«Վիմագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (24) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{ձուլել|Վիմագրություն (արձանագրություն)}}
[[Պատկեր:Armenian mosaic and inscr at Jerusalem.jpg|thumb|Հայերեն արձանագրություն Երուսաղեմի հին թաղամասում (մ.թ. VI դար)]]
[[Պատկեր:Armenian mosaic and inscr at Jerusalem.jpg|thumb|Հայերեն արձանագրություն Երուսաղեմի հին թաղամասում (մ.թ. VI դար)]]
[[Պատկեր:Chapel Trvisi or Crvisi (or Moro-Dzoro), the wall, part 5.jpg|thumb|[[Ծռվիզի մատուռ]]ի արձանագրություններից]]
[[Պատկեր:Chapel Trvisi or Crvisi (or Moro-Dzoro), the wall, part 5.jpg|thumb|[[Ծռվիզի մատուռ]]ի արձանագրություններից]]

13:52, 11 Հունիսի 2017-ի տարբերակ

Հայերեն արձանագրություն Երուսաղեմի հին թաղամասում (մ.թ. VI դար)
Ծռվիզի մատուռի արձանագրություններից

Վիմագրություն (պահլավ. vem – քար, արձան և գրություն բառերից, որի տարբերակն է՝ արձանագրություն)։ Նեղ իմաստով նշանակում է քարի վրա փորագրված գրություն, սակայն գործածության ընթացքում իմաստն ընդլայնվել է՝ ընդգրկելով նաև իրերի, առարկաների, պատերի վրա փորագրված հիշատակության ու մակագրության նմուշները։ Գրանյութի առանձնահատկության պատճառով վիմագիրները համառոտել են հաղորդելիքը և քանդակել հիմնականում եզակի օրինակով։ Վիմագիրները բազմաբնույթ են (քաղ., ռազմ., շին., օրենսդր., տնտ., առևտր., կենսագր. ևն) և առաջնակարգ նշանակություն ունեն այս կամ այն ժամանակաշրջանի համակողմ անի ուսումնասիրման համար։ Դրանց հետազոտությամբ զբաղվում է վիմագիտությունը։ Վ. առավելապես տարածված է եղել Հին Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում, Իրանում, Հին Հունաստանում, Հռոմում, Հայաստանում և այլուր։ Հնագույնները մ.թ.ա. V–III հազարամյակից են։ Հայաստանը Վ-ներով հարուստ մշակութ. միջավայր է. այստեղ հայտնաբերված ամենահին Վ-ները մ.թ.ա. XII–VI դդ-ից են (աքքադ. և ուրարտ.), որոնց փոխարինել են արամեերեն, հուն., պահլավ., լատ. արձանագրությունները։ Հայ. վիմագրության անդրանիկ նմուշներն ստեղծվել են մեսրոպյան գրերի գյուտից հետո (V դ., Տեկոր, Երուսաղեմ)։ Պատկառելի թիվ են կազմում VII դ. շին. արձանագրությունները (Բագավան, Բագարան, Մրեն, Նախճավան, Արուճ, Եղվարդ, Ավան, Մցխեթ ևն)։ Հայոց մեծ թվականը առաջին անգամ գործածվել է Բագավանի 639-ի վիմագրում՝ Հայոց ՁԸ թվականին (88+551)։ Հայկական վիմագրությանը բնորոշ է թվագրման ստուգությունը (այստեղ անվերապահ է Մովսես Խորենացու ազդեցությունը), բազմաքանակությունը։ Վերջինս հետևանք է քաղ. անկայունության, երբ դժվար էր ապահովել վավերագրերի, վճիռների, նվիրատվությունների, հարկային սահմանումների և այլ պայմանավորվածությունների պահպանումը արքունական, կաթողիկոսական կամ իշխանական դիվաններում։ Սրբատաշ քարակերտ պաշտամունքային կառույցների պատերը երաշխավորել են, որպես ուխտատեղի, վավերագրերի պահպանման տևականություն և անվերապահ կատարում։ Իբրև անփոխարինելի աղբյուր Վ-ները պատմ. շարադրանքում օգտագործել են Մովսես Խորենացին, Սեբեոսը, Ստեփանոս արք. Օրբելյանը, Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Քանաքեռցին և այլք։ XVIII դարից սկսվել և XIX դ. կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու հորդորով լայն ծավալներ է ստացել վիմագրերի հավաքման և հրատարակման գործը։ Հազարավոր արձանագրություններ են ընդօրինակել և հրապարակել Հովհ. Շահխաթունյանցը, Հ. Շնողեցին, Ս. Ջալալյանցը, Մ. Բրոսսեն, Ն. Սարգսյանը, Ղ. Ալիշանը, Ա. Մխիթարյանը և այլք։ Սակայն կազմված անդրանիկ ժողովածուն Կ. Կոստանյանցի «Վիմական տարեգիրն» է (1913)՝ ակադ. Նիկողայոս Մառի գիտ. խմբագրությամբ։ Հայ վիմագրության հավաքման ու վերլուծության մարզում բացառիկ է ակադ. Հովսեփ Օրբելու վաստակը։ Նրա գործը շարունակել են հնագետ-վիմագրագետներ Ս. Բարխուդարյանը, Կ. Ղաֆադարյանը, Ա. Քալանթարը և հայագետ Ս. Ավագյանը։ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստ-ը հրատարակում է «Դիվան հայ վիմագրության» մատենաշարը (պր. I–VIII, 1960–99)։ Մեծարժեք են Պ. Մուրադյանի, Գ. Գրիգորյանի, Ս. Սաղումյանի, Գ. Սարգսյանի և այլոց հրատարակությունները։

Գրականություն

  • Օրբելի Հ., Հայկական վիմական արձանագրությունների գիտական նշանակությունը, տես «Դիվան հայ վիմագրության», պր. I, կազմ. Հ. Օրբելի, Երևան, 1966։
  • Բարխուդարյան Ս., Հայկական վիմագրություն, նույն տեղում։