«Արտակ Զեյնալյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 59. Տող 59.


== Ընտանիք ==
== Ընտանիք ==
Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ<ref name="ՔՊ" /։
Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ<ref name="ՔՊ" />։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

12:58, 10 Հունիսի 2017-ի տարբերակ

Արտակ Հայկազի Զեյնալյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
 2017 ապրիլի 2-ից
 
Կուսակցություն՝ «Հանրապետություն» կուսակցություն
Կրթություն՝ Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա
Մասնագիտություն՝ փաստաբան
Ազգություն Հայ
Ծննդյան օր 1969 սեպտեմբերի 9
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Հայկազ Զեյնալյան

Արտակ Հայկազի Զեյնալյան (ծնվ.՝ 1969 սեպտեմբերի 9, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր («Հանրապետություն» կուսակցություն, «Ելք» դաշինք, «Ելք» խմբակցություն)[1]:

Կենսագրություն

Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանում, Հայկական ԽՍՀ[1]:

1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992 թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը:

2001 թվականին դարձել «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար:

Աշխատանքային գործունեություն

  • 1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ նախարարի տեղակալի պաշտոնում:
  • 2000-2001 թվականներին ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ:
  • 2001 թվականից «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է:
  • 2003 թվականից «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է:
  • 2004 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ Նախագահական ընտրարշավին:
  • 2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:
  • 2010 թվականին դասավանդում է՝ ՀՀ Փաստաբանների դպրոցում և ՀՀ Փաստաբանների պալատում:
  • 2011 թվականին դարձել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:
  • 2015 թվականին դարձել է մի շարք իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ:
  • 2016 թվականից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է:

Ընտանիք

Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ[2]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Արտակ Զեյնալյանի կենսագրությունը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ՔՊ» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: