Արխիվացված է օրիգինալից 11 May 2011-ին. Վերցված է 12 February 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Syrian Arrests Are Said to Have Snared Tens of Thousands». The New York Times. 27 June 2012. Վերցված է 2 August 2012-ին.
  19. «Syria: Torture Centers Revealed». Human Rights Watch. 3 July 2012. Վերցված է 2 August 2012-ին.
  20. «Opposition: 127 dead as Syrian forces target civilians». CNN. 7 April 2012. Վերցված է 23 September 2012-ին.
  21. Oweis, Khaled (22 April 2011). «Almost 90 dead in Syria's bloodiest day of unrest». Reuters. Վերցված է 22 April 2011-ին.
  22. «Syrian mourners call for revolt, forces fire tear gas». Reuters. 19 March 2011. Վերցված է 19 March 2011-ին.
  23. «President al-Assad Issues Decree on Discharging Governor of Daraa from His Post». Syrian Arab News Agency. 24 March 2011. Վերցված է 22 February 2012-ին.
  24. «In Syrian flashpoint town, more deaths reported». CNN. 25 March 2011. Վերցված է 25 March 2011-ին.
  25. al-Hatem, Fadwa (31 May 2011). «Syrians are tired of Assad's 'reforms'». The Guardian. London. Վերցված է 2013-06-08-ին.
  26. «Syria lifts niqab ban, shuts casino, in nod to Sunnis». Reuters. 6 April 2011.
  27. «Stateless Kurds in Syria granted citizenship». CNN. 7 April 2011. Վերցված է 13 November 2011-ին.
  28. Oweis, Khaled Yacoub; Karouny, Mariam; al-Khalidi, Suleiman; Aboudi, Sami (21 April 2011). «Syria's Assad ends state of emergency». Reuters. Beirut, Amman, Cairo. Վերցված է 21 April 2011-ին.
  29. Stack, Liam (1 April 2011). «Syrian Protesters Clash With Security Forces». The New York Times. Վերցված է 20 September 2012-ին.
  30. 30,0 30,1 Shadid, Anthony (25 April 2011). «Syria Escalates Crackdown as Tanks Go to Restive City». The New York Times. Վերցված է 26 April 2011-ին.
  31. 31,0 31,1 «Five dead in 'Day of Defiance'». Վերցված է 6 May 2011-ին.
  32. «Civilian killings in Syrian demonstrations rises to 800». Jerusalemn Post. 5 July 2011. Վերցված է 11 April 2012-ին.
  33. «Syrian army tanks 'moving towards Hama'». BBC News. 5 May 2011. Վերցված է 20 January 2012-ին.
  34. «Shallow grave yields several bodies in Syrian city marked by unrest». CNN. 16 May 2011. Վերցված է 17 May 2011-ին.
  35. «Syria death toll 'surpasses 1,000'». Al Jazeera. 24 May 2011.
  36. Dagher, Sam (6 July 2012). «In Paris, Diplomats Cheer Syria General's Defection». The Wall Street Journal. Վերցված է 7 July 2012-ին.
  37. «Syrian forces take over northwestern town of Maaret al-Numan». Haaretz. 17 June 2011.
  38. «Syria unrest: Protests in Aleppo as troops comb border». BBC News. 30 June 2011. Վերցված է 20 January 2012-ին.
  39. «Syria: 'Hundreds of thousands' join anti-Assad protests». BBC. 1 July 2011. Վերցված է 3 August 2011-ին.