«Վատիկանի պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 69. Տող 69.
'''Սրահ XVIII''' (XV-XVI դդ.) Սրբապատկերներ և խճանկարներ
'''Սրահ XVIII''' (XV-XVI դդ.) Սրբապատկերներ և խճանկարներ


{{Հռոմի տեսարժան վայրեր}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

05:24, 17 Հունիսի 2017-ի տարբերակ

Վատիկանի պատկերասրահ
Տեսակպինակոտեկ
Երկիր Վատիկան
ՏեղագրությունՎատիկան
ՎայրՎատիկան
Կազմված էQ110526605?, Q74724105?, Room III - 15th-century, Pinacoteca Vaticana? և Room X - 16th-century?
Մասն էՎատիկանի թանգարաններ
ՀասցեViale Vaticano, Città del Vaticano
Հիմնադրվել էհոկտեմբերի 27, 1932
ՀիմնադիրՊիյ VI
ՏնօրենBarbara Jatta?
Կայքmv.vatican.va/2_IT/pages/PIN/PIN_Main.html
Քարտեզ
Քարտեզ

Վատիկանի պատկերասրահ (իտալ.՝ Pinacoteca Vaticana), Վատիկանի թանգարաններից մեկը։

Պատմություն

Վատիկանի պատկերասրահը հիմնադրվել է Պիյ VI պապի կողմից XVIII դարի երկրորդ կեսին։ 1797 թվականին նկարներից շատերը Նապոլեոն Բոնապարտի հրամանով ուղարկվել են Փարիզ: 1815 թվականին Վիեննայի վեհաժողովում որոշում ընդունվեց վերադարձնել նկարները Վատիկան։ Վատիկանի պատկերասրահի նկարները տեղադրված էին պապի ննջարանում։ Բազմիցս տեղափոխվել են մի տեղից մյուսը, այնքան ժամանակ, մինչև տեղավորվեցին Բելվեդեր պալատի սենյակներից մեկում, որտեղ 1908 թվականի մարտի 19-ին տեղի ունեցավ պատկերասրահի հանդիսավոր բացումը։ 1932 թվականին Պիյ XI-ի պատվերով կառուցվեց նոր շենք պատկերասրահի համար (ճարտարապետ Լ. Բելտրամի), որտեղ այն գտնվում է մինչ այսօր։ Նոր շենքի բացումը տեղի ունեցավ 1932 թվականի հոկտեմբերի 27-ին։ Պատկերասրահում ցուցադրվում են ոչ միայն իտալացի նկարիչների աշխատանքներ, այլև Պիյ X-ի ձեռք բերած բյուզանդական արվեստի աշխատանքներ։ Ընդհանուր հավաքածուից ցուցադրվել են մոտավորապես 460 նկարներ XII-XIX դարերում, որոնք տեղադրված են 18 սրահներում ժամանակագրական հաջորդականությամբ։ Ավանդության համաձայն հավաքածուում առկա են միայն կրոնական թեմաներով աշխատանքներ։

Սրահներ

Սրահ I (XII-XV դդ.) Միջնադարյան Սիենայի, Ումբրիայի և Տոսկանայի դպրոցներից։ Նիկոլոյի և Ջովաննիի աշխատանքները։

Սրահ II (XIII-XV դդ.) Ցուցադրված են Ջոտտո դի Բոնդենեի(1267-1337), Ստեֆանեսկիի(1330-1335), Սիմոնե Մարտինիի, Բերնարդո Դադդիի («Մադոննա»), Պետրո Լորենցետտիի նկարները։

Սրահ III (XV դ.) Ցուցադրված են վերածննդի ժամանակաշրջանի նկարները. Ֆրա Բեատո Անժելիկոյի աշխատանքները(1387-1455)-Մադոննան գահի վրա սբ. Եկատերինայի և սբ. Դոմինիկի մեջտեղում(1435),սբ. Նիկոլայի կյանքից մի տեսարան(1437),Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզսկին ստանում է ստիգմատ(1440), Ֆիլիպպո Լիպպիի աշխատանքները- «Աստվածամոր թագադրումը», «Մադոննա», Բենոցցո Գոցցոլիի աշխատանքները։

Սրահ IV (XV-XVI դդ.) Ֆրեսկա Մելոցցո դա Ֆորլի-«Սիկստ IV-ը հիմնադրում է Վատիկանի գրադարանը», Սանտի-Ապոստոլի եկեղեցու բեկորի խճանկար։

Սրահ V (XV դ.) Էրկոլե դը Ռոբերտի, Լուկաս Մեծ - «Պետա»:

Սրահ VI (XV դ.)Կարլո Կրիվելլիի և Անտոնիո Վիվարինիի աշխատանքները։

Սրահ VII (XV-XVIդդ.) Պետրո Պերուջինո(1452-1523)-«Մադոննան մանկիկի և սրբերի հետ»(1495-1496), «Վերակենդանացում»(1499-1500), «Սբ. Բենեդիկտ», Պինտուրիկկո- «Մարիի թագադրությունը»:

Սրահ VIII (XVI դ.) Ռաֆայել Սանտի(1483-1520)-«Մադոննա դի Ֆոլինո»(1511), «Պայծառակերպություն»(1519-1520), «Մարիի թագադրությունը»(1502-1504), «Սբ. Պետրոս»(1513-1514), «Սբ. Պավել» (1513-1514); «Նիկկոլո Մարչելլոյի դիմանկարը»(1474), «Մադոննան մանկիկի և սրբերի հետ»(1533-1535)։ Ինչպես նաև Также գոբելեն Ռաֆայելի էսքիզով։

Սրահ IX Գտնվում են Լեոնարդո դա Վինչիի(1452-1519) և XV-XVI դդ. նկարիչների նկարները(Ջովաննի Բելլինի)։

Սրահ X (XVI դ.) Տիցիան- «Սբ. Նիկոլայ և Մադոննա», Պաոլո Վերոնեզե(1528-1588) «Ալեգորիա», Բորդոնե։

Սրահ XI (XVI դ. վերջ) Ֆեդերիկո Բարոչչի- «Ավետում», Ջորջո Վազարի։

Սրահ XII (XVII դ.) Բարոկկո ոճի նկարներ։ Դոմինիչինո, Գուերչինո- «Սուրբ Մարիա Մագդալենա», Նիկոլլա Պուսսեն(1594-1665)- «Սուրբ Էրազմայի նահատակությունը»,Կարավաջո(1573-1610), Գվիդո Ռենի(1575-1642)- «Սուրբ Պետրոսի խաչելությունը», «Սուրբ Մատֆեյը և հրեշտակը»:

Սրահ XIII (XVII դ.) Պետրո դա Կորտոնա- «Մադոննան և սուրբ Ֆրանցիսկը», Ռիբերա։

Սրահ XIV (XVII դ.) Նիկոլա Պուսսեն, Ժակ Կուրտուա-«Ճակատամարտ», Բարտոլոմե Էստեբան Մուրիլո։

Սրահ XV (XVIII դ.) Դիմանկարներ, Ջուզեպպե Մարիա Կրեսպի- «Հայր Բենեդիկտ XIV», Թոմաս Լորենց-«Գևորգ IV» (1816), Տիցիան, Պոմպեո Բատոնի-«Հայր Պիյ VI», Կարլո Մարատտա-«Հայր Կլիմենտ IX»:

Սրահ XVI (XIX դ.) Պետրոս Վենցել։

Սրահ XVII (XVII դ.) Ջովաննի Լորենցո Բերնինի։

Սրահ XVIII (XV-XVI դդ.) Սրբապատկերներ և խճանկարներ