«Արշակ Գ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 19. Տող 19.


[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
{{ծանոթագրություններ|#[[Հայկական սովետական հանրագիտարան]], հատոր 1, էջ 106}}
{{ծանոթագրություններ|#[[Հայկական սովետական հանրագիտարան]], հատոր 2, էջ 106}}
{{Հայոց արքաներ}}
{{Հայոց արքաներ}}



10:08, 29 Հուլիսի 2011-ի տարբերակ

Արշակ Գ
Մեծ Հայքի Արքա
Իշխանություն378–390 թթ.
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝մոտ 390[1]
ՀաջորդողԽոսրով Գ
ՏոհմԱրշակունիներ
գերիշխան
ՀայրՊապ
ՄայրԶարմանդուխտ

Արշակ Գ (ծն.թ. անհայտ– մոտ 390), Հայոց թագավոր 378–ից։ Պապի որդին և հաջորդը։

Կառավարումը

Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ Նա Հայաստան է ուղարկել զորաբանակ, որի հրամանատարը տիրացել է երկրի իշխանությանը, հայ նախարարներին ստիպել հարկ վճարել Պարսից արքունիքին։ Մանվել Մամիկոնյանը, չհանդուրժելով այս արարքը, պարսկական զորաբանակը դուրս է վանել երկրից։ Այնուհետև առժամանակ Հայաստանում տիրել է համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Սակայն 384–ից հետո Պարսկաստանի ու Հռոմի միջև բանակցություններ են սկսվել Հայաստանի բաժանման շուրջ։ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Դրանից հետո Շապուհ II Հայոց գահը հանձնել է Խոսրով Գ Արշակունուն։ 387–ից հետո, երբ անդամատվել է Հայաստանը, հռոմեական մասում խաղաղությամբ, բայց կայսրությունից կախյալ թագավորել է Արշակը, որի մահից հետո կայսրությունը այլևս թագավոր չի կարգել իր տիրապետության ներքո գտնվող Հայաստանում։