«Վույադին Բոշկով»–ի խմբագրումների տարբերություն
չ →Ծանոթագրություններ: + կատեգորիա:Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով՝ ըստ Ռուսերեն Վիքիպեդիայի oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրա... |
|||
Տող 84. | Տող 84. | ||
[[Կատեգորիա:Ռոմա ՖԱ մարզիչներ]] |
[[Կատեգորիա:Ռոմա ՖԱ մարզիչներ]] |
||
[[Կատեգորիա:Հարավսլավացի ֆուտբոլիստներ]] |
[[Կատեգորիա:Հարավսլավացի ֆուտբոլիստներ]] |
||
[[Կատեգորիա:Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով]] |
03:18, 27 Հունիսի 2017-ի տարբերակ
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | Սերբ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Սերբիա և ՀՍՖՀ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Պրոֆեսոր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 16, 1931 (92 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բեգեչ, Հարավսլավիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 27, 2014 (82 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Նովի Սադ, Սերբիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 170 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 68 կգ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վույադին Բոշկով (սերբ.՝ Vujadin Boškov, 1931 թ. մայիսի 16, Բեգեչ, Հարավսլավիայի Թագավորություն - 2014 թ. Ապրիլ 27), Սերբ նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել Վոյվոդինա, Սամպդորիա և Յանգ Բոյզ ֆուտբոլային ակումբներում։ Մարզչական կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Ռեալ Մադրիդը, Սամպդորիաը, Ռոման և Նապոլին, ինչպես նաև Հարավսլավիայի ազգային հավաքականը։
Ակումբային կարիերա
Վույադին Բոշկովը ֆուտբոլային կարիերան սկսել Վոյվոդինա ակումբում, որտեղ հանդես է եկել 1950-ից 1960 թթ., հարավսլավական ակումբի կազմում անցկացրել է 512 հանդիպում, որում խփել է 182 գնդակ։ 30 տարեկան հասակում Բոշկովը արտերկրում հանդես գալու իրավունք ստացավ և տեղափոխվեց իտալական Սամպդորիա, սակայն այնտեղ նա ստացավ ծանր վնասվածք, ինչը նրան թույլ չտվեց ցուցադրել իր ողջ ունակությունները։ Բոշկովը կարիերան ավարտեց շվեյցարական Յանգ Բոյզում, որտեղ հանդես էր գալիս որպես խաղացող-մարզիչ։
Միջազգային կարիերա
1951 թվականի հունիսի 25-ին Բոշկովը իր անդրանիկ հանդիպումը անցկացրեց Հարավսլավիայի ազգային հավաքականում, մրցակիցը Շվեյցարիայի ազգային հավաքականն էր, հանդիպումը տեղ էր ունենում Բելգրադում։ 1952 թվականին Հարավսլավիայի հավաքականը մասնակցեց Հելսինկիում կայացած օլիմպիական խաղերին, հավաքականի կազմում ընդգրկված էր նաև Բոշկովը, թիմը հասավ մինչև եզրափակիչ որտեղ պարտվեց Հունգարիայի հավաքականին, որի առաջատարն էր Ֆերենց Պուշկաշը։ Բոշկովը երկու անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին, որտեղ անցկացրել է 7 հանդիպում, հավաքականի վերջին հանդիպումը Վույադինը անցկացրեց 1958 թվականի աշխարհի առաջնությանը, մրցակիցը Գերմանիայի հավաքականն էր։
1955 թվականի օգոստոսի 13-ին Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի 75 ամյակի կապակցությամբ Բելֆաստում կայացավ Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի հավաքականների հանդիպումը, Բոշկովը հանդես եկավ առաջինի կազմում, խաղը ավարտվեց 4։ 1 հաշվով։
Նվաճումներ
- Հարավսլավիայի առաջնություն՝ 1966
- Իսպանիայի առաջնություն՝ 1980
- Նիդերլանդների գավաթակիր՝ 1975
- Իսպանիայի գավաթակիր՝ 1980
- Իտալիայի գավաթակիր՝ 1988, 1989
- Գավաթակիրների գավաթի հաղթող՝ 1990
- Իտալիայի չեմպիոն՝ 1991
- Իտալիայի սուպերգավաթակիր՝ 1991
Արտաքին հղումներ
- Պրոֆիլը fifa.com-ում
- Պրոֆիլը footballplayers.ru-ում
- Հարցազրույց Բոշկովի հետ
- Պրոֆիլը weltfussball.de-ում
- Հոդված biografieonline.it-ում
- Կենսագրություններ