«Սաֆի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը փոփոխում է․: es:Safí
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ko:사피
Տող 113. Տող 113.
[[it:Safi (Marocco)]]
[[it:Safi (Marocco)]]
[[ja:サフィ]]
[[ja:サフィ]]
[[ko:사피]]
[[lt:Safi]]
[[lt:Safi]]
[[mk:Сафи]]
[[mk:Сафи]]

14:36, 3 Օգոստոսի 2011-ի տարբերակ

Սաֆի
արաբ․՝ آسفي‎‎‎
Զինանշան

Սաֆիի թաղամասերից մեկը
ԵրկիրՄարոկկո Մարոկկո
ՆահանգՍաֆի
ՔաղաքապետՄոհամեդ Քարիմ
ԲԾՄ79 մետր
Պաշտոնական լեզուԱրաբերեն
Բնակչություն 485 798 մարդ
Խտություն5 060 մարդ/կմ²
Ազգային կազմԱրաբներ
Կրոնական կազմՄահմեդականներ
Փոստային ինդեքս46000
Փոստային դասիչ46000
Ավտոմոբիլային կոդ54
Սաֆի (Մարոկկո)##
Սաֆի (Մարոկկո)

Սաֆի (արաբ․՝ آسفي‎‎‎‎, արտասանվում է Ասֆի, բայց ամենուրեք ընդունված է անվան ֆրանսիական տարբերակը՝ Safi) ― քաղաք Մարոկկոյում, համանուն նահանգի վարչական կենտրոնը։

Պատմություն

Հին դարերում Սաֆիի տեղում բնակավայր է ստեղծվել քանանացիների կողմից, ապա այնտեղ գաղութ են հիմնել կարթագենացիները, որոնք և անվանել են բնակավայրը «Ասֆի»։ Հետագայում այն բնակեցրել են հռոմեացիները, գոթերը, մինչև մահմեդականների ներխուժումը, որոնք վերջնականապես տիրեցին Սաֆիին XI դարում։ Պատմիչ Իբն Խալդունը հիշատակում է Սաֆին որպես 13-րդ դարի ռիբաթ - «անհավատների» դեմ պատերազմելու (ջիհադի) նպատակով կառուցված ամրոց։ Պորտուգալացիները զավթեցին քաղաքը 16-րդ դարում և կառուցեցին մեկ այլ ամրոց։ Սաֆին իր պատմա-մշակութային գագաթնակետին հասավ 16-17-րդ դարերում, Սաադի սուլթանների իշխանության ժամանակաշրջանում։

Ճարտարապետություն

Ձգվելով Ատլանտյան օվկիանոսի ափի երկայնքով և տարածվելով մերձափնյա բարձունքները, Սաֆին միջնադարյան և ժամանակակից ճարտարապետության խառնուրդ է։ Լավ վիճակում պահպանվել են պորտուգալական ամրոցը, միջնադարյան միջնաբերդը և Ղասբան՝ 18-րդ դարի բերդաքաղաքը։

Տնտեսություն

Սաֆիի տնտեսությունը հիմնականում հենվում է նավահանգստի գործունեության վրա։ Նրա նավահանգիստը ծառայում է երկրի ներսում գտնվող Մարակեշ քաղաքի կարիքներին՝ արտահանելով և ներմուծելով զանազան ապրանքներ։ Նավահանգիստը նաև կարևոր հանգույց է Սաֆի նահանգի խորքում գտնվող Յուսուֆիայից ֆոսֆատների արտահանման համար։ Քաղաքի տնտեսության կարևոր մասն է կազմում նաև սարդինի ձկնորսությունը և սարդինաձկների պահածոների գործարանները։ Սաֆին նաև հայտնի է իր կավե ամանեղենի արհեստանոցներով։

Բնակչություն

Բնակչությունը միատարր է, բաղկացած է տեղացի արաբականացված էթնոսից։ Կրոնը՝ սուննի մահմեդականություն։

Աղբյուրներ

  • Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. VIII, Page 764