«Լարվածության գլխացավ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}


'''Լարվածության գլխացավը''' ամենատարածվածն է առաջնային գլխացավերի շարքում, կազմում է մոտ 90%: Այն անվանում են նաև սթրեսոգեն,հասարակ, գլխամաշկի մկանների լարվածության գլխացավ, «նևրոտիկ գլխարկ»։ 1988 թվականից ամբողջ աշխարհում ընդունված է լարվածության գլխացավ տերմինը։
'''Լարվածության գլխացավն''' ամենատարածվածն է առաջնային գլխացավերի շարքում, կազմում է դեպքերի մոտ 90%֊ը: Այն անվանում են նաև սթրեսոգեն, հասարակ, գլխամաշկի մկանների լարվածության գլխացավ, «նևրոտիկ գլխարկ»։ 1988 թվականից ամբողջ աշխարհում ընդունված է լարվածության գլխացավ տերմինը։<ref>https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/20961988</ref>


== Էպիդեմիոլոգիա ==
== Էպիդեմիոլոգիա ==

14:43, 30 Հունիսի 2017-ի տարբերակ

Լարվածության գլխացավ
Տեսակախտանիշ, հիվանդություն և ախտանիշ կամ նշան
Պատճառանհայտ
Հիվանդության ախտանշաններգլխացավ[1]
Բուժաքննությունֆիզիկալ զննում
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն[1]
ՀՄԴ-9307.81 և 339.1
ՀՄԴ-10G44.2
ԲուժումՑավազրկող դեղամիջոցներ[1] և tricyclic antidepressant?[1]
 Tension headache Վիքիպահեստում

Լարվածության գլխացավն ամենատարածվածն է առաջնային գլխացավերի շարքում, կազմում է դեպքերի մոտ 90%֊ը: Այն անվանում են նաև սթրեսոգեն, հասարակ, գլխամաշկի մկանների լարվածության գլխացավ, «նևրոտիկ գլխարկ»։ 1988 թվականից ամբողջ աշխարհում ընդունված է լարվածության գլխացավ տերմինը։[2]

Էպիդեմիոլոգիա

Լարվածության տիպի գլխացավով տառապում է աշխարհի բնակչության 20,8% կամ 1,4 միլիարդը։ Առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ։ Հաճախ այն կանանց մոտ առաջանում կամ սրվում է դաշտանից առաջ։[3]

Կլինիկական ախտանշաններ

Հիվանդները,ովքեր տառապում են գլխացավի այս տիպով գանգատվում են ճնշող, ձգող ցավերից։ Ըստ տեղակայման գլխացավը անպայման երկկողմանի է, սակայն մի կողմը կարող է ցավել ավելի ուժեղ։ Հվանդները բավականին պատկերավոր են նկարագրում իրենց ցավերի տեղակայումը՝ «գլուխը կարծես ձգում են օղակապով, մամլակով կամ զգում են ծանր սաղավարտի առկայություն»։ Գլխացավի գագաթնակետին ի հայտ են գալիս այլ ախտանշաններ ևս՝ լուսավախություն, ձայնավախություն, անորեքսիա կամ սրտխառնոց։ Որպես կանոն այս ախտանշանները միասին չեն դիտվում։ Սակայն եթե ցավն ունի քրոնիկ ընթացք նոպայի գագաթնակետին, ուղեկցող ախտանշանները կարող են ներկա լինել։

Պատճառներն ու նպաստող գործոնները

Լարվածության գխացավը կարող է զարգանալ տարբեր պատճառներով։

  • Սթրես․ այն առաջանում է օրվա 2րդ կեսին, երկար, լարված աշխատանքային օրվա արդյունքում։
  • Անքնություն․
  • Անհարմար աշխատանքային դիրքի պայմաններ
  • Անկանոն սննդակարգ
  • Հիպոգլիկեմիա, հիպերկապնիա,հիպօքսիա
  • Արտաքին միջավայրի շատ բարձր կամ շատ ցածր ջերմաստիճան
  • Տագնապային իրավիճակ
  • Դեպրեսիա
  • Հիպերթերմիա
  • Զարկերակային գերճնշում և թերճնշում
  • Հորմոնալ խանգարումնոր
  • Կոֆեինի և այլ հոգեխթանիչների գերդոզավորում
  • Նախադաշտան

Էթոլոգիան և պաթոգենեզը

Վարկածներից մեկը պնդում է, որ լարվածության գլխացավն առաջանում է աչքի ցիլիար մկանի,դեմքի միմիկայի մկանների,պարանոցի,մեջքի մկանների գերլարվածության հետևանքով։ Մկաններում կուտակվում է կաթնաթթու, որն էլ բերում է դրանց հոգնածությանը, և առաջանում է ցավի զգացողություն։ Մեծ ազդեցություն ունի անոթների սեղմումը գլխի մկանների կծկման պատճառով, ինրչն էլ բերում է ուղեղի արյան շրջանառության խանգարմանը։ Ըստ մեկ այլ վարկածի պատճառը ուղեղում գտնվող ցավի տարբերակման կենտրոնների ոչ ճիշտ աշխատանքն է ։


Բուժումն ու պրոֆիլակտիկան

Լարվածության գլխացավի բուժման ժամանակ օգտագործվում են հակադեպրեսանտներ ինչպես նաև մկանների լարվածությունը թուլացնող դեղեր,որոնց արդյունավետությունը լիառժեք ապացուցված չէ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Kahriman A., Zhu S. Migraine and Tension-Type Headache // Seminars in NeurologyThieme Medical Publishers (Germany), 2018. — Vol. 38, Iss. 6. — P. 608—618. — ISSN 0271-8235; 1098-9021doi:10.1055/S-0038-1673683PMID:30522135
  2. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/20961988
  3. Vos, T (Dec 15, 2012). «Years lived with disability (YLDs) for 1160 sequelae of 289 diseases and injuries 1990-2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010». Lancet. 380 (9859): 2163–96. doi:10.1016/S0140-6736(12)61729-2. PMID 23245607.

Գրականություն

Նյարդաբանություն