«Վասա նավ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 98. Տող 98.
* [http://www.modelships.de/Museums_and_replicas/Vasa-Museet-Stockholm/Wasa.htm Die Vasa von 1628] Grossformatige Bilder der Vasa und des 1 : 10 Modells im Vasa-Museum
* [http://www.modelships.de/Museums_and_replicas/Vasa-Museet-Stockholm/Wasa.htm Die Vasa von 1628] Grossformatige Bilder der Vasa und des 1 : 10 Modells im Vasa-Museum
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Նավ–թանգարաններ]]

14:59, 24 Հունիսի 2017-ի տարբերակ

Վասա
Վասա, նավի թանգարան, 2012 թիվ
ՊատկանելիությունՇվեդիա
ԱրտադրողՍտոկհոլմ
Նավի երկարությունը69 մ
Անձնակազմ­ի թիվը145 նավաստի; 300 զինվոր

Վասա (նավ) «Ва́за» (նաև «Ва́са», շվեդ.՝ Vasa), շվեդական ռազմական նավ, որը ջուր է իջեցվել 1628 թվականի ամռանը: Նավն իր անվանումն ստացել է այդ ժամանակշրջանում շվեդական թագավորությունում իշխող Վասա դինաստիայի պատվին: Լինելով շվեցարական նավատորմի ամենամեծ ու թանկարժեք ռազմանավերից մեկը, «Վասան» պիտի դառնար նրա դրոշակակիրը, սակայն նախագծային սխալների պատճառով նավը շրջվեց և խորտակվեց՝ երբ առաջին անգամ՝ 1628 թվականի օգոստոսի 10(20)-ին դուրս եկավ Ստոկհոլմի նավահանգիստ: 1961 թվականին նավը բարձրացվեց ջրի հատակից, ենթարկվեց վերականգնման և ներկայումս ցուցադրվում է հատուկ իր համար կառուցված թանգարանում: «Վասան» XVII դարի աշխարհի միակ պահպանված առագաստանավն է: «Վասաի» երկարությունը 69 մ է, լայնությունը՝ 11.7մ: Նախատեսված էր, որ նավի վրա կլինի 64 հրանոթ[1]:

Շինարարություն

«Վասայի» պատմությունն սկսվել է 1625 թվականի հունվարի 16(26)-ից, երբ Շվեդիայի թագավոր Գուստավ II Ադոլֆ շվեցարական նավատորմում նոր ռազմանավ կառուցելու համար պայմանագիր ստորագրեց հոլանդացի նավաշինարար Հենրիխ Հյուբերթսոնի հետ: Ըստ թագավորի մտահղացման նոր նավը պետք է լիներ Շվեդական թագավորական նավատորիմի դրոշակակիրը: Այդ տարի՝ նավի պատրաստման համար հատվել է մետ 16 հեկտար կաղնու անտառ՝ մոտ հազար ծառ: Դեռևս «Վասայի» շինարարության ընթացքում նրան տրվել է՝ «թագավորական նավի» կոչում, ինչն ընդգծում էր նրա առանձնահատուկ կարգավիճակը: Նավի կմախքն առատորեն զարդարված էր ոսկեզօծ փորագրված ու ներկված քանդակներով: «Վասայի» ստեղծմանը ներգրավված էին լավագույն աշխատողները՝ հյուսներ, դարբիններ, նկարիչներ և այլն: Նոր նավը հիացմունք և հպարտություն էր առաջացնում Ստոկհոլմի բնակիչների մոտ: 1627 թվականին նավաշինարար Հենրիխ Հյուբերթսոնը մահացավ: «Վասայի» աշխատանքներում նրա իրավահաջորդը դարձավ նավաշինարար՝ Հեյն Յակոբսոնը: Այդ թվականի աշնանը նավն իջեցվեց ջուր:

Աղետ

«Վասայի» առաջին նավարկության քարտեզ, թվերով նշված են՝
1- Վերֆ՝ որտեղ 1626—1628 թվականներին կառուցվել է նավը,
2- նավի կայանատեղի՝ թագավորական պալատի դիմաց, 1628թ՝ ամառ,
3- նավի խորտակման վայր՝ 1628 թվականի օգոստոսի 10

