«Խանասորի Վարդան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 9. Տող 9.
| զորամաս =
| զորամաս =
| հրամանատար էր =5-րդ կամավորական գնդի, Խանասորի արշավանքի
| հրամանատար էր =5-րդ կամավորական գնդի, Խանասորի արշավանքի
| պաշտոն =խմբապետ,հայդուկապետ
| պաշտոն =խմբապետ, հայդուկապետ
| մարտեր =[[Շատախի ինքնապաշտպանություն]]
[[Խանասորի արշավանք]]
[[Հայ-թաթարական բախումներ]]
Ղարաբաղի
ինքնապաշտպանություն
[[Վանի հերոսամարտ|Վանի ինքնապաշտպանություն]]
| մարտեր =[[Շատախի ինքնապաշտպանություն]]
[[Խանասորի արշավանք]]
[[Հայ-թաթարական բախումներ]]
Ղարաբաղի
ինքնապաշտպանություն
[[Վանի հերոսամարտ|Վանի ինքնապաշտպանություն]], [[Առաջին համաշխարհային պատերազմ]]
| պարգևներ =
| պարգևներ =
| պաշտոնաթող =
| պաշտոնաթող =
Տող 18. Տող 18.
| պատկանելություն =
| պատկանելություն =
| զորքի տեսակ = Կամավորական խմբեր
| զորքի տեսակ = Կամավորական խմբեր
| ծառայության թվականներ =1890—1920-ականներ
| ծառայության թվականներ =1890—1917 թվականներ
| պատկեր2 =
| պատկեր2 =
| Վիքիպահեստ =
| Վիքիպահեստ =

16:08, 7 Հունիսի 2017-ի տարբերակ

Սարգիս Մեհրաբյան
1870 - 1943 թթ.
ԾննդավայրՂարաբաղ, Ելիզավետպոլի նահանգ
Մահվան վայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակԿամավորական խմբեր
Ծառայության տարիներ1890—1917 թվականներ
Կոչումգեներալ
Հրամանատարն էր5-րդ կամավորական գնդի, Խանասորի արշավանքի
Պաշտոնխմբապետ, հայդուկապետ
Մարտեր/
պատերազմներ
Շատախի ինքնապաշտպանություն
Խանասորի արշավանք
Հայ-թաթարական բախումներ
Ղարաբաղի
ինքնապաշտպանություն
Վանի ինքնապաշտպանություն, Առաջին համաշխարհային պատերազմ

Խանասորի Վարդան կամ պարզապես Վարդան (իրական անուն-ազգանուն՝ Սարգիս Մեհրաբյան, 1870- 1943), հայ քաղաքական, ռազմական գործիչ։

Կենսագրություն

Ծնվել է 1870 թ. Արցախում։ Ծառայել է ռուսական բանակում։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։ 1894 թ. Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Դերիկի վանքի կռվին։ 1895 թ. մայիսին 22 հոգանոց խմբով Ատրպատականից անցնում է Վան: 1896 թվականի գարնանը ղեկավարել է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։ 1898 թ. որպես Շատախի ներկայացուցիչ մասնակցում է Հայ հեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովին։ Ժողովը Վարդանին Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան), Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովիանյան) և Գուրգենի (Բաղդասար Մալյան) հետ ընտրում է որպես Բարձրավանդակի (Սասուն) Պատասխանատու մարմնի անդամ, բայց Վարդանը հրաժարվում է այդ պաշտոնից։ 1901-1905 թթ. Վարդանը Բաքվում էր, ուր աշխատում էր Բաքվի նավթահորերում՝ առանց Բաքվի կուսակցական կյանքին մասնակցության։ 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հենց Վարդանին է վստահվում Արցախի ինքնապաշտպանությունը։ 1907 թ. մասնակցում է Վիեննայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին: 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Իզմիրի շրջանի Մաղնիսա գյուղում, ուր մնում է մինչև 1914 թ.։ Մի կերպ փրկվելով թուրք ջարդարարներից՝ հաստատվում է Բաքվում։ 1915 թ. սկզբին անցնում է Թիֆլիս։ 1915 թ. սկզբին նշանակվում է Հայկական կամավորական 5-րդ գնդի հրամանատար։ 1915 թվականի գարնանը նշանակվում է Արարատյան գնդի (նրա կազմի մեջ էին մտնում Հայկական կամավորական 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ գնդերը) հրամանատար, որը որպես ռուսական բանակի առաջապահ օգնության է հասել Վասպուրականի հայությանը։ 1917 թ. դարձյալ հաստատվում է Բաքվում, որտեղ անդամակցում է Բաքվի Հայ ազգային խորհրդին։ 1918 թվականին Բաքվի Հայ ազգային խորհրդի կողմից Վարդանը ընտրվում է Բաքվի հայ զինվորական գերագույն մարմնի անդամ։ Հայաստանի Հանրապետության շրջանում (1918-1920 թթ.) զբաղվում է իր ընտանիքի հոգսերով և ագարակի մշակությամբ՝ հեռու մնալով քաղաքական կյանքից։ Հայաստանի խորհրդայնացումից հետո մինչև կյանքի վերջը ապրել է Երևանում` լինելով օրինապահ քաղաքացի: Մահացել է 73 տարեկան հասակում` 1943 թվականի հունվարի 2-ին, Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը։

Նրա որդին, որ ամուսնացել էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի (Սարգիս Հովհաննիսյան) դստեր հետ, զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում (1941-1945 թթ.):

Վարդանի մասին կան բազմաթիվ հյուսված երգեր։

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։