«Ջրաբերդ (ամրոց)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 63. Տող 63.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{Ծանցանկ}}

[[Կատեգորիա:Արցախի ամրոցներ]]

07:00, 30 Հունիսի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրաբերդ (այլ կիրառումներ)
Ջրաբերդ
Նկարագրություն
Տեսակամրոց
ՏեղագրությունԼՂՀ ԼՂՀ, Մարտակերտի շրջան
Վարչական միավորՄարտակերտի շրջան
ԵրկիրԼՂՀ
Կառուցվածանհայտ
Քարտեզ
Քարտեզ

Ջրաբերդի ամրոց (հայտնի է նաև, որպես Ջերմուկ կամ Չարաբերդ), միջնադարյան հայկական պաշտպանական ամրություն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի համանուն գյուղում՝ Թառթառ գետի ափին[1]։

Ջրաբերդի միջնադարյան նկարագիրը մեզ հայտնի է Րաֆֆու «Խամսայի մելիքություններ» ստեղծագործությունից[2][3]

Ջրաբերդի մելիքի ամրոցը գտնվում էր Թարթառ գետի ափի մոտ, Երիցմանկանց վանքի հանդեպ։ Այդ բերդի անունով ամբողջ գավառը կոչվում է Ջրաբերդ, որովհետև բերդը կանգնած է համարյա թե ջրի մեջ, մի ահագին սեպաձև ժայռի գագաթի վրա, որի ստորոտը քերելով, անցնում են կատաղի Թարթառը և Թըրղին

Պատմություն

Ջրաբերդը պատմական Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող հնագույն ամրոցներից է[4]։ Հայտնի է, որ ամրոցը կառուցվել է Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակահատվածում։ Ջրաբերդի ամրոցի մասին առաջին հիշատակումները եղել են վաղմիջնադարյան հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացու աշխատությունում[5]։ Մովսես Կաղանկատվացու աշխատության մեջ հարուստ տեղեկություններ կան Հայաստանի, հատկապես «արևելից կողմանց»՝ Արցախի և Ուտիքի վաղ միջնադարյան պատմության մասին։

Շուտով ամրոցը կառավարվել է Վախթանգյանների տոհմի մելիքների կողմից։ Նրանցից նշանավորներն էին Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, Մալիկ Իսրայելյանը, Մելիք-Իսրայելյանը, Մելիք-Ալավերդյանն ու Աթաբեկյանը։

Ներկայումս մեզ են հասել միայն ամրոցի ավերակները։ Պահպանվել են ամրոցի դարպասները։ Ջրաբերդից ոչ այնքան հեռու գտնվում է 16-17-րդ դարերում կառուցված Երից Մանկանց հայ առաքելական վանքը և խաչքար։ Պահպանված արձանագրությունների համաձայն, եկեղեցին կառուցել են Աղվանից կաթողիկոս Սիմեոնը և իր եղբայր Իգնատիոս վարդապետը՝ 1664 թվականին նվիրատվությունների օժանդակությամբ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Արցախի Հանրապետության պատմամշակութային շինություններ, «Արցախ», 2003.:
  2. «Խամսայի Մելիքությունները — Գրապահարան». grapaharan.org. Վերցված է 2017-06-30-ին.
  3. «Արցախի Հանրապետության պատմություն․ Խամսայի մելիքություններ» (PDF).
  4. Րաֆֆի, Հակոբ Մելիք-Հակոբյան, Խամսայի մելիքություններ, Երևան, Նաիրի, 1991.
  5. Մովսես Կալանկատվեցի, «Աղուանից աշխարհի պատմութիւն»Երևան, Հայաստան, 1984, էջ 87