Օգոստոսի 10(20)-ին ամնեն ինչ պատրաստ էր նավարկության համար: Եղանակը պարզ էր, քամին թույլ, բայց՝ մրրկալից: Տախտակամածի մրա մոտ 100 մարդ կար՝ անձնակազմը, նրանց ընտանիքները՝ կանայք, երեխաները (առաջին նավարկության կապակցությամբ մեծ հանդիսություն էր կազմակերպվել, այդ պատճառով անձնակազմին թույլատրվել էր իրենց հետ վերցնել բարեկամներին): «Վասայի» առաջին նավարկության ուղղությունը Ստոկհոլմի հարավ-արևմուտքում գտնվող Էլվսնաբբեն ռազմաբազան էր: Նավահանգստային քաղաքում հոծ բազմություն էր հավաքվել, ովքեր հետևում էին նավի հեռանալուն: Երբ նավը դուրս եկավ բաց ծովախորշ, քամու ուժեղ պոռթկումը լցրեց առագաստները և «Վասան» սկսեց ծռվել քամու կողմը, այնուհետև ուղղվեց և լողաց էլի մոտ 1300 մետր՝ հասնելով Ստեկհոլմի նավահանգստի մուտքի մոտ գտնվող Բեկհոլմեն կղզուն: Այդտեղ՝ կղզուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, քամու նոր ալիքը կրկին ծածկեց նավը՝ այս անգամ ավելի ուժեղ: Ջուրը ներխուժեց հրազենային բաց անցքերով, նավը շրջվեց և սկսեց սուզվել՝ բարձրացված առագաստներով և ծածանվող դրոշներով: Մինչ կհասնեին օգնության նավը հասցրեց գրեթե ամբողջովին անցնել ջրի տակ: Փրկարարներին միայն մնում էր փրկվածներին հասցնել Ստոկհոլմի նավահանգիստ, ինչը և արվեց: Չնայած նրան, որ վթարը տեղի էր ունեցել ափին մոտ, ըստ տարբեր աղբյուրների, մահացավ՝ 50-ից 400 մարդ:

Աղետի պատճառների հետաքննություն

Միայն երկու շաբաթ անց «Վասայի» խորտակման ողբերգական լուրը հասավ Շվեդիայի արքա Գուստավ II Ադոլֆին, ով այդ ժամանակ գտնվում էր Պրուսիայում: Թագավորը հեռագիր է ուղարկում Ստոկհոլմ, որտեղ ենթադրում է, որ նավի վթարի պատճառ կարող էր դառնալ հիմարությունն ու տգիտությունը և պահանջում էր անցկացնել հետաքննություն ու պատժել մեղավորմերին: Հետաքննության ընթացքում առաջ քաշվեցին մի շարք վարկածներ . կապիտանի հարբած վիճակը, հրանոթների ոչ հուսալի ամրեցումը և այլն: Այս վարկածներից և ոչ մեկը չհաստատվեց: Ի վերջո եզրակացվեց, որ նավի նախագծման մեջ եղել են սխալներ: Իսկապես, «Վասան» ուներ չափազանց բարձր գտնվող ծանրության կենտրոն և շատ նեղ էր, չնայած նրան, որ նավաշինարարները թագավորից գաղտնի 2,5 մետրով ավելացրել էին լայնությունը: Դա հանգեցրել էր նավի անկայունության: Նավաշինարարների հարցաքննությունը նույնպես ոչ մի արդյունք չտվեց: ՀԻմնական դժվարությունն այն էր, որ նավի փաստացի շիանարար Հենրիխ Հյուբերթսոնը մահացել էր աղետից մի տարի առաջ: Նավաշինարար Հեյն Յակոբսոնը և նավաշինարանի վարձակալ Առենտ դե Գոտը նշեցին, որ նավը կառուցվել է այն չափերով, որը հաստատել է անձամբ թագավոր Գուստավ II Ադոլֆը: Եվ տախտակամածի վրա եղել է այնքան քանակությամբ հրանոթ, որքան՝ նշված է պայմանգրով: Հետաքննության մեջ ներգրավել անձամբ թագավորին ոչ-ոք չհամարձակվեց: Արդյունքում ոչ-ոք մեղավոր չճանաչվեց և ոչ-ոք չդատապարտվեց:

XVII դարում ջրի հատակից բարձրացման փորձեր

«Վասայի» խորտակումից տարիներ անց, մի քանի անգամ, փարձեր են արվել նավը բարձրացնել ջրի հատակից: Հատկանշական է, որ այդ փորձերի հիմնական պատճառը ոչ թե բուն նավի արժեքն էր, այլ՝ 64 թանկարժեք բրոնզե թնդանոթները, որոնք խորտակվել էին նրա հետ: Նավի բարձրացման ծրագրերը շատ բազմազան էին, բայց դրանց մածամասնությունը՝ անիրագործելի: Առաջարկված տարբերակներից միայն մի քանիսն ուներին որևէ հաջոցության հնարավորություն: Մասնավորապես, նավը փորձել էին ջրի հատակով քաշել դեպի Բեկհոլմեն կղզի, որի ափերից վթարի վայրը մոտ հարյուր մետր էր (ավելի ուշ, XX դարի կեսերին, երբ «Վասան» բարձրացվել է, նրա վրա եղել է ավելի քան երկու տասնյակ խարիսխներ, որոնցով փորձել են դուրս քաշել նավը): Այդ փորձերը չեն հաջողվել: Այն բանից հետո, երբ նավի բարձրացման փորձերը հաջողություն չգրանցեցին, հրանոթների բարձրացման նպատակով հավաքվեց ջրասուզորդների խումբ՝ Ալբերտ ֆոն Թրեյլեբենի գլխավորությամբ: Նրանք իրենց տրամադրության տակ ուներին միայն ջրասուզակային զանգ:

Ալբերտ ֆոն Թրեյլեբենի ջրասուզակային զանգի պատճենը, որն օգտաֆործվել է «Վասա» նավից 1664—1665թվականներին հրանոթներ բարձրացնելու նպատակով

Որպեսզի ջրի մակերես բարձրացվեր մեկ հրանոթ, ջրասուզորդը պետք էր ջրի հատակում՝ մթության ու ցուրտ պայմաններում, միայնակ, օգտագործելով միայն՝ կարթ և մուրճ, կայմից հեռացներ մոտ տոննա կշռող զենքը և բարձրացներ ջրի մակերես: Այնուամենայնիվ, ջրասուզորդները կարողացան կատարել այս դժվարին աշխատանքը և 1664-1665 թվականների ընթացքում կարողացան բարձրացնել 53 հարնոթ, ևս մեկը բարձրացվել է՝ 1683թվականին:

Որոնողական աշխատանքները XX դարում

Հրանոթների բարձրացումից հետո, ջրասուզորդները կորցրեցին հետաքրքրությունը «Վասայի» հանդեպ: Նավը մոռացվեց, անգամ անհետացան նրա գտնվելու վայրի մասին տվյալները: Այդպես շարունակվեց մինչր XX դարի կեսերը, երբ «Վասայի» պատմությամբ՝ մասնավոր կարգով, սկսեց զբաղվել 38-ամյա ինժեներ Անդերս Ֆրանսենը: Այդ ժամանակ նա Շվեդիայի XVII—XVIII դարերի ռազմածովային պատմության խոշորագույն մասնագետներից էր, ով զբաղվում էր խորտակված նավերով: Ֆրանսենը վստահ էր, որ նավը լավ է պահպանվել: Դրան կարող էրն նպաստել Բալթիկ ծովին բնորոշ պայմանները՝ պայմանավորված ջրում աղի քիչ քանակով այնտեղ չկան նավի ճիճուներ, որոնք ավելի աղի ջրերում ուտում են ամբողջ փայտը: Երկար ժամանակ Ֆրանսենը ուսումնասիրում էր հին քարտեզներն ու արխիվային տվյալները, այնուհետև՝ որոշելով նավի մոտավոր տեղը, սկսեց որոնողական աշխատանքները: Ընդհանուր առմամբ ուսումնասիրությունները տևել են ավելի քան 5 տարի: Հետագայում Ֆրանսենը հիշում էր .

«Հիմնականում ես բարձրացնում էի՝ ժանգոտ երկաթե վառարաններ, կանացի հեծանիվներ, տոնածառներ և մահացած կատուներ ...»

1956 թվականի օգոստոսի 25-ին որոնումները վերջապես արդյունք տվեցին: Մոտ 32 մետր խորության վրա Ֆրանսենը հայտնաբերեց նավի փայտե՝ լավ պահպանված տախտակամածը: Այսպիսով հայտնագործությունը հաստատվեց: Այդ իրադարձությամ մասին 1956 թվականի սեպտեմբերի 13-ին Ստոկհոլմյան «Էքսպրես» թերթում տեղադրվեց հետևյալ հոդվածը .

«Ստոկհոլմի կենտրոնում՝ Բեկհոլմեն կղզու մոտակայքում, հայտնաբերվել է հին նավ: Մասնավոր անձը 5 տարի զբաղվել է հետազոտությամբ, որպեսզի գտնի նավը»:

Նավի հետազոտության ու բարձրացման աշխատնանքներ

Նավը ծովի հատակից բարձրացվել է՝ 1961 թվականի ապրիլի 24-ին, իսկ 1990 թվականի օգոստոսի 16-ին՝ Յուրգորդեն կղզում, նրա շուրջը բացվեց թանգարան, որն այժմ հանդիսանում է ստոկհոլմյան առավել շատ այցելվող թանգարաններից մեկը: Թանգարանի շենքը կառուցվել է հատուկ նավի համար և թույլ է տալիս նայել «Վասային» տարբեր կողմերից ու բարձրությունից: «Վասայի» թանգարանում կա կինոթատրոն, որտեղ ցուցադրվում են ֆիլմեր Վասայի պատմության մասին: Մինչև 2007 թվականը թանգարանն ունեցել է ավելի քան 25 միլիոն այցելու:

Պատկերասրահ

Գրականություն

  • Малов, Владимир. Тайны погибших кораблей — М.: «Оникс»ռուս.՝ , 2005
  • Муромов, Игорь Анатольевич. Сто великих кораблекрушений — М., 2006ռուս.՝
  • Скрягин, Лев Николаевич. Тайны морских катастроф — 2-е изд. — М.: Транспорт, 1986. — 366 с., ил. Стр. 148—150.ռուս.՝

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասա նավ» հոդվածին։